ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շարունակվում է ԱԳՆ ղեկավարի գլխավորած պատվիրակության այցը Ավստրալիա 07/30/2019 10:50 | ԼՐԱՀՈՍ
Հուլիսի 29-ին Ավստրալիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությունը Սիդնեյում հանդիպում է ունեցել Ավստրալիայի Հայ առաքելական, Հայ կաթողիկե և Հայ ավետարանական եկեղեցիների առաջնորդների, ինչպես նաև Ավետարանչական ընկերակցության Ավստրալիայի մասնաճյուղի ատենապետի հետ, որը տեղի է ունեցել Հայ առաքելական եկեղեցու Ավստրալիայի և Նոր Զելանդիայի թեմի առաջնորդարանում։ Մասիս Մայիլյանը կարևորել է նման ձևաչափով հանդիպումը, որը հնարավորություն է տալիս մտքեր փոխանակել Արցախի հետ Ավստրալիայի հայ համայնքի կապերի զարգացման և համատեղ ծրագրերի իրականացման շուրջ։ Այս մասին տեղեկացնում է Արցախի հանրապետության Արտաքին գործերի նախարարության լրատավական բաժնից։
Նույն օրը Արցախի Հանրապետության պատվիրակության անդամներն այցելել են Սիդնեյի «Համազգային Արշակ և Սոֆի Գօլստըն ճեմարան», որտեղ ծանոթացել են կրթօջախի պայմաններին և գործունեությանը։
Ճեմարանում պատվիրակության պատվին կազմակերպվել էր հանդիսավոր միջոցառում, որի ընթացքում ողջույնի խոսքով հանդես են եկել Արցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանն ու Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Իշխանյանը։ Պատվիրակությունն այցելել է նաև Հայ բարեգործական ընդհանուր միության «Ալեքսանդր» վարժարան:
Նույն օրը Ավստրալիայի «Հայ Դատի» հանձնախմբի գրասենյակում կայացել է հանդիպում հանձնախմբի անդամների հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են իրականացվելիք համատեղ ծրագրերը:
Երեկոյան «Արշակ և Սոֆի Գօլստըն ճեմարանի» սրահում Ավստրալիայի հայկական մոտ երկու տասնյակ կազմակերպությունների ղեկավարների և հոգևոր առաջնորդների մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն։ Ողջունելով պատվիրակությանը՝ հայ համայնքի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել հետևողականորեն շարունակելու աջակցել Արցախի Հանրապետության զարգացմանն ու հզորացմանը։ Միջոցառման ընթացքում Մասիս Մայիլյանը և Դավիթ Իշխանյանն անդրադարձ են կատարել Արցախի արտաքին և ներքին քաղաքականությանը վերաբերող հարցերին, ինչպես նաև Հայրենիք-Սփյուռք կապերի խորացման կարևորությանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ