ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատավոր Դավիթ Գրիգորյանին հեռացնում են Ռոբերտ Քոչարյանի քրեական գործից 07/28/2019 20:52 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
Բարձրագույն դատական խորհուրդը կասեցրել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները: Այս մասին հաղորդում է ArmLur.am-ը`նշելով, որ իրենց ունեցած տեղեկությունները հաստատել է Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը:
Նշվում է, որ Համապատասխան միջնորդությամբ հանդես է եկել ՀՀ գլխավոր դատախազությունը, ինչն էլ բավարարվել է:
Հիշեցնենք, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի վարույթում է գտնվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրեական գործը, որը մայիսի 18-ին բավարարել էր Արցախի ներկա եւ նախկին նախագահների` երաշխավորությամբ հանդես գալու միջնորդությունը ու փոխել Ռ.Քոչարյանի խափանման միջոցը, իսկ մայիսի 20-ին որոշում էր կայացրել վարույթը կասեցնելու եւ Սահմանադրական դատարան դիմելու մասին: Այս որոշումները դատախազությունը բողոքարկեց, այդ թվում` ՍԴ դիմելու որոշումը, որոնք բավարարվեցին: Այդուհանդերձ, ՍԴ-ն գտավ, որ դատավոր Գրիգորյանի դիմումը քննության ընդունելու հիմքեր կան ու աշխատակարգային որոշմամբ այն մասամբ վարույթ ընդունեց ու իր հերթին որոշեց վարույթը կասեցնել ու խորհրդատվական կարծիքի համար դիմել Վենետիկի հանձնաժողով ու ՄԻԵԴ:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանի գործով նշված որոշումները Դավիթ Գրիգորյանի կողմից կայացվելուց հետո դատախազությունը հարուցել է քրեական գործ` պաշտոնատար անձի կողմից առերեւույթ կեղծիք կատարելու դեպքի առթիվ: Ընդ որում` հարուցված քրեական գործը վերաբերում է 2018 թվականի աշնանը տեղի ունեցած մեկ այլ դեպքի, որի վերաբերյալ քաղաքացու ներկայացրած հաղորդման հիման վրա 2019 թվականի փետրվարին մերժվել էր քրեական գործի հարուցումը, իսկ հունիսին` հարուցվել:
Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակն օրենքի խախտումով են խուզարկել
Քրեական գործի հարուցելու որոշումը Դ.Գրիգորյանի փաստաբանը բողոքարկել է գլխավոր դատախազին, որն ստացվել է դատախազությունում, բայց քննարկման արդյունքների մասին դեռ պաշտոնական հաղորդագրություն չի տարածվել:
Ընդ որում`նշված գործի շրջանակներում դատավորի աշխատասենյակում կատարված խուզարկության արդունքում առգրավվել էր Ռոբերտ Քոչարյանի քրեական գործին առնչվող նյութեր:
Հուլիսի 31-ին լրանում է դատավոր Դավիթ Գրիգորյանի արձակուրդը ու նա պետք է վերադառնա աշխատանքի ու, ենթադրվում է, քննության առարկա պետք է դարձներ Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու փաստաբանների միջնորդությունը: Ի սկզբանե, կանխատեսվում էր, որ հարուցված քրեական գործը շրջանակներում փորձ է արվելու կարգավիճակ տալ դատավոր Դավիթ Գրիգորյանին` Քոչարյանի քրեական գործից հեռացնելու համար: «Փաստինֆո»-ի տեղեկություններով` նրան կարգավիճակ դեռ չի տրվել, սակայն բացառված չէ, որ առաջիկա օրերին արդեն նա կներգրավվի որպես կասկածյալ:
Դատավորի լիազորությունների կասեցումը ենթադրում է, որ նրա վարույթում գտնվող քրեական գործերը, այդ թվում` Ռոբերտ Քոչարյանի, կվերամակագրվեն այլ դատավորների:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ