ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ովքեր կլինեն Քոչարյանի նշած նոր ընդդիմության կազմում. մեկնաբանում է քաղաքագետ Աղասի Ենոքյանը 07/30/2019 19:50 | Քաղաքական
Քոչարյանն իր հարցազրույցի միջոցով, ըստ էության, ուրվագծել է քաղաքական այն պրոեկտը, թե ինչպես պետք է իշխանափոխություն իրականացվի Հայաստանում։ ‹‹Փաստինֆո››-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Գոլոս Արմենիի» թերթին տված հարցազրույցին:
Հիշեցնենք, որ Ռ.Քոչարյանը նշված հարցազրույցում հայտարարել է, որ ձգողականության տարբեր ուժով մի քանի կենտրոններ կլինեն, որոնց միջև ակտիվ համագործակցություն կապահովվի եւ որ այդ գործընթացներում ինքը կարևոր օղակ կլինի, սակայն ոչ միակը։ Ովքեր են լինելու այդ կենտրոններում՝ հին դեմքե՞ր, թե՞ նոր երիտասարդություն՝ «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան քաղաքագետը կարծիք հայտնեց, որ այդ նորաստեղծ ընդդիմությունում կլինեն և՛ հին, և՛ նոր դեմքեր ու կլինի, այսպես ասած, քաղաքական ուժերի ‹‹անսամբլ››:
‹‹Իմ պատկերացմամբ այնտեղ կլինեի Քոչարյանը, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, որն արդեն իսկ համախմբման նման գործընթացներ է նախաձեռնել, ՀՀԿ-ն, քաղաքական ուժեր, ակտիվ հասարակական գործիչներ և այլն››,-ասաց քաղաքագետը:
Ենոքյանի խոսքով, ընդդիմությունն արդեն ինչ-որ չափով սթափվել է այն ապտակից, որը ստացել էր խորհրդարանական ընտրությունների ժամանակ, և աշնանը միգուցե որոշակի քայլերի դիմի:
Այդուհանդերձ, քաղաքագետը կարծում է, որ Քոչարյանի քաղաքականություն վերադարձը սկսվել է։ Ավելին՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսվելուց հետո Քոչարյանն այլևս այլընտրանք չուներ, քան վերադառնալ քաղաքականություն:
‹‹Եթե մինչ այդ նա հեռացած էր քաղաքականությունից, նույնիսկ Հայաստանից էր հեռացած, իր համար հանգիստ գտնվում էր Հունաստանում, ապա Նիկոլ Փաշինյանի այս քայլերը նրան ստիպեցին վերադառնալ քաղաքականություն››,-ասաց Ենոքյանը:
Խոսելով ՀՀ երկրորդ նախագահի հայտարարության մասին, թե իշխանության հարցն ամեն պարագայում կորոշվի փողոցում, արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով, քաղաքագետը նշեց.
‹‹Քոչարյանի ասածը բնական է, այս խորհրդարանը երբեք չի գնա արտահերթ ընտրությունների, և դրա համար պետք կլինի դժգոհություն, բայց դժվար է ասել, որ արդեն իսկ սկսվել է մարդկանց ‹‹հավաքագրումը››, որովհետև դեռևս դրա նշանները չեն երևում, մյուս կողմից էլ կարող է պատճառը լինել այն, որ ամառը քաղաքական առումով մեռած ‹‹սեզոն է››, միգուցե դրանով է պայմանավորված, որ հիմա այդ ակտիվությունը չի երևում››:
Ենոքյանը չի կարծում, թե Քոչարյանի քաղաքականություն վերադարձի հետ կապված ներկայիս իշխանությունները հանգիստ են ու ընդգծում է, որ իշխանությունը խոսքերով, քարոզչությամբ ամեն կերպ հակազդում է այդ ուժերին և ռեպրեսիաների մեխանիզմներ կիրառում դատական համակարգի նկատմամբ, վարկաբեկում ողջ դատական իշխանությանը:
‹‹Այնպես որ իրենք իրենց քայլերն անում են իրենց ուժերի ներածին չափով, և ի վերջո չմոռանանք Իջևանի դեպքերը, որ պարզապես կարելի է գնահատալ, որպես պատժիչ գործողություն: Իշխանությունը ցույց տվեց, որ ինքն ունակ է նաև կոշտ մեթոդների: Իջևանի դեպքերը հետաքրքիր են նրանով, որ չկար ընդդիմադիր քաղաքական բևեռ եւ այդ կոշտ գործողությունները հնարավորություն չեղավ քաղաքական կապիտալի վերածելու››,-ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ