ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վերջապես հանրությունը ու հատկապես իրավաբանական համայնքը հնարավորություն ունեն տեսնելու, թե ինչ ահասառսուռ «բաներ» են պեղել ինքնամաքրված, «ժողովրդի սրտի» ՀՔԾ-ն ու դատախազությունը. Վարոսյան 07/30/2019 14:01 | Մեկնաբանություն
Փաստաբան Երվանդ Վարոսյանն արձագանքել է դատավոր Դավիթ Գրիգորյանին մեղսագրվող արարքների մասին դատախազության հաղորդագրությանը՝ նկատելով. «վերջապես հանրությունը ու հատկապես իրավաբանական համայնքը հնարավորություն ունեն տեսնելու, թե ինչ ահասառսուռ «բաներ» են պեղել տնդամենը մեկ տարվա ընթացքում ինքնամաքրված, ամբողջովին փոխված, «ժողովրդի սրտի» ՀՔԾ-ն ու դատախազությունը»:
Նրա ֆեյսբուքյան գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
«ՀՀ գլխավոր դատախազությունը վերջապես որոշեց հանդես գալ դատավոր Դավիթ Գրիգորյանի գործով պարզաբանումներով ու բացահայտել «հանցանքների» այն շարքը, որ իբր կատարել է դատավորը: Հրաշալի է, որ վերջապես հանրությունը ու հատկապես իրավաբանական համայնքը հնարավորություն ունեն տեսնելու, թե ինչ ահասառսուռ «բաներ» են պեղել տնդամենը մեկ տարվա ընթացքում ինքնամաքրված, ամբողջովին փոխված, «ժողովրդի սրտի» ՀՔԾ-ն ու դատախազությունը:
Հաղորդագրության համաձայն. «...դատավորը 2018թ. սեպտեմբերի 11-ին իրեն մակագրված բողոքի վերաբերյալ դատական գործով բողոքի քննությունը օրենքով սահմանված 10-օրյա ժամկետում սկսված ցույց տալու անձնական դրդումով 2018թ. սեպտեմբերի 14-ին ժամը 09.30-ին, չգտնվելով դատարանի շենքում, դատական նիստերի քարտուղարի օժանդակությամբ կազմել, ստորագրել և դատական գործին է կցել իրականությանը չհամապատասխանող՝ դատական նիստի թղթային արձանագրություն՝ իբրև նշված օրը ժամը 09.30-09.36-ը դատական նիստ անցկացնելու մասին՝ դրանում մտցնելով ակնհայտ կեղծ տեղեկություններ առ այն, թե իբր, դատական նիստին չեն ներկայացել պատշաճ ծանուցված բողոքաբերը, նախաքննության մարմնի և դատախազության ներկայացուցիչները, որի հիմքով դատական նիստը հետաձգվել և նշանակվել է մեկ այլ օր:
Ընդ որում, պարզվել է, որ նույն օրը և նույն ժամին մեկ այլ նիստերի դահլիճում դատական նիստ անցկացնելու վերաբերյալ դատավորի կողմից, դարձյալ նիստերի քարտուղարի օժանդակությամբ կազմվել է այլ դատական գործով դատական նիստի դարձյալ թղթային կեղծ արձանագրություն: Ուշագրավ է այն փաստը, որ հիշյալ երկու արձանագրությունները կազմվել են պարզ թղթային եղանակով, այն դեպքում, երբ օրենքի ուժով դատական նիստի արձանագրությունը նման եղանակով կարող է կազմվել բացառապես դատարանում նիստերի ձայնագրման համակարգ չլինելու դեպքում: Ընդ որում՝ որևէ տվյալ ձեռք չի բերվել նշված նիստերի դահլիճներում առկա ձայնագրման էլեկտրոնային համակարգերի խափանման վերաբերյալ»:
Հիմա մի փոքր պարզ՝ պարզվում է, որ հոկտեմբերի 11-ին դատավոր Գրիգորյանի վարույթում գտնվող երկու բողոքներով դատական նիստերը չեն կայացել, հետաձգվել են ու դատավորի կողմից կազմվել են արձանագրություններ, որ դատական նիստերը հետաձգվել են կողմերի չներկայանալու պատճառով...
Այս պահին դեռ չենք ցանկանում անդրադառնալ այն հանգամանքին, որ կազմված արձանագրություններն արտացոլում են իրականությունը, որ այո, անկախ այն հանգամանքից, որ հետագայում կազմված այդ երկու արձանագրություններում մեխանիկորեն ժամերը համընկել են, սակայն դրանք արտացոլում են իրականույունը, ինչքան երկար վարույթն իրականացնող մարմինն այս առումով մոլորության մեջ գտնվի (հատկապես դատավորի գտնվելու վայրի մասով), այնքան լավ:
Այս պահին անգամ հանգամանալի անդրադարձի կարիք չի զգում տեքստում առկա «դատական գործով բողոքի քննությունը օրենքով սահմանված 10-օրյա ժամկետում սկսված ցույց տալու անձնական դրդումով» մտացածին արտահայտությունը: Ի՞նչ անձնական դրդում, ի՞նչ օրենքով սահմանված 10-օրյա ժամկետ, ի՞նչ սկսված ցույց տալ: Ախր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածի համաձայն «Բողոքը դատավորի կողմից միանձնյա քննվում է այն ստանալու պահից տասն օրվա ընթացքում` այդ մասին տեղյակ պահելով դիմողին և վարույթն իրականացնող մարմնին», հասկացա՞ք քննում է, ոչ թե սկսած է ցույց տալիս քննելը: Այո, օրենքի այս կարգավորումը երբեք չի գործել, որևէ դատավոր Հայաստանում երբեք հնարավորություն չի ունեցել պահպանել այս ժամկետը, ու ես չեմ հիշում, թե երբևէ այս առումով որևէ հարց բարձրացված լինի, կամ որևէ դատավոր որևէ խնդիր ունեցած լինի, ուստի սա է պատճառը, որ «բողոքի քննությունը օրենքով սահմանված 10-օրյա ժամկետում սկսված ցույց տալու անձնական դրդումով» արտահայտությունը մտացածին է, ու սա ընդամենը փորձ է ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի դիսպոզիցիային փորձել որևէ կերպ նմանեցնել Դ.Գրիգորյանի ապագա մեղադրանքը:
Սակայն հարցին անդրադառնանք այլ տեսակետից, մի պահ ընդունենք, որ տարածված տեքստում ներկայացվածն ամբողջությամբ արտացոլում է իրականությունը: Մի՞թե սա կարող է համարվել հանցագործություն, կամ անգամ կարգապահական խախտում: ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն, հանցագործություն կարող է համարվել միայն ՀԱՆՐՈՐԵՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ այն արարքը, որը ներկայացնում է ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ու ֆիզիկական կամ իրավաբանական անձին, հասարակությանը կամ պետությանը ԷԱԿԱՆ ՎՆԱՍ Է ՊԱՏՃԱՌԵԼ:
Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ դատարանի վարույթում գտնված այս երկու բողոքներն էլ քննվել են օրինական կարգով, արդյունքում կայացվել են օրինական որոշումներ, որոնք վերադաս երկու դատական ատյանների որոշումներով թողնվել են օրինական ուժի մեջ: Իսկ տեղի չունեցած ու հետաձգված երկու դատական նիստերի մասին կազմվել են արձանագրություններ առ այն, որ դրանք տեղի չեն ունեցել ու հետաձգվել են: Նման պայմաններում, թող որևէ մեկը ցույց տա դատախազության հաղորդագրության մեջ նկարագրված արարքների (եթե անգամ դրանք կատարված լինեին) հասարակական վտանգավորությունը, հանրային վտանգավորությունը կամ հետևանքը՝ որևէ մեկին պատճառված որևէ էական վնասի տեսքով:
Ի վերջո, արդարադատության համակարգի հետ առնչություն ունեցող բոլոր մասնակիցներս կարող ենք ձեռքներս դնել սրտներիս ու ասել, որ տեղյակ ենք, որ թե նիստ հետաձգելու մասին նմանատիպ արձանագրությունները, թե հետին թվով կողմերին առաքվող, երբեմն նաև չառաքվող ծանուցագրերը մեր դատական համակարգում միշտ եղել են ու առկա ծանրաբեռնվածության պայմաններում լինելու են: Ու ես նորից պնդում եմ, որ սա, բնականաբար, ոչ հանցագործություն է, ոչ էլ անգամ կարգապահական պատասխանատվության հիմք: Այս առումով հրավիրում եմ հատկապես դատավորների ուշադրությունը, նաև ԲԴԽ անդամ դատավորների: Քանի որ ընկերներ, եթե սա գնահատվում է որպես հանցանք... դե արդեն հասկացաք ինչ նկատի ունեմ:
Ինչևէ, առկա վիճակում կարող ենք արդեն հստակ փաստել, որ եթե Դավիթ Գրիգորյանին պատասխանատվության ենթարկելու համար «պեղված» հանցանքը սա է, ապա արդեն աներկբա է, որ իրականացվողը իրավական գործընթաց չէ, այլ պարզ հետապնդում, որն ունի երկու նպատակ՝ պատժել դատավորին ոչ իշխանահաճո որոշում կայացնելու համար՝ միաժամանակ սաստելով մոյւս դատավորներին, ինչպես նաև կասեցնել Դ.Գրիգորյանի լիազորությունները, թույլ տալով գործերը մակագրող «համակարգչին» Ռաբորտ Քոչարյանի վերաբերյալ քրեական գործը հանձնել մեկ այլ, ավելի «շրջահայաց» դատավորի:
Նման պայմաններում արդեն հպարտորեն կարող եմ նշել, որ #ստանձնում_եմ_դատավորի_պաշտպանությունը»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից