ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինքնասպանության 2 դեպք միայն հուլիսին. Մարգարիտա Խաչատրյանը չի հավատում, որ ինքնասպանություն են եղել 07/31/2019 11:30
Հուլիսին՝ 3 օրվա ընթացքում, զինված ուժերում արձանագրվեց ինքնասպանության երկու դեպք։ Սա պաշտոնական վարկածն է: «Զինվոր» հասարակական խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը չի հավատում, որ այդ դժբախտ դեպքերը ինքնասպանություն են եղել:
«Որպես որդեկորույս մայր տեղս չեմ գտնում, ինչքան կարելի է չգիտեմ: Ինձ նման մամաների թիվը գնալով ավելանում է: Համոզվում եմ նրանում, որ ո՛չ մայրերը, ո՛չ որդիները արժեք չունեն մեր պետության համար: Ես չեմ հավատում, որ այդ տղաները ինքնասպան են եղել: Տղայի դիակը բերում են տալիս մորը, մայրը բալա կանչելով մնում է, ու գիտի, որ արդեն իր որդուն պիտակավորել են որպես ինքնասպանի: Ես չեմ հավատում, 18 տարի իր տանը ինքնասպան չի եղել, բանակում ինքնասպան եղա՞վ»,-ասաց Մ.Խաչատրյանը։
Բանակում դժբախտ դեպքերը կանխելու միակ տարբերակը, ըստ նրա, փոխհարաբերությունների բարելավումն է. «Խնդրի լուծման տարբերակը բանակի բարոյահոգեբանական կյանքի բարելավումն է, մարդկային փոխհարաբերությունները, զինվոր-զինվոր, զինվոր-սպա փոխհարաբերությունները: Ոչ մի միջոցառում չի իրականացվում, ոչ մի բան չի արվում: Ասում ենք՝ բարեփոխումներ կան, առաջընթաց կա, ոչ մի բան էլ չկա: Բանակից թանկ բան մենք չունենք, մենք նենգ ու դարանակալած թշնամի ունենք, բայց ինքնասպանությո՞ւն: Ոնց տանում են, թող նենց հետ բերեն: Եթե չեն կարողանալու շտկեն զինվոր-զինվոր հարաբերությունները, թող հեռախոս չթողնեն, որ հիմա էլ հեռախոսի պատճառով իրար սպանեն: Եթե գործերը սկզբնական շրջանում բացահայտվեին, երևի հիմա էս պատկերը չունենայինք: Ինձ համար ոչինչ չի փոխվել բանակում, թող չաշխատեն մեր երեխեքի արյան գնով, թող հարցին լուծում տան, ով ուզում ա լինի, ինձ համար նշանակություն չունի»:
Մարգարիտա Խաչատրյանին մտահոգում է նաև ադրբեջանական կողմի ակտիվացումը, ասում է՝ ինժեներական աշխատանքներ են կատարում:
Հիշեցնենք՝ հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը պաշտոնական վարկածով ինքնասպան է եղել շարքային Վոլոդյա Գալոյանը: Ըստ պաշտոնական վարկածի՝ նա նախ փորձել է սպանել դիրքի ավագին, ապա՝ ինքնասպան է եղել։ Հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել դիրքի ավագին՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ զինծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու համար:
Զինվորական քննչական գլխավոր վարչության վարկածի համաձայն՝ ինքնասպանության մյուս դեպքը գրանցվել է հուլիսի 20-ի՝ն մարտական դիրքի դիտակետում. Ճակատի շրջանում ստացած հրազենային վնասվածքից մահացել էր Համիկ Վարդանյանը։ Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Այս գործով մեղադրյալ չկա։
Նշենք, որ հուլիսի վերջերին արձանագրվել է եւս մեկ մահվան դեպք. Հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետեւանքով սպանվել է պայմանագրային զինծառայող Արման Բուլղադարյանը։ Պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ եւս երկու զինվոր վիրավորվել է։
Ընդհանուր առմամբ՝ միայն 1 շաբաթվա ընթացքում զինված ուժերում ունեցել ենք 3 մահ, երկու վիրավոր։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ