Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/20/2025   13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին 01/20/2025   13:00 Վահե Ղալումյանի չհերքեց, որ իր մարզպետ եղբայրը կարող է առաջիկայում SMS ստանա վարչապետ Փաշինյանից. (տեսանյութ) 01/20/2025   12:58 Ասպրամ Կրպեյանը «Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսավորմամբ կրթություն է ստացել, ԱԺ փոխնախագա՞հ պետք է ընտրեինք նրան. Ալեքսանյան 01/20/2025   12:48 Վահե Ղալումյանը Տավուշի մարզի Կիրանցի կամուրջը հայրենիք չի համարում 01/20/2025   12:46 Զենք-զինամթերք կամավոր հանձնելու երեք դեպք Վարդենիսում 01/20/2025   12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան 01/20/2025   12:29 «Մի քպականի մեջ չարք է մտնում... »,- Արթուր Խաչատրյանն անեկդոտ պատմեց ամբիոնից (տեսանյութ) 01/20/2025   12:24 Չեղարկել Ալեքսանդր Սիրունյանի՝ ԲԴԽ անդամի թեկնածության որոշումը. ՀԿ-ների հայտարարությունը 01/20/2025   12:21 Ալեքսանդր Սիրունյանը «չզղջաց» սոցցանցերում արցախցիների դեմ ատելության խոսքի համար 01/20/2025   12:20 ԱԺ ճեպազրույցները՝ ուղիղ 01/20/2025   12:09 Անհայտ կորած կնոջ դին հայտնաբերվեց ջրատարում 01/20/2025   12:07 Քանի դեռ անձը չի զբաղեցնում քաղաքական զսպվածություն պահանջող պաշտոն,կարող է արտահայտել այն մտքերը, որոնք կարող են հաճելի չլինել որոշ խմբի համար․ Վարդանյանը՝ Սիրունյանի թեկնածության մասին 01/20/2025   12:04 Սոցիալական ծախսի փոխհատուցում․ ովքեր և ինչպես կարող են օգտվել 01/20/2025   12:00 Ծաղկաձոր ապօրինի սեփականաշնորհված հողամասի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը․ Փաշինյանը կրկին դատական ակտերից է խոսում 01/20/2025   11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան 01/20/2025   11:49 Ապօրինի ձկնորսության դեմ Գեղարքունիքի ջրային պարեկների պայքարի երկու դրվագ 01/20/2025   11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան 01/20/2025   11:35 Իշխանության մոտ անհնար է ստացվի Արցախի հանձնումը բարդել ինչ-որ մեկի վրա. ուրիշ սուտ հորինեք. Մամիջանյան 01/20/2025   11:18 «Ո՞վ է ՀՀ այս մակետի պատվիրատուն», «ուրախ եմ, որ ճանաչեցիք ՀՀ քարտեզը». բանավեճ՝ Արծվիկ Մինասյանի ու Ալեն Սիմոնյանի միջև 01/20/2025   11:02 ՀՀ ԱԺ-ի նստաշրջանը մեկնակրկեց չհաստատված հիմնով 01/20/2025   10:55 Աղդամցի Ալենը մետաղի ջարդոնի վրայից ջնջել է մեր հայրենիքի մի մասը. Աննա Մկրտչյանն Արցախի քարտեզը փակցրեց ԱԺ նախագահության ամբիոնին 01/20/2025   10:53 Կարող եմ ին նկարն էլ կպցնել, ձեր շրջաբերական «004»-ն էլ. Սիմոնյանը՝ Մինասյանին 01/20/2025   10:48 Ռ. Քոչարյանի գործով նախկին դատախազ Պետրոս Պետրոսյանն աշխատանքից ազատվել է նաեւ ՔԿ-ից (լրացված) 01/20/2025   10:46 Այսօր ԱՄՆ-ում պատմական օր է. Թրամփը պաշտոնապես ստանձնում է պաշտոնը՝ նշանավորելով իր քաղաքական «Comeback»-ը. Սարգսյան 01/20/2025   10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած 01/20/2025   10:30 Ազգային ժողովում մեկնարկեց 2025-ի առաջին նստաշրջանը. ուղիղ 01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/20/2025   10:48 Ռ. Քոչարյանի գործով նախկին դատախազ Պետրոս Պետրոսյանն աշխատանքից ազատվել է նաեւ ՔԿ-ից (լրացված) 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները

Նոր փուլի հերթը 07/29/2019   12:50  |  Վերլուծություններ

Հետհեղափոխական կարևոր և տրամաբանական  մի փուլ ավարտվում է։ Փորձել տալ գնահատականներ՝ նշանակում է մտնել սուբյեկտիվ կարծիքների անվերջանալի  հորձանուտ, այդ իսկ պատճառով մենք գնահատականների փոխարեն կփորձենք արձանագրել փաստերը։

Շատ արագ` առանց տեսանելի սահմանի, սկսվելու է հաջորդ փուլը։ Անցումային փուլ չի լինելու. այդպիսին է հեղափոխության տրամաբանությունը,այդպիսին է տարածաշրջանը։

Հեղափոխական շոկը սահմանել է որոշակի ստանդարտներ, որոնցից ամենակարևորը պաշտոնյայի ինքնաընկալումն է։ Այլևս պաշտոնյայի մեջ մտել է վախը։ Նա այլևս չի մտածի պաշտոնավարման մի քանի տարում խոշոր ունեցվածքի տեր դառնալու և դրանով հպարտանալու մասին։ Պատժված լինելու վախը այլևս անշրջելի է։ Դրանով սահմանվում է պաշտոնյայի նոր կարգավիճակ։ Այս իշխանության մեջ էլ, հաջորդում էլ կլինեն մարդիկ, ովքեր կանտեսեն դա ու կարող է նույնիսկ  «պլստան», բայց դա չի լինի այլևս տոտալ անպատժելիության և տոտալ «նորմատիվային պահվածքի» դրսևորում։ Եվ սա շատ ավելի կարևոր է հաջորդ իշխանությունների համար։

Ես դիտմամբ կանգ չեմ առնում անցած փուլի բազմաթիվ նրբերանգների, սխալների, ձեռքբերումների վրա և հակառակը։ Դա չունի կիրառական նշանակություն։ Շատ ավելի կարևոր է այն մակրոպրոցեսների ճիշտ ընկալումը, որով սկսում ենք նոր փուլը։ Դրանք պայմանականորեն կարելի է բաժանել երկու մեծ խմբի.

ա. Դատաիրավական պրոցեսներ

բ. Պետության մոդեռնիզացիան և առաջընթացը

Սրանք  զուգահեռ ընթացող զարգացումներ են՝  մեկը մյուսի վրա ունենալով  մեծ ազդեցություն։ Եվ հենց այս երկու պրոցեսներն են որոշելու մեր պետության տեսանելի հեռանկարը։ 

Դատաիրավական  Հայաստան

Իշխանության փոփոխությունից հետո սկսվեց  իրավական պոպուլիզմի բուռն փուլը. շատ արագ հետ կբերվեն թալանված միլիարդները, բոլոր աղմկահարույց գործերը արագ կբացահայտվեն, մարտի 1-ի գործը շաբաթներ անց արդեն «բացահայտվել էր», ով ումից 27 տարվա նեղացածություն ուներ՝ դիմում էր իրավապահներին՝ ակնկալելով «արագ և արդար»  պատիժ։

Լայն զանգվածների պարզունակ պատկերացումները, ցավոք, չհակակշռվեցին նոր իշխանության հիմնական դեմքերի՝ ավելի ծանրակշիռ և խորքային պատկերացումներով։  Այսօր արդեն պարզ  է դառնում, որ թալանված և կամ Հայաստանից դուրս բերված միլիարդները  չեն գալու Հայաստան ու չեն մտնելու բյուջե։ Դրանք Հայաստանի օգտին ծառայեցնելու համար լրիվ այլ մոտեցումներ էին պետք՝ ավելի գրագետ ու ավելի մտածված։

Բոլորը բոլորի վրա գործ տալու և թեժ գծերի մոլուցքը պարզվեց, որ որևէ կապ չունի իրավագիտակից քաղաքացու գաղափարի հետ։ Փոխարենը մենք ստացանք  բզկտված և բոլորը բոլորի դեմ չարացած հասարակություն։

Իհարկե, հեղափոխության առաջին  ամիսիների մթնոլորտից բան չի մնացել, երբ պետության լրահոսը հիշեցնում էր «02», որտեղ իրավապահների դոմինանտությունը ճնշող էր։ Միայն ամիսներ հետո կհանդարտվի ու պարզ կդառնա, որ դրա 90 տոկոսը բլեֆ էր՝ զանգվածների վրա ազդելու պարզունակ հնարք։  Այդ ամիսներին էր, որ իրավապահների առաջին դեմքերն ամեն օր «սենսացիոն բացահայտումներ» էին անում« Հ1»-ի և «Ազատության» եթերում, ու ամիսներ անց պետք է պարզվի, որ դրանք, ճշնող մեծամասնությամբ, ջուր էին, մասնագիտական առումով՝ լուրջ իրավապահներին, լուրջ քննիչներին, լուրջ դատախազներին անվայել պահվածք։ Հիմա հանդարտվել է, բայց նստվածքը հո մնացել է, և  նույն մարդիկ  շարունակում  են գործել։

Եթե մի պահ հիշեք, թե ինչ բացահայտումներ էին խոստացվում սկզբում, և համեմատեք ստացված արդյունքի հետ, զարմանալի չի թվա, որ այսօր կան դժգոհություններ, կա դիմադրություն, իսկ գիտակից շրջանակները հիասթափվել են։

Անկյունաքարային էր,իհարկե, մարտի 1-ի գործը։ Նոր իշխանությունը կարող էր իր համար որպես բրենդ ընտրել աշխատանքը, նոր գաղափարները, նոր նպատակները, երկրի նոր մթնոլորտը՝ թարմությունը և գաղափարների հեղեղը, սակայն փոխարենը՝ իրեն որպես բրենդ ընտրեց մարտի 1-ի գործը և  դարձավ դրա գերին։

Իրավապահ համակարգը շատ արագ հասկացավ նոր քաղաքական իշխանության նախասիրությունը և նրան մատուցեց մարտի 1-ի այսօրվա գործը։ Զրոյական հանրային վստահություն վայելող մի գործ, գրված  հապճեպ,  առանց լուրջ իրավական հիմքերի, մի քանի հոգու իրավական պարանոյայի հիման վրա։ Այս գործը չի ունենալու հեռանկար, չի ունենալու որևէ ազդեցություն երկրում մարտի 2-ի էջը բացելու համար։ Այն նոր թշնամանքի, նոր բարիկադների, նոր վրեժի, նոր ատելության ահռելի ռեսուրս է կուտակում միայն։ Լայն հասարակությունն, ի վերջո, չի կարող դառնալ երկու կողմերի գերին։ Գալու է մի պահ, որ ձևավորվելու է երրորդ կողմը՝ որպես հանրային արբիտր, ու դժվար հարցադրումներ ձևակերպի երկու կողմին էլ՝ ինչո՞ւ հնարավոր եղավ մարտի 1-ը, ո՞վ ինչ չարեց՝ դրանից խուսափելու համար։ Դա անպայման լինելու է, ու դրա համար ոչ ՀՔԾ է պետք լինելու, ոչ՝ ՍԴ, ոչ էլ քաղաքական տոքսիկ պատկերացումներ։

Կա արդյոք այսօր հնարավորություն՝ մի պահի կանգ առնել։ Ես ուզում եմ հավատալ, որ դեռ կա։ Ափսոս է երկրում նոր մթնոլորտի, նոր տրամադրությունների, զարգացման նոր հնարավորության բացթողումը։ 

Ամիսների ընթացքում էմոցիոնալ դատաիրավական պրոցեսներից մենք անցում ենք կատարել այսօրվա վիճակին։ Այս առումով մենք կարևոր ընտրության առաջ ենք. կամ գնում ենք իրավական ճանապարհով՝ հրաժարվելով քաղաքական սուբյեկտիվ  ցանկություններից, կամ՝ դատաիրավական բանդիտիզմի ճանապարհով։ Երկրորդ տարբերակի հավանականությունը  բավական մեծ է՝ հաշվի առնելով դատավորների վրա ճնշումները և, իհարկե, ՍԴ շուրջ ձևավորվող վիճակը։  Տպավորություն է, որ ձևավորվել է մի խումբ, որը, երկրի դատական համակարգը բարեփոխելու անվան տակ, ձգտում է կառավարելի դարձնել այն՝ ծրագրավորելով հատուկ քայլեր, պսևդոճգնաժամեր, և այդ ամենը հրամցվում է վարկանիշային գործիչներին՝ հնչեցնելու համար։ Սա իրոք, բերելու է իրավական բանդիտիզմի՝ իր կարճաժամկետ, բայց ծայրահեղ վտանգավոր հեռանկարով։

Հայաստանն, անշուշտ, ունի դատաիրավական բարեփոխումների անհրաժեշտություն։ Բայց բարեփոխման հիմնական սկզբունքը հետևյալն է. դու պետք է խնդիրը դնես՝ փոխելու հին համակարգը և ոչ երբեք՝այդ հին համակարգը օգտագործես քո շահերի համար։ Համատեղել այս երկուսը հնարավոր չէ։

 Եթե ՀՔԾ-ն ու դատախազությունն անում են քո ուզածը, ուրեմն նրանք արդեն բարեփոխված են, եթե դատարանները՝ ոչ, ուրեմն նրանք հինն են։ Սա ոչ մի կապ չունի իրական բարեփոխումների հետ , սա բերելու հրեշավոր հետևանքների՝ անձնական և համապետական։ Սահակաշվիլին իր բարեփոխումների առաջին փուլից հետո չդիմացավ գայթակղությանը և համակարգը ծառայեցրեց իր անձնական նպատակներին։ Որոշ ժամանակ անց նա վտարվեց երկրից, իսկ իր համախոհները հայտնվեցին բանտերում։

Կան հարցեր, որոնց  պատասխանների համար մենք ժամանակ չունենք։  Մենք ուզում ենք դատաիրավական համակարգի առողջացո՞ւմ, թե՞ լիակատար կառավարելի համակարգ, մենք ուզում ենք արդա՞ր, թե՞ դուրեկան վճիռներով դատարաններ, մենք ուզում ենք աշխատել ու զարգանա՞լ, թե՞ հանրությանը վաճառել նոր դատեր, մենք ուզում ենք հասկանալ մարտի 1-ը ու բացառել դրա կրկնությունը, հաշտ լինել երկրում, թե՞ ուզում ենք  բավարարվել ՀՔԾ-ի, դատախազության ստեղծած լեգենդներով և երկիրը մտցնել որևէ վստահություն չներշնչող դատական անվերջ ու անմիտ պրոցես։ Հանուն ինչի՞ և հանուն ո՞ւմ։ Այսօր չտրվի պատասխանը, կտրվի վաղը։

Ինչո՞ւ եմ կարևորում դատաիրավական պրոցեսը մեր երկրում։ Ես կնախընտրեի շատ ավելի մեծ ուշադրություն դարձնել պետության մոդեռնիզացիայի և զարգացման ծրագրերին։ Ամբողջ խնդիրն այն է, որ դատաիրավական պրոցեսները ուղղակի ազդում են երկրի զարգացման վրա։ Դրանք ձևավորում են զարգացման համար ամենակարևորը՝ մթնոլորտը։ Չի կարող երկրում լինել «իրավապահա -դատարանային մթնոլորտ»,  ու երկիրը զարգանա։ Չի կարող մի խումբ սրճարանում որոշի ՍԴ օպերացիան, ու երկիրը զարգանա 21-րդ դարի չափանիշներով։ Եթե նույնիսկ Հրայր Թովմասյանի տեղը ՍԴ նախագահ նշանակվի Ֆրանցիսկոս Հռոմի պապը, միևնույն է,ՍԴ-ն դրանից հետո արդեն չի կարող լինել օբյեկտիվ ու վստահություն ներշնչող։ Պետությունների զարգացման նախապայմաններում կան ավելի կարևոր գործոններ, քան կոնկրետ մարդկանց կամ մարդու պատկերացումներն ու ցանկությունները։

 

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Շարունակելի

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:20 12/07/2019  |  ԼՐԱՀՈՍՍտատուս քվոն չի պահպանվելու
13:56 28/06/2019  |  ԼՐԱՀՈՍԱվելի նոր Հայաստան
14:29 21/06/2019  |  ԼՐԱՀՈՍԻշխանության մեջ գտնվողները շատ արագ հայտնվում են ժամանակային թակարդում. Վահե Հովհաննիսյան
14:32 13/06/2019  |  ԼՐԱՀՈՍՖրանսիական քաղաքները հերթով չեղարկում են Արցախի բնակավայրերի հետ բարեկամության հուշագրերը. հայտարարություն
13:03 21/05/2019  |  ՎերլուծություններԻնչպես օգտագործել թայմ-աութը
13:47 15/04/2019  |  ՄեկնաբանությունՄենք հայ հասարակությանը չենք ճանաչում, լավ չենք պատկերացնում, նրա թաքնված ագրեսիայի պոտենցիալը. Վահե Հովհաննիսյան
13:44 08/04/2019  |  ՎերլուծություններՀայաստանը դարձել է էքսպերիմենտալ պետություն, իսկ մենք՝ մեծ էքսպերիմենտի մասնակիցներ. Վահե Հովհաննիսյան
19:57 01/02/2019  |  ԼՐԱՀՈՍՀայաստանն ու Գերմանիան կհամագործակցեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում
14:05 28/02/2014  |  ԼՐԱՀՈՍՎահե Հովհաննիսյան. Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը փակուղի չի մտել

Արխիվ

[]