ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ արգելված իրերի ներթափանցմանը ՔԿՀ-ի աշխատակիցների առերևույթ հանցավոր աջակցությանը համարժեք գնահատականներ չեն տրվել 07/30/2019 15:51 | Քրեական խրոնիկոն
ՀՀ դատախազության ստորաբաժանումների կողմից դատախազական ներգործության գործիքակազմի կիրառմամբ շարունակվում է քրեակատարողական հիմնարկներ արգելված իրեր, առարկաներ ներթափանցելուն և դրանց տարատեսակ ձևերով ՔԿՀ-ների աշխատակիցների մասնակցության հանցավոր դրսևորումների դեմ կոշտ քրեաիրավական պայքարը: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։
Մասնավորապես՝ Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազի կողմից իր դատավարական ղեկավարման ներքո քննվող քրեական գործի և դրանով ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից առգրավված՝ նշված հիմնարկում 2016-2018թթ. անցկացված ծառայողական քննության նյութերի ուսումնասիրությամբ հայտնաբերվել են մի քանի դեպքեր, երբ ՔԿՀ տարբեր աշխատակիցներ, ոչ պատշաճ կատարելով ծառայողական պարտականությունները, ՔԿՀ-ում պահվող անձանց հետ մտել են անօրինական հարաբերությունների մեջ և ապահովել նրանց համար տարատեսակ արգելված իրերի՝ ՔԿՀ տարածք ներթափանցմանը:
Դեպքերից մեկով, օրինակ, 2016թ. ՔԿՀ դատապարտյալին երկարատև տեսակցության եկած կինը, տեսակցությունների տրամադրման և հանձնուքների ընդունման սենյակում աշխատակիցների ներկայությամբ հեռախոսզրույց է ուենցել, որից հետո նրան ուղեկցող անձն իր ավտոմեքենայով տարել և Արթիկ քաղաքի ավտոկայարանի մոտ գտնվող սրճաղացի աշխատակցին է փոխանցել 1,5լ և 1,0լ տարողությամբ պոլիէթիլենից շշերով, ոգելից խմիչքին բնորոշ հեղուկ զանգվածներ: Սրճաղացի աշխատակիցը իրավապահներին հայտարարել է, որ պայմանավորվածության համաձայն՝ դրանք պետք է փոխանցեր «Արթիկ» ՔԿ հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի մասնագետին, ում նախկինում, նույն ճանապարհով դատապարտյալի հարազատների միջոցով փոխանցվել էր մեկ պարկ սոխ:
Արդյունքում, ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, դատապարտյալների հետ անօրինական կապ հաստատելու համար տվյալ աշխատակցի նկատմամբ կիրառվել է միայն «Խիստ նկատողություն» կարգապահական տույժ՝ չնայած այն հանգամանքին, որ փաստական տվյալները պարունակել են առերևույթ կաշառք տալու և կաշառք ստանալու հատկանիշներ:
Կամ՝ 2018թ. արձանագրված դեպքով ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿ հիմնարկում նույն ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի աշխատակցի անձնական խուզարկությամբ վերջինիս որովայնի հատվածից հայտնաբերվել և առգրավվել է 7 բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտերով, «Wi-Fil» ինտերնետ ցրիչ սարք, երեք հատ «USB» մալուխ և մեկ հատ բջջային հեռախոսի ականջակալ: Պարզվել է, որ դրանք նախատեսված են եղել փոխանցելու դատապարտյալներից մեկին, ում աշխատակիցը փոխանցած է եղել իր հեռախոսահամարը՝ կապ պահպանելու և այդ իրերի ստացումը կազմակերպելու համար: Իրականացված ծառայողական քննության արդյունքում ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար ընդամենը տվյալ աշխատակցի նկատմամբ «Ծառայությունից ազատում» կարգապահական տույժը կիրառելու հարցի քննարկում է նախաձեռնվել:
2018թ. տեղի ուենցած մեկ այլ դեպքում պատասխանատու հերթապահի ժամանակավոր պաշտոնակատարը ոչ միայն չի զեկուցել ղեկավարությանը, որ Արթիկ քաղաքի բնակիչ ներկայացած քաղաքացին ցանկացել է ոչ աշխատանքային օրը կալանավորված անձին որպես հանձնուք սնունդ փոխանցել, այլև չունենալով թույլտվություն, ընդունել է այն և փոխանցել կալանավորված անձին՝ չնայած այն հանգամանքին, որ անձը հաստատող փաստաթուղթ չի ներկայացվել և այդ սննդատեսակը որպես հանձնուք ներկայացնելու դիմում նրկայացված չի եղել: Մինչդեռ, ծառայողական քննության արդյունքում այդ աշխատակցի նկատմամբ կիրառվել է միայն «Նկատողություն» կարգապահական տույժը:
Իսկ հայտնաբերված մյուս՝ 2017թ. տեղի ունեցած դեպքում «Գյումրի» բժշկական կենտրոնից «Արթիկ» ՔԿՀ տեղափոխված կալանավորված անձի անձնական խուզարկությամբ վերջինիս կոշիկների միջից՝ պատրաստված թաքստոցներից, հայտնաբերվել է երկու բջջային հեռախոս: Ծառայողական քննությամբ պարզվել է, որ բժշկական կենտրոնում գտնվելու ժամանակ կալանավորված անձին կոշիկները հասել են բուժկենտրոնի ժամանակավոր պահակետում նշանակված տվյալ ՔԿՀ-ի աշխատակցի կողմից առանց համապատասխան թույլտվության, ինքնագլուխ կալանավորին հանձնուք հանձնելու արդյունքում: Ծառայողական քննությամբ այդ աշխատակցի նկատմամբ էլ կիրառվել է «Նկատողություն» կարգապահական տույժը:
Հայտնաբերվել են նաև նշված ժամանակահատվածում ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից նմանատիպ դրսևորումներ թույլ տալու և դրանք համարժեք իրավական գնահատականի չարժանացնելու նմանատիպ այլ դեպքեր ևս:
Այսինքն՝ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ պաշտոնատար անձինք, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն հանդիսանալով հետաքննության մարմին, հնարավոր հանցագործությունների հատկանիշներ պարունակող գործողությունների վերաբերյալ դեպքերը դիտարկել են զուտ կարգապահական բնույթի խախտման տիրույթում և իրենց աշխատակիցների հնարավոր քրեական պատասխանատվության չենթարկվելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները: Մասնավորապես՝ առերևույթ հանցագործությունները և դրանց կատարմանը ներգրավված բոլոր անձանց բացահայտելու նպատակով չեն ձեռնարկել քրեադատավարական միջոցներ, ինչի հետևանքով հնարավոր չի դարձել գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումը: Այդ կերպ էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:
Ուսումնասիրությամբ հայտնաբերված դեպքերի առթիվ ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է 5 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան