ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երկիրը, կարծես թե, հեռանում է իրավական պետության կայացման ճանապարհից. Լարիսա Ալավերդյան 07/30/2019 15:32 | ԼՐԱՀՈՍ
«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը կարծում է, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ սկսված քրեական հետապնդման մեկ տարվա ընթացքում հասարակությունը չտեսավ իրավապահների այն «ոսկերչական» աշխատանքը, որը պետք է տեսներ:
«Ամբողջ գործընթացը՝ քայլ առ քայլ պետք է լիներ անթերի, պետք է համապատասխաներ ոչ միայն օրենքի տառին, այլեւ՝ իրավունքի ոգուն, այն է՝ ցանկացած քայլ պետք է իրականացվեր մարդու իրավունքների պաշտպանությունից ելնելով: Ցավով եմ նշում, որ իշխանությունները, հայտարարված բարի նպատակներին փորձում են հասնել հակառակ միջոցներով: Երկիրը, կարծես թե, հեռանում է իրավական պետության կայացման ճանապարհից եւ ամենատխուր արդյունքը սա է»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Լարիսա Ալավերդյանը:
Հիշեցնենք, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արդեն մեկ տարի է, ինչ «Մարտի 1»-ի քրեական գործով մեղադրվում է Սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։
Լարիսա Ալավերդյանի խոսքով, այս ընթացքը ցույց տվեց, որ իշխանության՝ հայտարարված նպատակներն ու միջոցները, որոնցով փորձում է հասնել նպատակներին, հակասում են միմյանց այնքան, որ ոտնահարվում են ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների իրավունքները, որոնք սահմանված են ՄԻ եվրոպական կոնվենցիայի 5-րդ եւ 6-րդ հոդվածներով, այլեւ ՝ դատապաշտպանների ու դատավորների իրավունքները: Ըստ նրա, 2-րդ նախագահի դեմ սկսված գործընթացում կա եւ միջանձնային հարաբերությունների, եւ շտապողականության խնդիր: «Եթե դու առաջին քայլն անելիս շեղվում ես ճիշտ ճանապարհից, ապա մնացած քայլերը քեզ ավելի ու ավելի են հեռացնում հայտարարված նպատակներից: Ես երբեւէ չեմ ցանկացել, որ Հայաստանը հայտնվի այն երկրների ցուցակում, որոնք նշվում են որպես քաղաքական հետապնդում իրականացնող երկրներ: Եթե մենք հետեւենք Amnesty International –ի ձեւակերպումներին, ըստ որոնց, եթե տեղի են ունենում ՄԻ կոպիտ եւ հետեւողական ոտնահարումներ, ապա գործ ունենք կամ միջանձնային հարաբերությունների կամ օրենքի չիմացության եւ բացարձակ օրինազանցության կամ քաղաքական հետապնդման հետ եւ կամ դրանց միասնության: Վախենամ, որ մենք ունենք հենց այս բոլորի միասնությունը»,-նշում է իրավապաշտպանը:
Լարիսա Ալավերդյանը վստահ է՝ Մարտի 1-ի գործի կծիկը պետք էր սկսել սպանությունների գործերը բացահայտելուց: Ըստ նրա, անցնող տասը տարիներին համապարփակ քայլեր այս ուղղությամբ չեն իրականացվել, գործող իշխանությունը եւս այդ ուղղությամբ քայլեր չարեց. «Երբ անցյալ տարի հայտարարվեց, որ Մարտի 1-ի գործն ամբողջությամբ բացահայտված է, ես անմիջապես ասացի, որ դա նշանակում է՝ գործի բացահայտումը այս անգամ եւս անորոշ ժամանակով հետաձգվեց»:
Լարիսա Ալավերդյանը անհանգստացնող է համարում նաեւ ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի՝ գաղտնալսված հեռախոսազրույցի բովանդակությունը, որը, ըստ նրա, մոռացության մատնվեց, ինչպես նաեւ վարչապետի այն հայտարարությունը, թե ԱԱԾ-ից փաստաթղթեր են կորել: Այս հայտարարությունը իրավապաշտպանը կապում է վեթինգի գործընթացի հետ: «Ես կարծում եմ, որ այնտեղ այնպիսի թղթեր են կորել, որոնք նշանակություն ունեն այսպես ասած, վեթինգի, այս կամ այն աստիճանի իլյուստրացիայի համար: Միշտ կորում են այնպիսի փաստաթղթեր, որոնք պետք է կորեն տվյալ իշխանությունների ժամանակ եւ այդ բոլոր հայտարարությունները, թե պետք է ամբողջովին անկախ արդարադատության համակարգ կայանա, պարզապես քողարկում են դատարանները յուրայիններով լրացնելու՝ իշխանության ցանկությունը»,-եզրափակում է Լարիսա Ալավերդյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
- 11/25/2024 19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը