ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սասուն Խաչատրյանը նկատի չի ունեցել Վահագն Հարությունյանին. կայացավ զրպարտության գործով նիստը. News. am 08/01/2019 18:19 | Դատական ռեպորտաժներ
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ռուբեն Ափինյանի նախագահությամբ այսօր` օգոստոսի 1-ին կայացավ «Մարտի 1-ի» գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի հայցի քննությունն՝ ընդդեմ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի: Հայցվորը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել Սասուն Խաչատրյանին՝ հերքել զրպարտության տեքստը։
Հայցվոր կողմը զրպարտություն է որակում Վահագն Հարությունյանին «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ ներգրավելու հաջորդ օրը լրագրողների հետ զրույցում Սասուն Խաչատրյանի կողմից արված արտահայտությունները։
Խաչատրյանը, խոսելով նրա մեղադրանքի մասին ասել էր, որ «Մարտի 1–ի» գործի քննության շրջանակներում պարկուճները կեղծվել են, և քննությունն ընթացել է այն ուղղությամբ, որ կոծկվեն իրական նյութերն ու կոտրվի գործի ողնաշարը:
Վահագն Հարությունյանի և վերջինիս ներկայացուցչի կարծիքով՝ Սասուն Խաչատրյանը նմանատիպ արտահայտություն անելու իրավունք չուներ:
Պատասխանող կողմը, սակայն պնդում է, որ ՀՔԾ պետի արտահայտությունները զրպարտչական բնույթի չեն, քանի որ արվել են կոնկրետ գործի մինչդատական վարույթի ընթացքում:
NEWS.am–ի հետ զրույցում պատասխանողի ներկայացուցիչ, փաստաբան Էդգար Կոտոյանը նշեց, որ հայցվորի վկայակոչած արտահայտություններում որևէ խոսք չկա Վահագն Հարությունյանի վերաբերյալ։
«Այդ արտահայտությունները վերաբերվում են կոնկրետ քրեական գործի քննությանը։ Հայցվոր կողմը փորձում է ինչ–որ կերպ փոխկապակցել հարուցված քրեական գործը պարոն Խաչատրյանի արտահայտությունների հետ, սակայն Սասուն Խաչատրյանի արտահայտություններում որևէ ակնարկ չկա պարոն Հարությունյանի վերաբերյալ»,–ասաց նա։
Հայցվոր կողմը, սակայն համարում է, որ Սասուն Խաչատրյանը վարույթի մասնակից չէ՝ հետևաբար չէր կարող նման արտահայտություններ անել։ Այս հիմնավորման հետ պատասխանող կողմը նույնպես համամիտ չէ։
Նշենք, որ այս գործով արդեն մի քանի դատական նիստ կայացել է, սակայն պատասխանող Սասուն Խաչատրյանը չի ներկայացել դատարան։
Այսօրվա դատական նիստում հայցվոր կողմը ներկայացրեց իր հիմնավորումները, իսկ պատասխանողը՝ հայցի վերաբերյալ առարկությունները։ Կողմերը դատարանին ներկայացրեցին գործի լուծման համար նշանակություն ունեցող ապացույցներ, ինչից հետո դատավորը հեռացով՝ ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելու։
Նշենք, որ Սասուն Խաչատրյանի դեմ հայցադիմումը դատարան է ներկայացվել 2018 թվականի նոյեմբերին: Վահագն Հարությունյանը մեղադրվում է 2008 թվականի մարտի 1-ի գործի շրջանակներում ապացույց կեղծելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ, որը զուգորդվել է բռնությամբ: Նրա նկատմամբ հայտարարված է հետախուզում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ