Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok կայքն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնելնհնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան

Երկիրը, կարծես թե, հեռանում է իրավական պետության կայացման ճանապարհից. Լարիսա Ալավերդյան 07/30/2019   15:32  |  ԼՐԱՀՈՍ

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը կարծում է, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ սկսված քրեական հետապնդման մեկ տարվա ընթացքում հասարակությունը չտեսավ իրավապահների այն «ոսկերչական» աշխատանքը, որը պետք է տեսներ:

«Ամբողջ գործընթացը՝ քայլ առ քայլ պետք է լիներ անթերի, պետք է համապատասխաներ ոչ միայն օրենքի տառին, այլեւ՝ իրավունքի ոգուն, այն է՝ ցանկացած քայլ պետք է իրականացվեր մարդու իրավունքների պաշտպանությունից ելնելով: Ցավով եմ նշում, որ իշխանությունները, հայտարարված բարի նպատակներին փորձում են հասնել հակառակ միջոցներով: Երկիրը, կարծես թե, հեռանում է իրավական պետության կայացման ճանապարհից եւ ամենատխուր արդյունքը սա է»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Լարիսա Ալավերդյանը:

Հիշեցնենք, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արդեն մեկ տարի է, ինչ «Մարտի 1»-ի քրեական գործով մեղադրվում է Սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։

Լարիսա Ալավերդյանի խոսքով, այս ընթացքը ցույց տվեց, որ իշխանության՝ հայտարարված նպատակներն ու միջոցները, որոնցով փորձում է հասնել նպատակներին, հակասում են միմյանց այնքան, որ ոտնահարվում են ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների իրավունքները, որոնք սահմանված են ՄԻ եվրոպական կոնվենցիայի 5-րդ եւ 6-րդ հոդվածներով, այլեւ ՝ դատապաշտպանների ու դատավորների իրավունքները: Ըստ նրա, 2-րդ նախագահի դեմ սկսված գործընթացում կա եւ միջանձնային հարաբերությունների, եւ շտապողականության խնդիր: «Եթե դու առաջին քայլն անելիս շեղվում ես ճիշտ ճանապարհից, ապա մնացած քայլերը քեզ ավելի ու ավելի են հեռացնում հայտարարված նպատակներից: Ես երբեւէ չեմ ցանկացել, որ Հայաստանը հայտնվի այն երկրների ցուցակում, որոնք նշվում են որպես քաղաքական հետապնդում իրականացնող երկրներ: Եթե մենք հետեւենք Amnesty International –ի ձեւակերպումներին, ըստ որոնց, եթե տեղի են ունենում ՄԻ կոպիտ եւ հետեւողական ոտնահարումներ, ապա գործ ունենք կամ միջանձնային հարաբերությունների կամ օրենքի չիմացության եւ բացարձակ օրինազանցության կամ քաղաքական հետապնդման հետ եւ կամ դրանց միասնության: Վախենամ, որ մենք ունենք հենց այս բոլորի միասնությունը»,-նշում է իրավապաշտպանը:

Լարիսա Ալավերդյանը վստահ է՝ Մարտի 1-ի գործի կծիկը պետք էր սկսել սպանությունների գործերը բացահայտելուց: Ըստ նրա, անցնող տասը տարիներին համապարփակ քայլեր այս ուղղությամբ չեն իրականացվել, գործող իշխանությունը եւս այդ ուղղությամբ քայլեր չարեց. «Երբ անցյալ տարի հայտարարվեց, որ Մարտի 1-ի գործն ամբողջությամբ բացահայտված է, ես անմիջապես ասացի, որ դա նշանակում է՝ գործի բացահայտումը այս անգամ եւս անորոշ ժամանակով հետաձգվեց»:

Լարիսա Ալավերդյանը անհանգստացնող է համարում նաեւ ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի՝ գաղտնալսված հեռախոսազրույցի բովանդակությունը, որը, ըստ նրա, մոռացության մատնվեց, ինչպես նաեւ վարչապետի այն հայտարարությունը, թե ԱԱԾ-ից փաստաթղթեր են կորել: Այս հայտարարությունը իրավապաշտպանը կապում է վեթինգի գործընթացի հետ: «Ես կարծում եմ, որ այնտեղ այնպիսի թղթեր են կորել, որոնք նշանակություն ունեն այսպես ասած, վեթինգի, այս կամ այն աստիճանի իլյուստրացիայի համար: Միշտ կորում են այնպիսի փաստաթղթեր, որոնք պետք է կորեն տվյալ իշխանությունների ժամանակ եւ այդ բոլոր հայտարարությունները, թե պետք է ամբողջովին անկախ արդարադատության համակարգ կայանա, պարզապես քողարկում են դատարանները յուրայիններով լրացնելու՝ իշխանության ցանկությունը»,-եզրափակում է Լարիսա Ալավերդյանը:

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]