ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հարուցվել են քրեական գործեր Լոռու մարզի երկու համայնքներում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների փաստերի առթիվ 07/31/2019 12:19 | Քրեական խրոնիկոն
Լոռու մարզի դատախազությունում քրեական գործեր են հարուցվել մարզի վարչական տարածքում գտնվող 2 համայնքներում հայտնաբերված՝ ՏԻՄ գործունեության տարբեր ոլորտներում առերևույթ չարաշահաումների կապակցությամբ։ Այս մասին տեղեկացանք ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։
Մասնավորապես՝ ՀՀ ոստիկանության Սպիտակի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Լոռու մարզի Գոգարան համայնքի ղեկավարը, համայնքի բնակիչների նյութական բարեկցությանը նպաստելու խմբային շահերից ելնելով, կեղծելով համայնքի ավագանու որոշումները, կազմել է համայնքի բնակիչներին սոցօգնություններ տրամադրելու վերաբերյալ պաշտոնական կեղծ փաստաթղթեր: Ապա ավագանու նիստերի արձանագրությունների գրքում 2015-ից 2017 թվականին երեք տարբեր օրերի կազմել է բովանդակությամբ կեղծ արձանագրություններ և որոշումներ` կեղծելով նաև ավագանու անդամների ստորագրությունները: Վճարման համար դանք ներկայացվել են գանձապետարան, որի արդյունքում համայնքի բյուջեից որպես սոցօգնության գումարներ ելքագրվել են գումարներ։
Բացի այդ, նույն ընթացքում համայնքի ղեկավարը, հողի հարկերի հավաքագրման բարձր ցուցանիշներ ապահովելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, համայնքի շուրջ 14 բնակիչների առաջարկել է սոցիալական օգնություն ստանալու համար դիմում ներկայացնել և ստացվելիք գումարով կատարել հողի հարկի գծով կուտակված հարկային պարտավորությունները: Ապա նշված անձանց դիմումները ներկայացնելով ավագանու քննարկմանը և ստանալով համաձայնություն՝ նրանց անվամբ որպես սոցիալական օգնություն համայնքի բյուջեից դուրս գրված գումարներն ամբողջությամբ որպես հողի հարկի գծով կուտակված հարկային պարտավորությունների կատարում՝ մուտքագրել է համայնքի բյուջե: Արդյունքում հողօգտագործողների կողմից համայնքի նկատմամբ ունեցած հարկային պարտավորությունները մարվել են հենց համայնքի միջոցներով՝ այդ կերպ համայնքի օրինական շահերին պատճառելով էական վնաս։
ՀՀ ոստիկանության Սպիտակի բաժնում նախապատրաստված նյութերը, որի ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Լոռու մարզի Հարթագյուղ համայնքի ղեկավարը, սկսած 2014թ. ապրիլ-մայիս ամիսներից մինչև 2019թ. հունիս ամիսը, նույն համայնքի երկու տեխնիկական աշխատակիցներին թույլատրել է չհաճախել աշխատանքի և վերջիններիս կողմից փաստացի աշխատանքի չհաճախելու պայմաններում յուրաքանչյուր ամիս կազմել է նրանց աշխատանքի հաճախման վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող աշխատավարձի վճարման փաստաթղթեր: Դրանց հիման վրա համայնքի բյուջեից վատնման եղանակով հափշտակվել են այդ աշխատակիցների անվամբ ելքագրված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր մոտ 7.5մլն դրամ աշխատավարձի գումարները:
Պարզվել է նաև, որ համայնքի ավագանու 3 անդամների՝ ավագանու նիստերին չմասնակցելու պայմաններում համայնքի ղեկավարը համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին հանձնարարել և վերջինիս միջոցով կեղծել է 2015-ից 2019թ. ավագանու նիստերի բազմաթիվ որոշումներում և կազմված արձանագրություններում հիշյալ անձանց ստորագրությունները, ինչի արդյունքում թվով 36 անձանց անվամբ որպես սոցիալական օգնություն համայնքի բյուջեից անհիմն դուրս է գրվել 1 մլն դրամ գումար:
Փաստական տվյալներ են ստացվել նաև համայնքի ղեկավարի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող անավարտ շինությունն ու սպասարկման հողամասը նույն համայնքի մի բնակչի նվիրաբերելու հարցը ավագանու նիստերի քննարկմանը ներկայացնելու և արդյունքում վերջինիս հետ նվիրատվության պայմանագիր կնքելու դիմաց, 2017թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին վերջինիցս որպես կաշառք 300.000 ՀՀ դրամ պահանջելու և ստանալու վերաբերյալ, ինչի արդյունքում գույքերը սեփականության իրավունքով վերջինիս անվամբ ստացել է պետական գրանցում:
Նշված երկու դեպքերի առթիվ ՀՀ Լոռու մարզի դատախազությունում հարուցվել են քրեական գործեր: Գոգարան համայնքում արձանագրված չարաշահումների փաստերով քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով, իսկ Հարթագյուղի համայնքապետարանում հայտնաբերված առերևույթ դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 314-րդ հոդվածի 1-ին մասի 2 դրվագ, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի և 312-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քրեական գործերի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությանը։
2019թ. ընթացքում Լոռու մարզում տեղական ինքնակառավարման ոլորտում հայտնաբերված առերևույթ կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ հարուցվել է թվով 8 քրեական գործ, որոնք վերաբերել են Վանաձոր, Ստեփանավան, Օձուն, Շամլուղ, Մեծ Այրում, Բովաձոր, Ուռուտ և Շնող համայնքներին։
Քրեական հետապնդման մարմինների վարույթում ՏԻՄ ոլորտում արձանագրված կոռուպցիոն բնույթի դեպքերով քննված ընդհանուր 13 քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 4 անձ, այդ թվում՝ Մեծ Այրում, Շամլուղ, Լուսաղբյուր համայնքների ղեկավարները։ Իսկ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների առկայության պայմաններում մարզի Լոռի Բերդ համայնքի Ուռուտ վարչական շրջանի, ինչպես նաև Բովաձոր համայնքների ղեկավարների նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել ոչ արդարացնող՝ համաներման մասին ՀՀ օրենքի կիրառման և քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքերով: Սակայն կատարված նախաքննությամբ հաստատվել է ՏԻՄ նորմալ գործունեության դեմ հանցավոր ոտնձգություն կատարելու փաստը:
Մարզի դատախազության անմիջական նախաձեռնությամբ միջոցներ են ձեռնարկվել հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները պարզելու և վերացնելու ուղղությամբ: Այդ շրջանակում Ուռուտ գյուղի նախկին գյուղապետի աշխատանքներում տեղ գտած թերությունների, դրանց պատճառների և նպաստող հանգամանքների վերացմանն ուղղված միջնորդագիր է հասցեագրվել Լոռու մարզպետին և ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ղեկավարին:
Վերոնշյալ դեպքերով հարուցված և քննված քրեական գործերով նախնական արձանագրված համայնքներին կամ պետությանը պատճառված վնասը կազմել է ավելի քան 57մլն ՀՀ դրամ, որից 2019թ. ընթացքում արդեն իսկ վերականգնվել է 19մլն ՀՀ դրամը: Իսկ չվերականգնված գումարի չափով արգելանքներ են դրվել մեղադրյալների ինչպես անշարժ, այնպես էլ՝ շարժական գույքի վրա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից