Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Վստահ չեմ, որ ՀՀ իշխանությունները Արցախի օժանդակության հետ կապված ինչ-որ բան ասում են ԱՄՆ իշխանություններին. Կիրո Մանոյան 08/02/2019   12:34  |  Քաղաքական

«Հատկապես այս Սպիտակ տունը առաջին անգամը չէ, որ փորձում է Արցախին տրամադրվող օժանդակությունը ոչ միայն կրճատել, այլեւ ընդհանրապես դադարեցնել: Թեեւ նախորդ վարչակազմի օրոք էլ այնպես չէր, որ ուղղակի բյուջեի մեջ գրվում էր հատկացման մասին, բայց ինչ-որ տեղ արձանագրվում էր: Այս իշխանությունների համար մի քանի խնդիր կա, որոնցից գլխավորը Ադրբեջանի ազդեցության հարցն է»,-‹‹Փաստինֆո››-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Հիշեցնենք՝ նախօրեին Հայ Դատի հանձնախումբն ահազանգել էր, որ Ամերիկյան վարչակազմը մտադիր է երկու ամսվա ընթացքում դադարեցնել Արցախին տրամադրվող ֆինանսական օգնությունը, որը նախնական հաստատման էր արժանացել 2020 թվականի ֆինանսական ծրագրով:
Կիրո Մանոյանի խոսքով, առհասարակ, Միացյալ Նահանգների գործող իշխանությունը նվազեցրել է մարդասիրական օժանդակությունները: Սպիտակ տունը, ինչպես նշեց Կիրո Մանոյանը, պատճառաբանություններ են ներկայացնում, որոնք սակայն, ըստ մեր զրուցակցի, զուտ պատրվակ են: «Իրական նպատակն այն է, որ իրենք Ադրբեջանին չանհանգստացնեն, քանի որ ԱՄՆ-ը աշխարհում միակ պետությունն է, որը այսպես ուղղակի մարդասիրական օժանդակություն է տրամադրում Արցախին»,-համոզված է Կիրո Մանոյանը:

Նշենք, որ Միացյալ Նահանգներն Արցախին մարդասիրական օժանդակություն է տրամադրում 1998 թվականից ի վեր: Կիրո Մանոյանը վստահ չէ, որ Հայաստանի իշխանությունները Արցախին տրամադրվող օժանդակության հնարավոր դադարեցման հարցը բարձրացրել են ամերիկյան կողմի մոտ:
«Վստահ չեմ , որ ՀՀ իշխանությունները Արցախի օժանդակության հետ կապված խնդրով ինչ-որ բան ասում են ԱՄՆ իշխանություններին: Եթե համեմատենք, օրինակ` Ֆրանսիայում առկա խնդրի հետ, երբ Ֆրանսիայի իշխանությունները ադրբեջանական ճնշումների ազդեցության տակ սկսեցին դատական գործերով Արցախի քույր քաղաքների հետ կապված որոշումները չեղարկել, ՀՀ իշխանությունը՝ մեր ԱԳՆ-ն ասաց, որ դա Արցախի խնդիրն է, Արցախն է զբաղվում, մենք անելիք չունենք: Այս դեպքում էլ շատ վստահ չեմ, որ ՀՀ իշխանությունները դժգոհություն կամ մտահոգություն արտահայտած լինեն»,-ասաց Կիրո Մանոյանը:

Նշենք, որ բոլորովին վերջերս ՝հուլիսի 14-26-ը աշխատանքային այցով ԱՄՆ էր մեկնել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը: Մոտավորապես նույն օրերին Միացյալ Նահանգներում էին նաեւ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

Հարցին, պատահակա՞ն է արդյոք, որ Արցախին տրամադրվող օժանդակության վերաբերյալ տեղեկատվութունն ստացվել է հայ բարձրաստիճան պաշտոնյաների ամերիկյան այցերից հետո, Կիրո Մանոյանն արձագանքեց. «Արարատ Միրզոյանը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ղեկավարությունը միջոցառմանը մասնակցելու համար էր մեկնել, նույն օրերին փոխվարչապետ Ավինյանն էր այնտեղ եւ արտգործնախարար Մնացականյանը, բայց ամենակարեւոր հարցն այն է՝ նրանք այս խնդրով խոսե՞լ են, թե չեն խոսել: Այդ հարցը պարզ չէ: Այնպես չէ, որ հայ-ամերիկյան հարաբերությունները վատանում են, այս ամենը վկայում է, որ ԱՄՆ իշխանությունները Արցախի հարցով Ադրբեջանին բավարարելու համար ինչ-որ կեցվածք են որդեգրել: Եթե Հայաստանի իշխանությունը նույն կերպ է առաջնորդվում, ինչ Ֆրանսիայի հարցում, նշանակում է, որ ոչ թե չեն կարողացել որեւէ բան անել, այլ պարզապես քայլեր չեն արել, չեն զբաղվել այդ հարցով, ինչը սխալ է»:

Կիրո Մանոյանի խոսքով, Հայաստան-Արցախ ռազմավարական համագործակցության պայմանագիրը, որի կնքման անհրաժեշտության մասին բարձրաձայնում է Դաշնակցությունը, հենց նման իրավիճակների համար էական նշանակություն կարող է ունենալ: Այդ փաստաթղթում, ըստ Մանոյանի, հստակ կդրվի հարցը, որ Հայաստանի թե արտգործնախարարությունը, թե խորհրդարանական դիվանագիտությունն ու պետական այլ կառույցներ պետք է Արցախին օժանդակեն միջազգային հարաբերությունները պատշաճ իրականացնելու համար: ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերը, նրա խոսքով, այս ուղղությամբ քայլեր իհարկե, իրականացնում են, բայց ՀՀ-ն իր բոլոր հնարավորություններով պետք է աջակցի այդ քայլերին:

Մեր դիտարկմանը, թե այսօր Հայաստանն իր արտաքին քաղաքականությունը կառուցում է, այսպես ասած, «թավշյա հեղափոխություն» բրենդի վրա, արդյոք ս՞ա արդյունավետ կարող է լինել նույն ԱՄՆ-ի հետ հարաբերություններում, Կիրո Մանոյանը պատասխանեց.«Այդ բրենդը մեր իշխանություններն օգտագործում են, բայց, ըստ էության, արտաքին քաղաքականության մեջ որեւէ փոփոխություն չեն մտցրել, նույն Արցախի Հանրապետության ճանաչմանն աջակցելու մասով այս իշխանությունները շարունակում են նախորդ իշխանությունների կեցվածքը: Մենք երկուսի մեջ էլ եղել ենք ինչ-որ ժամանակ, բայց չենք կարողացել մեր գործընկերներին համոզել, որ անհրաժեշտ է, որ ՀՀ արտաքին քաղաքականության մաս կազմի նաեւ Արցախի հանրապետության միջազգային ճանաչմանն աջակցելը: Այս իշխանությունները նույնն են անում: Մեծ փոփոխություններ ընդհանրապես չեն բերել հակառակը, եթե ինչ-որ բան արվում է, դա ավելի շատ քաղաքականության ոչ հաջող կիրառումն է, քան քաղաքականության մեջ փոփոխություններ մտցնելը, որովհետեւ այսօր նաեւ տարբեր խնդիրներ ունենք»:

Կիրո Մանոյանը չբացառեց նաեւ, որ ԱՄՆ գործադիր իշխանության կեցվածքը Արցախին տրամադրվող օժանդակության մասով կարող է պայմանավորված լինել ՀՀ իշխանություններին Արցախի հարցով, այսպես ասած, լռեցնելու ԱՄՆ-ի փորձով: «Երբ օրինակ պատրաստվում են ՀՀ-ին տրամադրվող օժանդակությունը բարձրացնել, որը, հավանաբար, պետք է տրամադրվի դատական համակարգի փոփոխություններին, հենց դա կարող է լինել պատճառներից մեկը, որ Արցախին տրամադրվող կես միլիոնը իրենք փորձում են հանել հատկացվող գումարներից»,-ասաց Կիրրո Մանոյանը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:37 01/08/2019ՀՅԴ-ն ՀԵՄ-ը այսօր կազմակերպում է մոմավառություն Եռաբլուրում
13:41 01/08/2019  |  ԼՐԱՀՈՍՉիրականացվող խոստումները ընտրակաշառքի դրսևորում են. Թադևոս Ավետիսյան
14:44 31/07/2019  |  ԼՐԱՀՈՍՀՅԴ-ն դեղին քարտ է ցույց տալիս Երևանի քաղաքապետարանին
17:35 30/07/2019  |  ՏնտեսությունԱշխատողների հիմնական իրավունքների իրացումը փաստացի չի վերահսկվում
10:42 25/07/2019  |  ՄամուլՀՅԴ-ն մարզեր է «մտնում». «Փաստ»
18:17 19/07/2019  |  ԼՐԱՀՈՍՀՅԴ ԳՄ ներկայացուցիչները և «Ազգային օրակարգ» կուսակցության անդամները քննարկել են Հայաստանի ներկայիս իրավիճակը
10:08 19/07/2019  |  ՄամուլՊահեստային քայլ. Ով կլինի Արցախի նախագահի ՀՅԴ թեկնածուն. «Հրապարակ»
09:46 10/07/2019  |  ՄամուլՆախկին գլխավոր դատախազը՝ Արցախի նախագահի ՀՅԴ թեկնածու. «Հրապարակ»
19:05 09/07/2019  |  ԼՐԱՀՈՍՏեղի է ունցել ՀՅԴ-ԱԺՄ հանդիպումը
17:39 08/07/2019  |  ԼՐԱՀՈՍՀՅԴ Արցախի կազմակերպության բարձրագույն ժողովը որոշել է մասնակցել Արցախի նախագահական ու խորհրդարանական ընտրություններին

Արխիվ

[]