ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Զբաղվածության պետական աջակցության բարեփոխումների բացակայությունը շղարշվում է պոպուլիզմով 08/05/2019 16:37 | Վերլուծություններ
Բազմիցս ենք հիմնավորել և փաստարկել զբաղվածության պետական քաղաքականության բարեփոխումների շարունակականության ապահովման առարկայական անհրաժեշտությունը: Նաև ներկայացրել ենք հրատապ լուծման կարիք ունեցող մի շարք խնդիրներ՝ դրանց հնարավոր լուծումներով, որոնք վերաբերում են զբաղվածության աջակցության պետական ծրագրերի հասցեականությանը, արդյունավետությանը:
Սակայն ակնհայտ է՝ նախորդ տարվա քաղաքական փոփոխություններից հետո շարունակում են անտեսված մնալ զբաղվածության իրական բարեփոխումները, երկրորդ պլան են մղված այս ոլորտի պետական ծրագրերը:
Իրողությունն այն է, որ գործազուրկների թիվը չի նվազում, իսկ զբաղվածության պետական ծրագրերին հատկացվող միջոցները համարժեք չեն թե՛ նախկին, թե՛ ներկա կառավարությունների կողմից այս ոլորտում դրված նպատակներին: Պետական բյուջեով զբաղվածության ծրագրերի համար նախատեսվում է տարեկան 1,7 միլիարդ դրամ, իսկ միջինը մեկ գործազուրկ քաղաքացու հաշվով ընդամենը 7400 դրամ: Մեր երկրում գործազուրկ են 230 հազար քաղաքացիներ, որոնցից շուրջ 65 հազարը գրանցված են զբաղվածության պետական ծառայությունում:
Նույնիսկ այս պայմաններում 2018 թվականին ծախսվել է պետական բյուջեից զբաղվածության պետական աջակցությանը հատկացված միջոցների ընդամենը 25 տոկոսը կամ 440 միլիոն դրամ, իսկ միջինը մեկ գործազուրկ քաղաքացու հաշվով ընդամենը 1900 դրամ: Ավելին, հիմնական հանդիսացող՝ գործազուրկների մասնագիտական ուսուցման և վերապատրաստման ծրագրին հատկացված միջոցներից ծախսվել է ընդամենը 10 տոկոսը: Այս խնդրահարույց միտումը շարունակվում է նաև 2019 թվականին:
Պատասխանատուներն այս անթույլատրելի իրավիճակը շտկելու և ոլորտում մեկնարկած բարեփոխումները քրտնաջան աշխատանքով շարունակելու փոխարեն զբաղված են պոպուլիստական բացատրություններ ներկայացնելով:
Փաստն էլ այն է, որ կայուն զբաղվածության ապահովումը խոսելով չի ստացվում, իսկ զբաղվածության քաղաքականության ակնհայտ ձախողումները հնարավոր չի լինելու շղարշել ձևական օրակարգերով: Ապաշնորհ կառավարման հետևանքով, ականջահաճո խոստումների ու կարգախոսերի ֆոնին՝ հարյուր հազարավոր գործազուրկներ չեն ստանում իրենց հասանելիք պետական աջակցությունը և շարունակում են աղքատ մնալ:
Ժամանակն անցնում է, իսկ խնդիրները կուտակվում են: Օր առաջ անհրաժեշտ է աշխատաշուկայի պետական կարգավորումը և աշխատողների սոցիալ-աշխատանքային իրավունքների ու շահերի պաշտպանությունը առաջնային օրակարգ վերադարձնել: Եղած խնդիրներին պատշաճ ուշադրություն է պետք դարձնել և առաջնային կյանքի կոչել հատկապես այն հավաքական լուծումները, որոնք գործազուրկների ու աշխատող աղքատների համար գործնականում կապահովեն շոշափելի արդյունքներ:
Այս իրավիճակում առարկայական անհրաժեշտություն են դառնում մեր կողմից բազմիցս հիմնավորված և օրակարգ բերվող սկզբունքային մի շարք մոտեցումները:
Մասնավորապես, զբաղվածության ոլորտին հատկացվող պետական միջոցների ավելացմանը զուգահեռ, իրական կարիքների և առկա ռեսուրսների համակողմանի գնահատման հենքի վրա անհրաժեշտ է լիարժեք իրականացնել եղած ծրագրերը՝ յուրաքանչյուր գործազուրկի կայուն զբաղվածության կարիքների բավարարման վերջնանպատակով:
Զբաղվածության պետական ծրագրերն արդյունքի տեսանկյունից պետք է ենթարկվեն ամբողջական էլեկտրոնային և նպատակային կառավարման, իսկ բովանդակային առումով պետք է դառնան գործատուների համար պետական տարբերակված սուբսիդավորում՝ առկա թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերն առաջնահերթ անմրցունակ անձանցով համալրելուն, երիտասարդների՝ կրթությունից աշխատաշուկա անցման նոր լուծումների ապահովմանն ուղղված:
Արդյունավետության տեսանկյունից ծրագրերի ակնկալվող արդյունք պետք է դիտվի գործազուրկի կայուն զբաղվածության ապահովումը (օրինակ՝ առնվազն 3 տարի) այն մոտեցմամբ, որ յուրաքանչյուր շահառուի համար ծրագրով ծախսված պետական միջոցները վերադարձվեն արդեն զբաղված շահառուի եկամտահարկով:
Մյուս կողմից՝ կայուն զբաղվածության ապահովման տեսանկյունից առանցքային են աշխատատար ճյուղերը: Դրանք տնտեսական արդյունք ստեղծելուց բացի, ունեն էական սոցիալական նշանակություն՝ անկախ այն փաստից, որ աշխատավարձերի մակարդակը որոշակիորեն ցածր է, քան գիտելիքահեն և բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունում։ Նույնիսկ եթե շահութաբեր չեն, պետության համար առավել նպատակահարմար պետք է լինի աշխատատար ճյուղերի ձեռնարկությունների մասնակի սուբսիդավորումը՝ որպես անապահովության նպաստին այլընտրանք և տարածքային համաչափ զարգացման խթանման առարկայական գործիք:
Էապես կարևոր է նաև հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվաղվածության ապահովումը գործատուների համար պարտադիր ապահովման ենթակա աշատատեղերի պահանջի (քվոտաների) լիարժեք գործադրման, պետական մասնակցությամբ և արտոնություններ նախատեսելու միջոցով՝ սոցիալական ձեռնարկատիրության կայացմամբ և զարգացմամբ:
Նվազագույն աշխատավարձի կարգավորման նոր մոտեցումների հիմքում պետք է ընկած լինի գործատուի և աշխատողի միջև ստեղծված հավելյալ արժեքի արդար բաշխման գործառույթը, որն անմիջականորեն ենթադրում է՝
- նվազագույն աշխատավարձի չափի պարբերաբար բարձրացում՝ հիմքում դնելով կենսապահովման նվազագույն զամբյուղի փոփոխվող արժեքը,
- նվազագույն աշխատավարձի մեծության ազատում բոլոր տեսակի հարկերից և պարտադիր այլ վճարներից,
- եկամտահարկի պրոգրեսիվ հարկման սոցիալապես արդար համակարգի ներդրում՝ հակասոցիալական համահարթ եկամտահարկի փոխարեն,
- «նպաստ, թե՞ աշխատավարձ» երկընտրանքի ամբողջական լուծում՝ ի օգուտ օրինական աշխատանքի,
- ստվերային զբաղվածության և ոչ ֆորմալ վարձատրության կրճատում՝ եկամուտների համատարած հայտարարագրման համակարգի լիարժեք ներդրմամբ:
Առարկայական անհրաժեշտություն է նաև սոցիալական գործընկերության զարգացումը՝ պետական աջակցությամբ արհմիությունների ինստիտուցիոնալ հզորացումը և դերի հետևողական բարձրացումը աշխատանքային օրեսդրության կատարման նկատմամբ ոչ պետական վերահսկողության շրջանակներում: ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան՝ պետք է ներդրվի աշխատանքային օրեսդրության կատարման նկատմամբ պետական վերահսկողական համակարգ և այլն:
Ամփոփելով. իհարկե, այս մոտեցումներով առաջ գնալը բարդ է, բայց հնարավոր: Կարող է իրական արդյունքներ ապահովել: Սակայն առնվազն ենթադրում է համակարգված ու քրտնաջան աշխատանք, մասնագիտական անհրաժեշտ գիտելիքների ու փորձի հետևողական ներդրում, բայց ոչ երբեք՝ պոպուլիզմի որևէ դրսևորում:
Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից