ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատախազության հակազդեցությունը ԲԴԽ-ի հայտարարությանը վկայում է այն մասին, որ ԲԴԽ-ն անգամ այդ անատամ հայտարարությունը տարածելու «իրավունք չուներ» . փաստաբան 07/31/2019 11:58 | Քրեական խրոնիկոն
Երեկ մեղադրանք է առաջադրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Այս մասին, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի դիրքորոշումն արտահայտող հայտարարության և ԱԱԾ-ի որոշման մասին զրուցել ենք դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբան Երվանդ Վարոսյանի հետ։ Նշենք, որ ավելի քան 80 փաստաբան պատրաստակամություն է հայտնել ստանձնել դատավոր Գրիգորյանի պաշտպանությունը։
- Պարոն Վարոսյան, պատրաստվու՞մ եք բողոքարկել Դավիթ Գրիգորյանին առաջադրված մեղադրանքի որոշումը։
- Դեռ կխորհրդակցեմ Դավիթ Գրիգորյանի հետ, բայց ելնելով պաշտպանական մարտավարությունից՝ համոզմունք ունեմ, որ դատավարական այդ որոշումը մարտավարական իմաստով բողոքարկել չարժի։ Այնուամենայնիվ կան բողոքարկելու բավականաչափ բաներ։ Համարում եմ, որ ոտնահարված են Դավիթ Գրիգորյանի մի շարք իրավունքներ՝ մասնավորապես խուզարկութունը թույլատրելու մասին դատարանի կողմից կայացված որոշումը։
Այստեղ նրա իրավունքների ակնհայտ խախտում կա և այն արդեն բողոքարկված է։ Խուզարկություն կատարելու ընթացքում քննիչի գործողությունները ևս բազմաթիվ խախտումներ են իրենց մեջ պարունակում, դրանց դեմ նույնպես բողոք է ներկայացվելու։ Կարող եմ ասել, որ իրավական հնարավոր ամբողջ գործիքակազմն օգտագործվելու է Դավիթ Գրիգորյանի խախտված իրավունքները վերականգնելու համար։
- Ստացե՞լ եք Ազգային անվտանգության ծառայության քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը։ Պատրաստվու՞մ եք այն բողոքարկել։
- Դավիթ Գրիգորյանի մյուս փաստաբան Գեորգի Մելիքյանն է այդ հաղորդումը ներկայացրել և ինքը պետք է ստանա այն, բայց երեկվա դրությամբ դեռ չէր ստացել։ Պատրաստվում ենք քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը բողոքարկել նախ դատախազություն, իսկ հետո դատարան։
- Երեկ ԲԴԽ-ն հանդես եկավ հայտարարությամբ և հայտնեց իր դիրքորոշումը։ Նույն օրը Դատախազությունը տարածեց ԱԱԾ-ի որոշումը, կարծես, կանխավ ասելով, որ քննարկման առարկա չեն դարձնելու ԲԴԽ-ի որոշումը։ Ինչպե՞ս եք գնահատում դա։
- Նախ՝ թույլ եմ գնահատում Բարձրագույն դատական խորհրդի կողմից արված հայտարարությունը։ Բարձրագույն դատական խորհուրդը, առկա խախտումների շարքում, որոնք մասնավորապես տեղի էին ունեցել այդ քննչական գործողության ընթացքում, կենտրոնանալով միայն դուռը կնիքելու հանգամանքի վրա, ցույց տվեց, որ այնուամենայնիվ գոյություն ունի։ ԲԴԽ-ն հայտարարություն տարածեց հայտարարություն տարածելու համար։ Իսկ Դատախազության անմիջապես հակազդեցությունն այդ հայտարարությանը վկայում է այն մասին, որ ԲԴԽ-ն հավանաբար անգամ այդ անատամ հայտարարությունը տարածելու «իրավունք չուներ»։
- Նման պայմաններում որքանո՞վ է արդարացված ԱԱԾ-ի որոշումը բողոքարկել դատախազին։
- Մենք մեր պետական ատյանները ճշգրիտ սպառելու անհրաժեշտություն ունենք և այդ ճանապարհին նաև դատախազություն բողոք պետք է ներկայացնենք։ Դա է պատճառը։ Այնպես չէ, որ մենք բողոք ենք ներկայացնում և կարծում ենք, որ դատախազությունն այսօր որևէ այլ դիրքորոշում է ունենալու։ Չէ՞ որ դա Նոր Հայաստանի դատախազությունն է, դա ժողովրդի դատախազությունն է։
Հիշեցնենք, որ Դավիը Գրիգորյանն այն դատավորն է, որը մայիսի 18-ի որոշմամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել անձնական երաշխավորությունը, որպիսի միջնորդությամբ դատարանում հանդես էին եկել Արցախի գործող եւ նախկին նախագահները, իսկ մայիսի 20-ին որոշում էր կայացրել նաեւ քրեական գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ դիմելու մասին։
Հետագայում հայտնի դարձավ, որ դատավորի նշված որոշումներից հետո դատախազությունը քրեական գործ է հարուցել դատավորի նկատմամբ՝ մեկ այլ քրեական գործով պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով, որով, ի դեպ, ավելի վաղ՝ 2018 թվականի փետրվարին կայացվել էր քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից