ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նախկին քննիչին մեղադրանք է առաջադրվել շուրջ 6.5 մլն ՀՀ դրամի իրեղեն ապացույցների և ոսկյա զարդերի հափշտակության, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու համար 07/29/2019 14:54 | Քրեական խրոնիկոն
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Գառնիկ Սիմոնյանը, 2014-2017թթ-ին զբաղեցնելով ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի պաշտոնը, իր վարույթում քննված երեք տարբեր քրեական գործերի նախաքննության ընթացքում կատարել է իրեն վստահված շուրջ 6.5մլն ՀՀ դրամ ընդհանուր արժեքով իրեղեն ապացույցների և ոսկյա զարդերի հափշտակություններ, որից հետո հիշյալ հափշտակությունների փաստը քողարկելու նպատակով կատարել է պաշտոնեական կեղծիք: Այս մասին տեղեկացանք Հատուկ Քննչական ծառայության լրատվական վարչությունից։
Ըստ առաջադրված մեղադրանքի` քննիչ Գառնիկ Սիմոնյանը հափշտակություն կատարելու դեպքի առթիվ իր վարույթում քննված քրեական գործով կատարած նախաքննության ընթացքում՝ 17.08.2015թ.-ին, վարկային կազմակերպությունից առգրավել է քաղաքացու կողմից այնտեղ գրավադրված առանձնապես խոշոր չափերով՝ 3.995.005 ՀՀ դրամի ոսկու և արծաթի ձուլակտորներն ու զարդերը և, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, մինչ քրեական գործը դատարան ուղարկելը, յուրացման եղանակով հափշտակել է դրանք։ Այնուհետև, հափշտակության փաստը քողարկելու նպատակով, Գառնիկ Սիմոնյանը 07.02.2017թ.-ին կազմել է վերը նշված ձուլակտորներն ու զարդերը իրեղեն ապացույց ճանաչելու և դրանք ՀՀ կենտրոնական բանկի պահպանությանը հանձնելու մասին կեղծ որոշում, ապա նույնաբովանդակ կեղծ տեղեկություններ է մտցրել նաև նույն օրը կազմած մեղադրական եզրակացության հավելվածում, այն դրել փաստաթղթաշրջանառության մեջ և քրեական գործի հետ ուղարկել դատախազություն:
Բացի այդ, նույն վարկային կազմակերպությունից հափշտակություն կատարելու մեկ այլ դեպքի առթիվ 01.08.2016թ.-ին հարուցած քրեական գործի նախաքննության ընթացքում Գառնիկ Սիմոնյանը նշված կազմակերպությունից առգրավել է հանցագործության առարկա հանդիսացող 1.040.156 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով զարդերը և դարձյալ յուրացման եղանակով հափշտակել դրանք, ապա` հափշտակության փաստը քողարկելու նպատակով կրկին կազմել է կեղծ որոշում և նույնաբովանդակ կեղծ տեղեկությունները ներառել նաև պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող մեղադրական եզրակացության հավելվածում և այն քրեական գործի հետ ուղարկել դատախազություն:
Դրանից բացի, իր վարույթում քննված ևս մեկ քրեական գործի նախաքննության ընթացքում կայացրած որոշմամբ քննիչը վարկային կազմակերպությունից առգրավել է 2016 թվականի ընթացքում այնտեղ գրավադրված խոշոր չափերով՝ 1.424.000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով ոսկյա զարդերը և յուրացման եղանակով հափշտակել դրանք։ Այնուհետև, հափշտակության փաստը քողարկելու նպատակով, հիշյալ ոսկյա զարդերն առգրավելու հիմք հանդիսացած որոշումն ու առգրավման արձանագրությունը չի կցել քրեական գործի նյութերին, իսկ 02.06.2017թ.-ին կայացրած՝ քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշմամբ որևէ կերպ չի անդրադարձել հիշյալ ընկերությունից ոսկյա զարդերը առգրավելու կամ վերադարձնելու հանգամանքին:
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Գառնիկ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով /2 դրվագ/, ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով /2 դրվագ/ և ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Քրեական գործի նախաքննության ընթացքում վարկային կազմակերպությանը հասցված նյութական վնասն ամբողջությամբ վերականգնվել է:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ