ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իշխանությունների որդեգրած կադրային «քաղաքականությունն» անխուսափելիորեն հանգեցնելու է կառավարման ճգնաժամի 08/02/2019 13:13 | ԼՐԱՀՈՍ
Իշխանափոխությունից հետո նոր ձևավորված կառավարությունը շտապեց հռչակել նաև «նոր» Հայաստանում քաղաքացու հաջողության հասնելու՝ իրենց կողմից խոստացվող բանաձևը.
«... հաջողության ճանապարհը ոչ հեռավոր անցյալում՝ դրա համար անհրաժեշտ էր ունենալ լավ ծանոթ, բարեկամ և թիկունք, ինչպես նաև լավ հմտություն, որոնք կապված չէին կրթության հետ: Նոր Հայաստանում հենց սա պետք է փոխվի՝ յուրաքանչյուրի հաջողությունը կախված չէ ուրիշներից: Յուրաքանչյուրի հաջողությունը կախված է իրենից, որովհետև նոր Հայաստանի նոր կառավարության ամենակարևոր առաքելությունն այն է, որ կարողանա ստեղծել հնարավորությունների այս հավասար և ընդլայնված դաշտը, որպեսզի յուրաքանչյուրն արձանագրի, որ Հայաստանի Հանրապետությունում ամեն օր հնարավորությունների սահմանները ընդլայնվում են, և յուրաքանչյուրն ունի այդ դաշտից օգտվելու հավասար հնարավորություն: Սա է կարևոր արձանագրումը այսօր Հայաստանում հաջողություն ունենալու համար և սրանից հետո միշտ է այսպես լինելու:»:
Իհարկե հաճելի էր: Երկարատև սպասումից հետո ուրախությամբ արձանագրեցի, որ իմ ու իմ նման շատ այլ շարքային քաղաքացիների անցած ճանապարհն այլևս դառնում է բանաձև, որի մասին ԱՅՈ՛, երազել ենք:
Այս բանաձևի մասին միշտ ենք երազել: Հատկապես, երբ մեղմ ասած՝ ոչ արդար մրցակցության պայմաններում հանձնել ենք բարձրագույն ուսումնական հաստատության ընդունելության քննություն, որը հետո ավարտել ենք բարձր առաջադիմությամբ, իսկ շատերն էլ՝ գերազանցության դիպլոմով, մեղմ ասած՝ անառողջ մրցակցության պայմաններում և առանց «խնամի, ծանոթ, բարեկամ աջակցության»: Երբ այդ նույն ԲՈՒՀ-ում ասպիրանտուրա ընդունվելու համար գործերն ընդունող պատասխանատուները, տեսնելով մեր համառ ձգտումները, զարմացած ու զայրացած ասել են. «... կան անվճար ընդամենը մեկ-երկու տեղեր, այսինչ ամբիոնի վարիչի տղան կամ ռեկտորի բարեկամը և այլ «թիկունքավորներ» ևս դիմել են այդ տեղի համար, անիմաստ ժամանակ կկորցնես տղա ջան, եթե ... ու բնականաբար դու չկաս ցանկում»: Երբ ասպիրանտուրայի քննությունը «պատահական մասնակցի» համար տևել է ժամեր, հանձնաժողովի անդամների խաչաձև հարցերով՝ մինչև հարցաշարի վերջին հարցը, իսկ մրցակցիդ՝ «թիկունքավորի» քննությունը անցկացվել է իրեն ամիսներ առաջ հայտնի հարցատոմսով՝ ստանդարտ երեք հարց և հինգ րոպե: Ինչևէ ...., ստանում ես մասնագիտություն, գիտական աստիճան և կոչում:
Իհարկե, այդ ընթացքում հարյուրավոր դռներ թակելուց հետո գտնում ես աշխատանք, նաև՝ պետական համակարգում, համատեղությամբ դասավանդում ես քո հարազատ ԲՈՒՀ-ում: Սկսում ես սիրել քո գործը և նվիրվում ես քո աշխատանքին՝ անձնականը թողնելով մի կողմ, և տարիների ընթացքում գրանցում ես փոքր հաջողություններ՝ երազելով հաջողության հասնելու ՆՈՐ և ԱՐԴԱՐ բանաձևը:
Ցավոք այս երեազանքը նույնպես իրականություն չդարձավ:
Ի հեճուկս կառավարության հռչակած բանաձևի՝ ամեն օր ականատեսն ենք լինում դրան հակառակ, կոնկրետ գործողությունների: Խորացող սոցիալական խնդիրների ֆոնին «մեղավորներին» մատնացույց անելու համար հասարակությունն են քայլ առ քայլ պառակտում: Առաջացնում են արհեստական նոր շերտեր՝ սևեր և սպիտակներ, իշխանության անվերապահ աջակիցներ ու որևէ քննադատական խոսք ասող քաղաքացիներ, «շարիկ գլորող, սուրճ խմող» ստորին ու միջին օղակներում պաշտոններ զբաղեցնող հին չինովնիկներ և օրվա իշխանությունների հետ եկած բարձրաստիճան նոր չինովնիկներ, ի վերջո՝ «աղքատությունը սեփական գլխից հանած» աշխատասերներ, որոնք մինչև իրենց վաստակած վերջին դրամը պատրաստ են հարկ վճարել և «աղքատությունը սեփական գլխում պահած» ծույլեր: Իշխանության աջակցությամբ և թողտվությամբ՝ արհեստական այս շերտերի մեջ անընդհատ հրահրվում է ատելության, հանրային կյանքում փորձարկվում են անհանդուրժողականության տարբեր դրսևորումներ՝ անխուսափելի բացասական հետևանքներով:
Մյուս կողմից էլ, իշխանափոխությունից հետո հետաձգվել են համակարգային բնույթ ունեցող, հրատապ մի շարք բարեփոխումներ, արձանագրվել են ընթացիկ կառավարման բազմաթիվ ձախողումներ: Այս խնդիրների մասին առիթ ունեցել ենք բարձրաձայնելու, իսկ առանձին դեպքերում առաջարկել ենք նաև կոնկրետ լուծումներ: Սակայն կառավարման համակարգի արդյունավետության տեսանկյունից առավել մտահոգիչ է, որ պետական կառավարման համակարգում առաջացող խնդիրների համար բարձրաստիճան ոչ մի պաշտոնյա այդպես էլ պատասխանատվության չի ենթարկվել, ինչն օբյեկտիվորեն ենթադրվում էր, քանի որ նրանք նաև այդ խնդիրները կանխարգելելու և պատշաճ լուծելու համար են ստանում բարձր աշխատավարձեր ու պարգևատրումներ:
«Նոր» Հայաստանի առաջին օրերին էր նաև, երբ բացառապես սուբյեկտիվ պատճառներով բազմաթիվ մասնագետներ կորցրեցին իրենց աշխատանքը պետական համակարգում, որին միշտ են վերաբերել նվիրումով, աշխատել են սիրով ու ջանք չխնայելով, և որ ամենակարևորն է՝ ազնիվ մղումներով ու ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ սպասումով:
Ինչու՞ «թացը խառնվեց չորին», ինչու՞ հետևողականություն չդրսևորվեց կադրային որոշումներում: Եվ վերջապես՝ ու՞ր մնաց ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ և օրվա իշխանության հռչակած նոր բանաձևը:
Այս հարցերն այդպես էլ անտեսվեցին: Բնականաբար առաջ է գալիս մի նոր և այս անգամ արդեն առավել առարկայական հարց. «լսածին հավատանք, թե՞ տեսածին»: Եվ ուրեմն ԱՅՈ՛, նորից երազում ենք, որ այս հարցի պատասխանը մի օր և իրականում դառնա՝ «հավասարապես՝ լսածին է՛լ, տեսածին է՛լ»:
Եվ վերջում. մեր ԺՈՂՈՎՈՒՐԴՆ է ասում՝ «տաշած քարը գետին չի մնա»: Այս բանաձևը հին է, բայց միշտ աշխատում է: Միաժամանակ, պարզ տրամաբանությունը և արձանագրվող փաստերն էլ վկայում են՝ օրվա իշխանությունների որդեգրած կադրային «քաղաքականությունն» անխուսափելիորեն հանգեցնելու է կառավարման ճգնաժամի:
Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից