ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ գլխավոր դատախազությունը Շիրակի պետական համալսարանում առերևույթ կոռուպցիոն հացնագործությունների վերաբերյալ քրեական գործն ուղարկել է ՀՀ ՀՔԾ 07/29/2019 11:56 | Քրեական խրոնիկոն
2018թ. թվականի հուլիսից սկսված՝ բազմաթիվ օպերատիվ տեղեկություններ, քաղաքացիներից, դասախոսներից հաղորդումներ են ստացվել Գյումրի քաղաքի Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտում (Շիրակի պետական համալսրան) նախկինում ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց կողմից, առանձին դեպքերում այլ աշխատակիցների հանցակցությամբ, 2011-2018թթ. ներառյալ տարատեսակ սխեմաներով թույլ տրված կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ, որոնց հետևանքով նշված ԲՈՒՀ-ի և պետության շահերին հասցվել է էական վնաս: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը։
Դրանց հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ նշված ԲՈԻՀ-ի աշխատակիցների կողմից հանցակցությամբ և իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր և առանձնապես խոշոր չափերով գումարներ յուրացնելու կամ վատնելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափով գումարներ հափշտակելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, կաշառք ստանալու բազմաթիվ դեպքերի, դրվագների վերաբերյալ։
Դրանց հիման վրա հարուցվել է 8 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 179-րդ հոդվածի տարբեր մասերի և կետերի, 308-րդ հոդվածի 1-ին մասի, 314-րդ հոդվածի 1-ին մասի, 311-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Մի քանի քրեական գործեր հարուցվել են նախաքննությամբ ձեռք բերված նոր փաստական հանգամանքների հիման վրա: Ելնելով նշված դեպքերով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննություն ապահովելու անհրաժեշտությունից՝ բոլոր քրեական գործերը միացվել են մեկ վարույթում: Ձեռքբերված ապացույցների համակցությամբ ԲՈՒՀ-ի պրոռեկտորին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված առերևույթ հանցավոր արարքները կատարելու համար:
Նախաքննության ընթացքում կատարվել են բազմածավալ քննչական գործողություններ, կայացվել դատավարական որոշումներ: Նշանակվել են մի քանի համալիր փորձաքննություններ: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից վարույթն իրականացնող մարմնին տրվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ կատարելու ցուցումներ: ԲՈՒՀ-ից առգրավել են 2016-2018 թվականների ընթացքում ԲՈՒՀ-ում կազմակերպված գնումների վերաբերյալ բոլոր փաստաթղթերը:
Զննվել են 2009-2013թ.թ ուստարիների ընթացքում Շիրակի պետական համալսարանում սովորած ուսանողների վարձավճարների վերաբերյալ երեք տասնյակից ավելի մատյանները, 2010-2018թթ. անվճար համակարգում սովորած ուսանողների, 2010-2018թթ. ընթացքում վարձավճարների պարտքեր ունեցող ուսանողների ցուցակները:
2019թ. ապրիլի 1-ից համալսարանում նշանակվել էր ստուգում, որն իրականացվել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցների խմբի կողմից:
Ստուգման արդյունքներին վերաբերող ակտով, ինչպես նաև նախաքննության ընթացքւոմ իրականացված քննչական, դատավարական այլ գործողություններով պարզվել են մի շարք իրավախախտումներ և առերևույթ հանցագործության դրսևորումներ: Մասնավորապես՝ պարզվել է, որ 2010-2011թթ. և 2011-2012թթ. ուսումնական տարիներին հավաքագրված և ԲՈՒՀ-ի հաշվին մուտքագրված ուսումնական վճարների միջև առկա է մոտ 372մլն դրամի տարբերություն:
Բացի այդ՝ ՇՊՀ-ի ռեկտորատի 21.04.2016թ. որոշմամբ Արցախում ավերված տարածքների վերականգնման կարիքների համար իրականացված դրամահավաքի արդյունքում հավաքագրված 1,1 մլն դրամը չի արտացոլվել ՇՊՀ-ի ֆինանսական հաշվետվություններում, իսկ հավաքագրված գումարը չի ուղղվել նախատեսված նպատակների իրականացմանը։
Պարզվել է նաև, որ չնայած 2012-2016թթ. ՇՊՀ-ի կողմից դիպլոմների և դրանց հավելվածների տպագրության աշխատանքները կազմակերպելու համար յուրաքանչյուր շրջանավարտից 5.500 ՀՀ դրամ է հավաքագրվել, սակայն ՇՊՀ-ի հաշվապահական հաշվառման հաշիվներում դրանց մասին համապատասխան գրանցում կատարելու կամ դրանց ծախսման վերաբերյալ որևէ փաստաթուղթ առկա չէ:
Պարզվել են 2013-2016թթ. ԲՈՒՀ-ի կողմից շահագործվող ավտոմեքենաների համար սեղմված բնական գազի ավելի ծախսագրումներ, գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման վճարման կարգի պահանջների խախտմամբ, առանց համապատասխան անհատական իրավական ակտերի առկայության ՀՀ տարբեր մարզերում ԲՈՒՀ-ին պատկանող ավտոմեքենաներով մոտ 10,7 մլն դրամի չափով վառելիքի ծախսմամբ վազքեր կատարելու փաստեր:
Պարզվել է, որ առանձին դեպքերում գործուղման մեկնած աշխատողներին գործուղման գումարները ԲՈՒՀ-ի միջոցներից փոխհատուցվել են այն դեպքում, երբ հրավիրող կողմն արդեն փոխհատուցել էր դրանք:
2010-2011թթ. և 2011-2012թթ. ուսանողների նկատմամբ կիրառված զեղչերի, դրանց չափերի միջև թվով 574 դեպքով առկա են ուսման վարձավճարների զեղչերի կիրառման անհամապատասխանություններ։
Նկատի ունենալով, որ ստուգման արդյունքներով, ինչպես նաև նախաքննությամբ ձեռք են բերվեն փաստական տվյալներ՝ ԲՈՒՀ-ում արձանագրված հանցագործության դեպքերին տվյալ ժամանակաշրջանում պաշտոնավարած ՇՊՀ նախկին ռեկտորի հնարավոր առնչության մասին, ինչպես նաև հաշվի առնելով գործի ծավալը, ապացուցման առարկա հանդիսացող չարաշահումների բնույթը, այս կամ այն կերպ համալսարանի գործունեությանն առնչվող անձանց քանակը, ինչպես նաեւ քրեական գործերով բազմակողմանի, լրիվ եւ օբյելտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունը՝ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ քրեական գործը պահանջվել և ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննությունը շարունակելու հանձնարարությամբ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից