ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քաղաքապետարանի և «Սանիթեք»-ի միջև վեճ է բռնկվել, որի արդյունքում տուժում է մեր քաղաքը. Դավիթ Խաժակյան 07/30/2019 14:20 | ԼՐԱՀՈՍ
«Սանիթեք» ընկերության՝ Թբիլիսիում մամուլի ասուլիս կազմակերպելը կարող է վատ անդրադառնալ մեր երկրի ու մայրաքաղաքի հեղինակության վրա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Խաժակյանը: Երևանի ավագանու «Լույս » խմբակցության անդամն առաջարկում է «Սանիթեքին» զերծ մնալ այդ քայլից, քանի որ խնդիրը լոկալ է, Երևանին է վերաբերում:
«Օտարերկրյա ներդրողի կողմից հարևան երկրի մայրաքաղաքում ասուլիս անելը ուղղակիորեն ազդելու է Երևանի հեղինակության վրա, և ես ուզում եմ կոչ անել «Սանիթեք»-ի ղեկավարությանը զերծ մնալ այդ քայլից, քանի որ դրանով վատ նախադեպի սկիզբ է դրվելու, ոչ միայն մասնավոր կազմակերպության հետ համայնքի և պետության համագործակցության կամ քննարկումների հարցում, այլ նաև այլ ներդրողների: Պատկերացրե՛ք այլ օտարերկրյա ներդրողներ ձեզ (դիմում է լրագրողներին) հրավիրեն տարբեր երկրներ Երևանի մասին հարցեր քննարկելու: Մենք կարծում ենք, որ այդ ասուլիսը չպետք է այնտեղ տեղի ունենա»:
Դավիթ Խաժակյանի կարծիքով՝ սա կարող է մատնանշել, թե մենք չենք կարողանում մեր խնդիրները մեր երկրի ներսում լուծել: Ավագանու անդամը պնդում է՝ «Սանիթեք»-ը երբեք խնդիր չի ունեցել Երևանում իր խնդիրների մասին բարձրաձայնելու:
«Այսքան ժամանակ «Սանիթեք»-ը իր խնդիրները Երևանում բարձրաձայնելու խոչընդոտ չի ունեցել, ավելին, մենք՝ ավագանու անդամներս տարբեր խմբակցություններից, բազմիցս խոսել ենք «Սանիթեք»-ին վերաբերող խնդիրների մասին այն տեսանկյունից, որ քաղաքապետարանը ևս քայլեր ունի իրականացնելու «Սանիթեք»-ի մոտ առաջացած խնդիրները լուծելու համար»:
Դավիթ Խաժակյանը պնդում է՝ Քաղաքապետարանի և «Սանիթեք»-ի միջև վեճ է բռնկվել, որի արդյունքում տուժում է մեր քաղաքը, տուժում է հասարակությունը և հարցին պետք է տրվի քաղաքական լուծում: Ավագանու անդամի կարծիքով խնդրի լուծմանը պետք է խառնվի անձամբ վարչապետը:
«Խնդրի լուծումը այլևս պետք է ոչ թե պատճառների մեջ փնտրել , այլ ուղղակի տալ խնդրին լուծում: 10 ամիս անց մենք ունենք միայն խոստում : Միակ բանը , որ մենք լսում ենք Քաղաքապետարանից այն է, որ պետք է սպասել: Քաղաքապետարանում «Սանիթեք»-ի հետ պայմանագրին և «Գնումների մասին օրենք»-ին չեն տիրապետում: Սանիթեքի հետ պայմանագիրը վաղ թե ուշ պետք է խզվի, քանի որ այսպես երկար շարունակվել չի կարող»:
«Լույս» խմբակցության անդամը նաև նշեց, որ իրեն չի արդարացնում «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը: Աշխատանքի բաժանում աղբահանության օպերատորի հետ չկա:
« Այս հիմնարկը գործում է ո՛չ արդյունավետ, ո՛չ համակարգված կերպով: Այս երկուսի չհամագործակցելու արդյունքում հնարավոր է նույն աղբամանի մոտ սկզբում մոտենա «Սանիթեք»-ի մեքենան, հետո մոտենա համայնքային մեքենան: Տպավորություն է, որ «Սանիթեք»-ն ու Քաղաքապետարանը խռոված են իրարից և այլևս չեն ցանկանում ուղիղ իրար հետ քննարկում ունենալ»,- ասում է Դավիթ Խաժակյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ