ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դավիթ Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու որոշումը դրական կազդի դատական համակարգի վրա. Մարտիրոսյան 07/30/2019 12:36 | Վերլուծություններ
Դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցնելու որոշումը շատ դրական և շատ լավ ազդեցություն կարող է ունենալ դատական համակարգի վրա: ‹‹Փաստինֆո››-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը համաձայնություն է տվել դատախազությանը՝ քննվող քրեական գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ երկու դրվագով քրեական հետապնդում հարուցելու համար։ Նշենք, որ Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, որ հիմք ընդունելով ԱՀ երկու նախագահների երաշխավորությունը փոխեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, իսկ մայիսի 20-ին որոշեց վարույթը կասեցնել ու դիմել ՍԴ։ Առերեւույթ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ քրեական գործը դատախազությունը հարուցել է դատավորի կողմից Ռոբերտ Քոչարյանի գործով նշված երկու որոշումները կայացնելուց հետո։ Դատավորի լիազորությունները հուլիսի 27-ին կասեցվել են։
Քաղաքագետ Հ.Մարտիրոսյանի խոսքերով՝ դատավորի լիազորությունների կասեցմամբ «դատական համակարգը կսկսի հասկանալ, որ ինքը պետք է կախված լինի օրենքից և ոչ թե ինչ-որ ստվերային ուժերից և առաջնորդվի ակնհայտորեն հակապետական, հակաժողովրդական շահերով՝ միաժամանակ թաքնվելով օրինականության և օրենքների քողի տակ»
«Փաստինֆո»-ի այն դիտարկմանը, որ արդյո՞ք սա եւս մեկ ազդակ չի լինի, որ դատավորներն ավելի զգոն լինեն ու վարույթում գտնվող քրեական գործերով որոշումներ կայացնելիս հաշվի առնեն նաեւ գործադիր իշխանության ցանկությունները՝ քաղաքագետն ասաց. «Հարցի առաջին մասով պատասխանը այո է, իսկ երկրորդ մասով՝ անհամաձայնություն կհայտնեմ ձևակերպման հետ: Գոնե այս գործում գործադիրը արդարության և արդարադատության դաշտում է գտնվում: Իսկ վարույթն ու լիազորությունների կասեցումն, անշուշտ, ազդակ են մյուս դատավորներին, որպեսզի իրականացնեն արդարադատություն, ոչ թե արդարադատանման անարդարություն և ապօրինություն»:
Քաղաքագետը չհամաձայնեց, որ Քոչարյանի խափանման միջոցը փոխած դատավորի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը վկայում է դատական իշխանության նկատմամբ ճնշումների մասին։
«Ամենևին ոչ: Որքան էլ, որ քոչարյանիստներն այդպես ներկայացնեն, որքան էլ, որ մի խումբ փաստաբաններ և իրավաբաններ, որ խցկվել են քաղաքականություն և տեղ չունենալով այդ ոլորտում՝ անամոթաբար ակտիվ գործունեություն են ծավալում, պնդեն, որ իբրև թե սա ճնշում է դատական համակարգի նկատմամբ՝ դա այդպես չէ: Ճնշելիս կարող էին այնպես ճնշել, որ այդ դատավորն ընդհանրապես հենց առաջին իսկ օրից դատավոր չլիներ, բայց գնացին իրենց հատուկ զարտուղի ճանապարհներով ու հիմա անում են մի բան, որ ամերիկյան իրավապահ համակարգում շատ ընդունված մի երևույթ է: Երբ մեկը խիստ կասկածելի կամ ապօրինի ինչ-որ գործողություն է կատարում, որն ապացուցելը պետական մեղադրողների համար շատ դժվար է՝ սկսում են փնտրել, փնտրել ու փնտրել՝ մինչ գտնում են մեկ այլ բան,որով կարելի է այդ մարդուն իրավականորեն պատժել: Հիմա Հայաստանում կարծես նմանատիպ մի երևույթ է ներդրվում: Կարելի էր և դրանից խուսափել՝ եթե այս իշխանություններն իրականում գաղափար ունենային հեղափոխությունների և պետական կառավարման վերաբերյալ և միաժամանակ կատարեին արմատական փոփոխություններ: Բայց կա այն՝ ինչ կա և ունենք այնպիսի իրավիճակ՝ ինչպիսին որ տեսնում ենք»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից