ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Առաջ բոռալով ետ-ետ կէրթանք . տնտեսագետ 07/29/2019 16:42 | Տնտեսություն
Հուլիսի 25-ին ՀՀ վիճակագրական պետական կոմիտեն հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական ամփոփ տվյալները 2019 թվականի հունվար-հունիս ամիսների համար: Շատ կարևոր է վերլուծել և գնահատել այն հիմնական գործոնները, որոնք էական ազդեցություն են ունեցել ցուցանիշների դինամիկայի վրա: Եվ այսպես՝ 2019 թվականի հունվար-հունիս ամիսներին տնտեսական ակտիվությունն աճել է 6.5 տոկոսով, իսկ 2018 թվականի հունվար-մայիս ամիսներին՝ 7.3 տոկոսով: Այսինքն՝ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 0.8 տոկոսով: Կիսամյակային տնտեսական ակտիվության նվազման վրա էական ազդեցություն են ունեցել գյուղատնտեսության ոլորտի և էլեկտրաէներգիայի արտադրության անկումը, ինչպես նաև շինարարության, առևտրի և ծառայության ոլորտների աճի դանդաղումը:
Առավել մտահոգիչ է գյուղատնտեսության ոլորտի անկումը (7.4 տոկոս), քանի որ այս ոլորտում է զբաղված մեր աշխատուժի 1/3-ը, հետևաբար` սա ուղղակի ազդեցություն կունենա գյուղերի կենսամակարդակի վրա, արտագաղթի ալիքն ավելի կուժեղանա. արդեն իսկ այս տարվա ընթացքում Ռուսաստան արտագաղթողների թիվը կազմել է 45000: Գյուղոլորտի անկման պատճառների հիմքում ընկած է սխալ գյուղատնտեսական քաղաքականությունը, որը հիմնականում ուղղված է հարուստ և խոշոր ֆերմերների աջակցությանը: Բացի այդ` դադարեցվել են մի շարք ծրագրեր, վերացվեց գյուղատնտեսության նախարարությունը:
Էլեկտրաէներգիայի արտադրության անկման (5.5 տոկոս) պատճառներից է, պլանային աշխատանքներով պայմանավորված, ատոմակայանի դադարը, ինչի արդյունքում կտրուկ նվազել է էլեկտրաէներգիայի արտահանումը Իրանի Իսլամական Հանրապետություն:
Շինարարության ոլորտի աճի դանդաղումը (1.4 տոկոսով) գլխավորապես պայմանավորված է մասնավոր ներդրումների ծավալների կրճատմամբ: Որքան էլ հայտարարվում է, որ անհատները մեծ ծավալով դիմում են իրենց բնակարանների շինթույլտվությունների համար, այնուամենայնիվ, երկարաժամկետ, կայուն և որակյալ տնտեսական աճ ապահովելու համար առավել կարևոր են ձեռնարկատիրական նպատակով իրականացվող շինարարական նախագծերը, իսկ այս դեպքում շինթույլտվություններ տրամադրող բաժինները, անձինք անհարկի ձգձգում են, մերժում` առանց լուծում առաջարկելու: Մտահոգիչ է նաև պետական բյուջեով նախատեսված կապիտալ շինարարական ծրագրերի դադարեցումը և/կամ դանդաղեցումը, որն էական ազդեցություն է թողնում ոչ միայն շինարարության ոլորտի, այլև դրամի արժևորման վրա: Կապիտալ շինարարական ծրագրերի ձախողումը հիմնականում բացատրվում է վատ մենեջմենթով և կոռուպցիոն ռիսկերով: Արդյունքում՝ ձախողվում է հարկաբյուջետային քաղաքականությունը. հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների ձևով տնտեսությունից հավաքագրվում է առավել շատ գումար, քան ծախսվում է:
Վերջին տարիների ընթացքում առևտրի և ծառայության ոլորտների աճը պայմանավորված էր ոչ թե ազգաբնակչության գնողունակության աճով (աշխատավարձերի, կենսաթոշակների չնչին աճի, ներդրումների կրճատման պայմաններում), այլ ստվերի բացահայտմամբ: Այսինքն՝ նախկինում ստվերում էին եղել առևտրի և ծառայությունների այս ծավալները, իսկ հիմա դրանք օրինականացվել են: Անշուշտ, ստվերի ծավալների բացահայտման հաշվին տնտեսական աճ ցույց տալու հնարավորությունները խիստ սահմանափակ են, և ո'չ բիզնեսը, ո'չ էլ քաղաքացին գրեթե չեն զգում դրա ազդեցությունը: Ողջունելի են ՀՀ կառավարության այն քայլերը, որոնք ուղղված են կենսաթոշակների, աշխատավարձերի բարձրացմանը, ինչը կապահովի լրացուցիչ պահանջարկ մեր տնտեսության համար, սակայն դա չպետք է արվի ի հաշվի կապիտալ ծախսերի կրճատման:
Երկրի կենսամակարդակը, ներառական աճը բնութագրող լավագույն ցուցանիշներից մեկը միջին ամսական աշխատավարձն է, որը, նախորդ տարվա համեմատ, աճել է 5.6 տոկոսով, ինչը բավականին ցածր է՝ նկատի ունենալով առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների գնաճը, մասնավորապես՝ բանջարեղենի գները, նախորդ տարվա համեմատ, աճել են 28.8 տոկոսով, կաթնամթերքի, պանրի և ձվի գները՝ 4.9 տոկոսով: Պետական հատվածի աշխատողների միջին ամսական աշխատավարձն աճել է 6.4 տոկոսով (նաև` ի հաշվի պարգևավճարների), մասնավորում՝ 3.9 տոկոսով: Գաղտնիք չէ, որ աղքատության մեջ կամ աղքատության շեմին գտնվող մեր քաղաքացիները իրենց եկամուտների մեծ մասը ծախսում են պարենի վրա, հետևաբար` նրանց կենսամակարդակը, նախորդ տարվա համեմատ, էականորեն նվազել է: Դա է ապացուցում նաև խանութների, կրպակների փաստացի շրջանառության ծավալների կտրուկ անկումը:
Հատկանշական է նաև, նախորդ տարվա համեմատ, արտաքին առևտրաշրջանառության փոքր աճը (0.5 տոկոս), որն արտահայտվել է ներմուծման 0.5 տոկոս աճով և արտահանման 0.5 տոկոս անկմամբ: Ներմուծման աննշան աճը պայմանավորված է պետական և մասնավոր ներդրումային նախագծերի կրճատմամբ կամ դադարով, իսկ արտահանման կրճատումը՝ Եվրամիության երկրներ արտահանման 24.3 տոկոս նվազմամբ: Բացի այդ` վերջին ամիսների ընթացքում դրամի` մոտ 3 տոկոս արժևորման պայմաններում հայկական ապրանքները կորցնում են իրենց մրցունակությունը արտահանման շուկաներում, իսկ ներմուծվող ապրանքների գները չեն նվազում, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ մենաշնորհ և գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողները դեռևս պահպանում են իրենց շուկայական իշխանությունները: Արտահանման ծավալների մեջ հայտնի չէ, թե որքան է կազմում օգտագործված մեքենաների վերարտահանումը, և դա ինչ ազդեցություն է թողնում մեր տնտեսության վրա:
Ամփոփելով 2019 թվականի հունվար-հունիս ամիսների սոցիալ-տնտեսական տվյալների ուսումնասիրությունը` պետք է արձանագրել, որ դրանք նվազող և ոչ ներառական են: Իսկ պատճառներն են՝
- նախորդ կառավարություններից մնացած և նոր շունչ ստացած նեոլիբերալ քաղաքականությունը,
- Կենտրոնական բանկի գերիշխող դրամավարկային քաղաքականությունը,
- հարկաբյուջետային քաղաքականության թերակատարումը,
- պետական համակարգում միջին և ստորին օղակների լիազորությունների` դեպի վերև պատվիրակելը,
- տնտեսության համար գերակա ոլորտներ ճանաչված գերատեսչությունների ոչ հստակությունը,
- տնտեսական մենաշնորհների դիրքերի պահպանությունը և նոր իշխանավորների լուռ աջակցությունը,
- միջին և խոշոր ներդրումային նախագծեր սպասարկող տնտեսական համակարգված քաղաքականության և թիմի բացակայությունը,
- տնտեսության մեջ գործարարների տարանջումը սևի ու սպիտակի և տարբերակված մոտեցումները,
- բարձր աշխատավարձային զգուշավոր քաղաքականությունը,
- համահարթ հարկային քաղաքականության արդյունքում բարձրացող անուղղակի հարկերը և այլն:
Սուրեն Պարսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
պատասխանատու
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից