ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե երկրում լիներ ինստիտուցիոնալ կաթված, ապա իշխանափոխությունից հետո պետք է ամեն ինչ փլուզվեր. Ավետիք Չալաբյան 08/05/2019 10:20 | Մեկնաբանություն
Ընտրություններից ի վեր Ազգային ժողով չի մտել որևէ մեկ օրենք, որը կոչված է զարգացնել Հայաստանի կառավարման կարողությունները, կամ օրենք, որը ուղղված է համակարգային կոռուպցիայի նվազմանը։ Փոխարենը, լայվեր, լայվեր, լայվեր, և անընդհատ մեղավորների և թշնամիների որոնում։ Այդ մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է հասարակական գործիչ, «Ազգային օրակարգ» հիմնադրամի խորհրդի համանախագահ Ավետիք Չալաբյանը:
Նա մասնավորպես ասել է.
«Շաբաթը ցանկանում եմ սկսել կարևոր դիտարկումից։ Թեև Հայաստանում արձակուրդային սեզոն է, մարդիկ ցանկանում եմ վերջապես հանգստանալ գերլարված տարուց, սակայն քաղաքականությունը պարբերաբար վերադառնում է մեր կյանք, այս անգամ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական արմատական հայտարարությամբ, որ Հայաստանում ինստիտուցիոնալ կաթված է, ոչ մի բան չի աշխատում, և դրա մեղավորը նախորդ իշխանություններն էին, որոնք տարել էին երկիրը համակարգային ձախողման։
Սա շատ լուրջ պնդում է, և համապատասխան լուրջ վերլուծության կարիք ունի։ Ես ինքս երկար տարիներ զբաղվել եմ տարբեր երկրներում պետական և մասնավոր կառույցների համակարգային կարողությունների ուսումնասիրությամբ և զարգացմամբ, դա իմ հիմնական մասնագիտությունն է, և կարող եմ գնահատել Հայաստանի իրական վիճակը, առավել ևս, որ նման հետազոտություն իմ թիմի հետ Հայաստանում ևս իրականացրել եմ 2017 թ․
Եթե համեմատենք Հայաստանի ինստիտուցիոնալ կարողությունները ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, կամ Շվեյցարիայի հետ, դրանք ակնհայտ թույլ են։ Եթե դրանք համեմատենք նույնիսկ Ռուսաստանի Դաշնության կամ Էստոնիայի հետ, ապա մենք շատ հարցերում դեռևս հետ ենք մնում իրենցից։ Մեր պետական համակարգում նախորդ իշխանությունների օրոք և կոռուպցիայի մակարդակն էր ակնհայտորեն բարձր, և որը պակաս ակնհայտ էր, շատ կառույցներ գործում էին իմիտացիոն տրամաբանությամբ, երբ ավելի շատ գործունեություն էին ցույց տալիս, քան իրական արդյունք։ Դրանով հանդերձ, խոսել, որ նախորդ իշխանությունները բերել էին երկիրը ինստիտուցիոնալ ձախողման, ևս չափազանցություն է, և հակասում է առողջ տրամաբանությանը, և ահա թե ինչու։
Եթե երկրում լիներ ինստիտուցիոնալ կաթված, ապա իշխանափոխությունից հետո պետք է ամեն ինչ արագ փլուզվեր, և դադարեր գործել։ Իրականությունը սակայն այն է, որ Պաշտպանության նախարարությունը շարունակում է ողջ այս ընթացքում անառիկ պահել մեր սահմաննները, ԱԱԾ-ն մեծ թափով ձեռնամուխ է եղել կոռուպցիայի դեմ պայքարի (և դա առանց լուրջ կադրային փոփոխությունների), ՊԵԿ-ը զգալիորեն ավելացրել է հարկերի հավաքումը (նույնիսկ կրճատելով աշխատակազմը), իսկ Կենտրոնական բանկն էլ պահում է դրամի կայունությունը և ցածր ինֆլյացիան։ Այս բոլոր կառույցները, առանց բացառության, ղեկավարում են նախորդ համակարգի օրոք ձևավորված կադրերը, և նրանք իրենց գործը, թեև ոչ իդեալական, բայց հիմնականում նորմալ իրականացնում են, այլապես մենք այսօր երկրում քաոս կունենայինք։ Սա նաև ցույց է տալիս, որ նախկին համակարգում բոլորը չէին կոռուպցիոներ, և շատ մարդիկ պետական համակարգ էին գալիս՝ ազնվորեն ծառայելու սեփական երկրին։
Պատկերը իհարկե ամենուրեք չի այդպես։ Այն ոլորտներում, որտեղ կառավարումը իրականացնում են վարչապետ Փաշինյանի բերած կադրերը, կան և քաոտիկ զարգացումներ, դրա օրինակներից մեկը դարձել է Երևանի քաղաքապետարանը, որը կարծես անհուսորեն ընկղմվում է խրոնիկ ճգնաժամի մեջ, և դա միակ օրինակը չի։ Բայց ա՞րդյոք ճիշտ է սեփական կադրերի անփորձությունը և անկարողությունը վերագրել համակարգային ձախողմանը։ Գուցե պարզապես պետք է ընդունել, որ երկրում յուրաքանչյուր ոլորտում պետք է կառավարեն իրենց գործի պրոֆեսիոնալները, որոնք կկարողանան մի կողմից կայունություն ապահովել, որպեսզի վիճակը չվատանա, մյուս կողմից էլ իրակականացնեն անհրաժեշտ համակարգային բարեփոխումներ, որպեսզի իսկապես մի հրաշալի օր, մենք մեր կարողությունների մակարդակով հավասարվենք աշխարհի առավել զարգացած երկրներին։ Իշխանությունն էլ այդ պրոֆեսիոնալների համար պետք է գործունեության թափանցիկ և գրավիչ պայմաններ ապահովի, որպեսզի մարդիկ հաճույքով իրենց գործն անեն, և կոռուպցիայի մասին նույնիսկ չմտածեն։
Առայժմ սակայն դա տեղի չի ունենոմմ։ Ընտրություններից ի վեր Ազգային ժողով չի մտել որևէ մեկ օրենք, որը կոչված է զարգացնել Հայաստանի կառավարման կարողությունները, կամ օրենք, որը ուղղված է համակարգային կոռուպցիայի նվազմանը։ Փոխարենը, լայվեր, լայվեր, լայվեր, և անընդհատ մեղավորների և թշնամիների որոնում։ Բայց մեր երկրում պետք չի ոչ թշնամիների թիվը ավելացնել, ոչ էլ անընդհատ հեծանիվներ հայտնագործել՝ աշխարհում շատ երկրներ են անցել նույն ճանապարհով (մասնավորապես, Արևելյան Եվրոպայում)՝ նվազեցնելով համակարգային կոռուպցիան, և բարձրացնելով պետական կառավարման կարողությունները։ Պետք է այդ երկրների փորձը ուսումնասիրել, տեղայնացնել, և հետևողական ներդնել, այդ դեպքում լրիվ այլ արդյունք կստանանք մի քանի տարուց, ու անընդհատ լայվ մտնելու կարիք էլ չի լինի։ Մինչ այդ, բոլորիդ լավ շաբաթ եմ ցանկանում, դեռ աշխատողներին՝ գործերին հաջողություն, իսկ հանգստացողներին էլ՝ ուրախ հանգիստ»։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից