ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այցելեց «Սևան Ստարտափ Սամմիթ 2019» 07/30/2019 11:14 | ԼՐԱՀՈՍ
Հուլիսի 29-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այցելեց արդեն չորրորդ տարին անընդմեջ անցկացվող «Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ին, որը մեկնարկել էր հուլիսի 28-ին և մեկ հարկի տակ միավորել ավելի քան 1000 ձեռներեցների ողջ աշխարհից: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հանրային դիվանագիտության վարչությունը:
Խարույկի շուրջ զրույցի ընթացքում նախարար Մնացականյանը, ողջունելով Սամմիթի մասնակիցներին, նշեց, որ Սևանում հավաքված երիտասարդությունն արտացոլում է անհատական ազատության, կարողությունների, վստահության և համարձակության ոգին:
Խոսելով երիտասարդության ներուժի լիարժեք իրացման մասին՝ նախարար Մնացականյանն ընդգծեց. «Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ երիտասարդությունն ամենահամարձակն է։ Ձեր կողմից առաջարկվող համարձակ գաղափարները լավագույնն են, եթե նաև ծառայում են սերունդների բարեկեցությանը։ Ձեր համարձակությանը կհետևի նաև հասարակությունը, նաև պետությունը։ Ես իսկապես շատ ուրախ եմ լինել այստեղ, քանի որ դուք բոլորդ արտացոլում եք այդ համարձակության զգացումը, որը փոխանցվում է նաև ինձ»։
Անդրադառնալով կառավարության առաջնահերթություն հանդիսացող տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարության և ստարտափների ոլորտի զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին՝ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ կառավարության հիմնական գործառույթը համապատասխան միջավայրի, համապատասխան հարթակի ձևավորումն է: «Որպես կառավարության ներկայացուցիչ՝ մեկ բան հստակ կարող եմ ասել. լավագույն օգնությունը խոչընդոտ չդառնալն է: Ուստի, մեր կողմից ամենակարևորն է ապահովել միջավայր, որում այդ անհատական նախաձեռնությունները կարող են լավագույնս դրսևորվել, ապահովել ճիշտ օրենքներ, ստեղծել օրենսդրական դաշտ, որը ձեր նախաձեռնությանը կտա ինքնադրսևորվելու հնարավորություն, ապահովել միջավայր, որտեղ ձեր աշխատանքը լավագույն կերպով կիրագործվի»:
«Մենք մի ժողովուրդ ենք, որն օժտված է ինքնության, պատմության բարձր զգացումով: Մենք գիտենք` մենք ով ենք. մենք աշխարհի որևէ այլ ժողովրդից ավելի լավը կամ ավելի վատը չենք: Մենք մի մասնիկն ենք ազգերի հրաշալի ընտանիքի: Մենք շատ հպարտ և վստահ ժողովուրդ ենք, որը գիտի իր պատմությունը և գիտի, թե ինչ է ցանկանում ապագայի համար։ Եվ այստեղ հավաքված երիտասարդ սերունդն արդեն իսկ հայտարարել է, թե ինչ է ցանկանում ապագայի համար, և նրանք դա արել են իրենց ձևով՝ հստակ ուղերձ հղելով պետությանը, որ ցանկանում են ազատություն, օրենքի գերակայություն, ժողովրդավարություն, որպեսզի արարեն և լինեն օրենքով պաշտպանված: Այս ամենը կառավարության համար շատ պարտավորեցնող է։ Սա այն մանդատն է, որի վրա հիմնված է այս կառավարությունը»,- իր խոսքն ամփոփեց ԱԳ նախարարը։
Այնուհետև նախարար Մնացականյանը պատասխանեց «Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ի մասնակիցների հարցերին:
Խարույկի շուրջ զրույցից առաջ ԱԳ նախարարը շրջայց կատարեց ճամբարում, ծանոթացավ ծրագրի մանրամասներին և նպատակին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից