Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»

Դատախազությունը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանին մեղսագրվող մեղադրանքների մասին հաղորդագրություն է տարածել 07/30/2019   11:19  |  ԼՐԱՀՈՍ

Հաշվի առնելով, այն հանգամանքը, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող՝ դատավորի կողմից առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում նախաքննական մարմնի և դատախազության  կողմից կայացված դատավարական որոշումների վերաբերյալ շարունակվում են տարատեսակ մեկնաբանություննները, իրականության ակնհայտ խեղաթյուրման և քաղաքականացման անթույլատրելի դրսևորումները, հարկ ենք համարում տեղեկացնել և պարզաբանել հետևյալը: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։

Դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատողի կողմից առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ  ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից 2019թ. հուլիսի 26-ին միջնորդություն է ներկայացվել ՀՀ բարձրագույն դատական խորհրդին՝ անձնական դրդումներով 3 դրվագ պաշտոնեական կեղծիք կատարելու համար դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ:

2019թ. հուլիսի 27-ի որոմամբ ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը, եզրահանգելով, որ երկու դրվագներով  առկա է դատավորի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ արարքներին առնչություն ունենալու հիմնավոր կասկած, դրանցով համաձայնություն է տվել պաշտոնեական կեղծիք կատարելու համար դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն:

Ըստ քրեական գործով ձեռք բերված տվյալների՝ դատավորը 2018թ. սեպտեմբերի 11-ին իրեն մակագրված բողոքի վերաբերյալ դատական գործով բողոքի քննությունը օրենքով սահմանված 10-օրյա ժամկետում սկսված ցույց տալու անձնական դրդումով 2018թ. սեպտեմբերի 14-ին ժամը 09.30-ին, չգտնվելով դատարանի շենքում, դատական նիստերի քարտուղարի օժանդակությամբ կազմել, ստորագրել և դատական գործին է կցել իրականությանը չհամապատասխանող՝ դատական նիստի թղթային արձանագրություն՝ իբրև նշված օրը ժամը 09.30-09.36-ը դատական նիստ անցկացնելու մասին՝ դրանում մտցնելով ակնհայտ կեղծ տեղեկություններ առ այն, թե իբր, դատական նիստին չեն ներկայացել պատշաճ ծանուցված բողոքաբերը, նախաքննության մարմնի և դատախազության ներկայացուցիչները, որի հիմքով դատական նիստը հետաձգվել և նշանակվել է մեկ այլ օր:

Ընդ որում, պարզվել է, որ նույն օրը և նույն ժամին մեկ այլ նիստերի դահլիճում դատական նիստ անցկացնելու վերաբերյալ դատավորի կողմից, դարձյալ նիստերի քարտուղարի օժանդակությամբ կազմվել է այլ դատական գործով դատական նիստի դարձյալ թղթային կեղծ արձանագրություն: Ուշագրավ է այն փաստը, որ հիշյալ երկու արձանագրությունները կազմվել են պարզ թղթային եղանակով, այն դեպքում, երբ օրենքի ուժով դատական նիստի արձանագրությունը նման եղանակով կարող է կազմվել բացառապես դատարանում նիստերի ձայնագրման համակարգ չլինելու դեպքում: Ընդ որում՝ որևէ տվյալ ձեռք չի բերվել նշված նիստերի դահլիճներում առկա ձայնագրման էլեկտրոնային համակարգերի խափանման վերաբերյալ:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, առաջիկայում օրենքով սահմանված կարգով կկայացվեն համապատասխան դատավարական որոշումները:    

ՀՀ դատախազությունը, ելնելով ավելորդ հրապարակայնությամբ դատավորի ինստիտուտի հեղինակությունը չվնասելու սկզբունքից, շարունակում է նշված քրեական գործով թույլատրելի նվազագույն չափով տեղեկատվություն տրամադրելու գործելակերպը: Այս համատեքստում անթույլատրելի ենք համարում իրենց «իրավապաշտպան» հռչակած  խիստ սուբյեկտիվ առանձին «քաղաքական գործիչների», իրավաբանների կողմից դատախազության այդ գործելակերպի շահագործմամբ, առանց գործի նյութերին և փաստական տվյալներին ծանոթ լինելու, դրանց աղավաղման և հանրային թյուր կարծիք ձևավորելու էժան մանիպուլյատիվ շահարկումները: Հորդորում ենք զերծ մնալ արդեն հանրածանոթ, սակայն իրեն սպառած հնարքներից, հատկապես մասնագիտական պատշաճության հետ որևէ աղերս չունեցող կողմնակալ ու շահագրգիռ դիրքորոշումներ արտահայտելու, էթիկայի սահմաններից դուրս որակումներ հնչեցնելու դրսևորումներից:

Միևնույն ժամանակ, իրապես հետաքրքրված և առողջ մտահոգություններ ունեցողներին հիշեցնում ենք ՀՀ քրեական օրենսգրքի 6-րդ և 7-րդ հոդվածներով սահմանված՝ օրենքի առջև բոլորի հավասարության և քրեական պատասխանատվության անխուսափելիության սկզբունքների մասին, որոնք անվերապահորեն տարածվում են ենթադրյալ հանցանք կատարած յուրաքանչյուր անձի վրա՝ անկախ նրա զբաղեցրած դիրքից, պաշտոնից ու գործառույթներից:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:18 29/07/2019  |  Դատական ռեպորտաժներԴավիթ Գրիգորյանի վարույթում գտնվող գործերը կհանձնվեն գրասենյակ
11:56 29/07/2019  |  Քրեական խրոնիկոնՀՀ գլխավոր դատախազությունը Շիրակի պետական համալսարանում առերևույթ կոռուպցիոն հացնագործությունների վերաբերյալ քրեական գործն ուղարկել է ՀՀ ՀՔԾ
11:24 29/07/2019  |  Դատական ռեպորտաժներԲԴԽ-ն բավարարել է Դ.Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու թույլտվության վերաբերյալ միջնորդությունը
11:17 29/07/2019  |  ԼՐԱՀՈՍԴ.Գրիգորյանին մեղադրանք առաջադրելը ոչ իշխանահաճո որոշումներ կայացնելու արդյունք է. փաստաբան
10:41 29/07/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԴավիթ Գրիգորյանի դեմ քրեական հետապնդում սկսելու միջնորդությունը կապված է Ռոբերտ Քոչարյանի գործի հետ. Հ. Խուդոյան
10:34 29/07/2019  |  ԼՐԱՀՈՍԴավիթ Գրիգորյանի դեմ քրեական հետապնդում սկսելու մասին միջնորդություն է ներկայացվել
16:15 26/07/2019  |  ԼՐԱՀՈՍԴատախազությունը քննարկում է դատավոր Դավիթ Գրիգորյանին առնչվող քրեական գործի հարուցման որոշման դեմ բողոքը
14:13 26/07/2019  |  ԼՐԱՀՈՍԲողոքարկվել է դատավոր Դավիթ Գրիգորյանին առնչվող քրեական գործի հարուցման որոշումը
10:48 26/07/2019  |  Քրեական խրոնիկոն«Ազատության» հրապարակի համալիրի և հարակից տարածքներում առերևույթ ապօրինաբար սրճարաններ տեղադրել թույլատրելու դեպքերի առթիվ քրեական գործ է հարուցվել
12:37 25/07/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ Շիրակի մարզի դատախազը միջնորդագրով դիմել է ՀՀ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետին

Արխիվ

[]