ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանի 3 խաղաքարտերից 2-ը «խփված» են, եթե Քոչարյանի խափանման միջոցն էլ փոխվի, Փաշինյանն այլեւս ասելիք չի ունենա. քաղտեխնոլոգ 07/29/2019 19:32 | ԼՐԱՀՈՍ
«Լրանում է մեկ տարին այն, պահից, երբ Հայաստանի քաղաքական կյանքում հիմնական հարցը 2-րդ նախագահի շուրջ ընթացող գործընթացներն են դարձել»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ ծավալվող իրավական գործընթացներին:
Հիշեցնենք, Ռոբերտ Քոչարյանը շուրջ մեկ տարի է՝ մեղադրյալի կարգավիճակում է, նրան մեղադրանք է առաջադրվել «Մարտի 1-ի» գործով՝ սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաեւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։
Քաղտեխնոլոգի խոսքով, Ռոբերտ Քոչարյանի դեմ սկսված գործընթացի սկզբնական փուլում, Հայաստանի ներքաղաքական օրակարգում այլ խնդիրներ էլ կային՝ Երեւանի ավագանու ընտրություններ, հոկտեմբերի 2-ի իրադարձություններ, ԱԺ ընտրություններ, ապա՝ կառավարության կառուցվածքի ու ծրագրի ընդունում, բայց այս տարվա մայիսի 18-ի՝ դատարանների շրջափակումից հետո ամբողջ քաղաքական օրակարգը մեկ անձի շուրջ է ընթանում, բացառություն է միայն Ստամբուլյան կոնվենցիայի քննարկումը:
«Ակնհայտ է, որ երբ դատավորներից մեկը փոխեց 2-րդ նախագահի խափանման միջոց կալանավորումը, դրան հաջորդեց դատարանների շրջափակումը, ապա այդ նույն դատավորի նկատմամբ իրավական գործընթաց սկսեց: Այստեղ մեկ խնդիր կա եւ դա ոչ թե այն հարցն է, թե 2-րդ նախագահը սահմանադրական կարգը տապալե՞լ է, թե ոչ, այլ նրա շուրջ ընթացող գործընթացներն, մասնավորապես, հենց ՍԴ-ի հետ կապված: Հասկանալի է, որ այնտեղ խնդիրը ոչ թե ինչ-որ անդամ –դատավորներին է վերաբերվում, այլ այն բանին, որ իշխանությունը վստահ չէ, որ ՍԴ-ն 2-րդ նախագահի գործով իրեն հաճելի որոշում կընդունի, ուստի ՍԴ-ն վարչապետի՝ օրեցօր ձեւավորվող անձնիշխան համակարգի մեջ մտցնելու գործընթաց է գնում»,- կարծիք է հայտնում քաղտեխնոլոգը:
Ըստ Արմեն Բադալյանի, այժմ ՍԴ-ում Քոչարյանի գործը, այսպես ասած, սառեցվել է, քանի որ սպասվում է Վենետիկի հանձնաժողովի արձագանքը: Քաղտեխնոլոգը մի քանի սցենար է տեսնում. «Եթե այդ արձագանքում նշվի, որ 2-րդ նախագահին առաջադրված մեղադրանքը չի համապատասխանում Սահմանադրությանը, ՍԴ-ն, եթե նույն կազմով մնա, հնարավոր է այն համարի հակասահմանադրական եւ առաջնորդվելով դրանով, առաջին ատյանի դատարանը գործը չեղյալ հայտարարի: Մյուս տարբերակն այն է, որ մինչեւ Վենետիկի հանձնաժողովի կարծիք ստանալը վարչապետը օրինական եւ ոչ օրինական ճանապարհով կարող է փոխել ՍԴ կազմը։ Բայց այստեղ էլ խնդիր կա. անգամ այդ դեպքում, եթե գա այնպիսի կարծիք, որտեղ նշվի, որ մեղադրանքը չի համապատասխանում Սահմանադրությանը, ապա ՍԴ-ի նոր կազմն այն ընդունել-չընդունելու խնդրի առաջ է կանգնելու: Եթե հայտարարեն՝ մենք ինքնիշխան երկիր ենք, չենք ընդունում, այս դեպքում արդեն հարց կառաջանա ԵԽ հետ, որովհետեւ Վենետիկի հանձնաժողովը ԵԽ մարմին է»:
Արմեն Բադալյանի խոսքով, եթե անգամ Վենետիկի հանձնաժողովի կարծիքն այնպիսին լինի, որ գործը հասնի առաջին ատյանի դատարան, այն հանգուցալուծում չի ստանալու, որովհետեւ գործ ենք ունենալու երկարատեւ դատական պրոցեսի հետ: «Օրինակ, վերցնենք ՊՊԾ գրավման գործը, այն 3 տարի շարունակ քննվում է, հիմա պատկերացրեք, սահմանադրական կարգի տապալման մեղադրանքը քանի՞ տարի կքննեն, պատկերացրեք, եթե փաստաբանները պահանջեն, որ բոլոր 800 վկաները գան եւ նախաքննական ցուցմունքները կրկնեն... Բացի այդ, 2-րդ նախագահի դեմ հարուցված քրեական գործը Մարտի 1-ի գործի մի էպիզոդն է՝ սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով, բայց կա նաեւ սպանությունների էպիզոդը, կան օլիգարխների թիկնազորների ներգրավման, խանութների թալանի էպիզոդները: Այդ ամենը քննելու համար տարիներ են հարկավոր »:
Ըստ Բադալյանի, վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, թե Մարտի 1-ի գործն ամբողջությամբ բացահայտված է, իրականությանը չի համապատասխանում, որովհետեւ մարդիկ չստացան մարտի 1-ի բացահայտման հետ կապված իրենց հուզող հարցերի պատասխանները. «Ընդհանուր սխեմաներից է խոսվում՝ իշխանությունը ուժ է կիրառել, չգիտենք ով հրամայել է կրակել, չգիտենք ով կրակել է, որեւէ դետալ բացահայտված չէ, այս պահի դրությամբ մարտի 1-ի գործի բացահայտումը գտնվում է այն նույն մակարդակին , ինչ գտնվում էր 2008 թվականին»:
Քաղտեխնոլոգը գործընթացից մեկ տարի անց ակնհայտ է համարում մեկ բան՝ վարչապետն ընդգծված ցանկանում է անազատության մեջ պահել 2-րդ նախագահին: «Այս պահի դրությամբ նրա դեմ հետապնդումների մեջ քաղաքական դետալներ կան, եթե այսպես շարունակվի, որոշ ժամանակ հետո՝ ուզենք , թե ոչ, պետք է ընդունենք, որ նա քաղբանտարկյալ է, ամեն ինչ գնում է այդ ուղղությամբ: Հիմա արդեն ասում ենք՝ այս գործը իրավական չէ, այս գործը քաղաքական է՝ իրավական շղարշով, ու եթե շատ առաջ գնա այս գործընթացը գոյություն ունեցող մեխանիզմներով եւ պայմաններում, պետք է արձանագրենք, որ Քոչարյանը դառնում է քաղբանտարկյալ: ճանապարհի կեսը կարծես անցել է իշխանությունը»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում շարունակում է Արմեն Բադալյանը՝ հավելելով, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը ուժեղ հարված կլինի վարչապետին, որը այլեւս որեւէ խաղաքարտ չի ունենա:
«Նիկոլ Փաշինյանը 3 խաղաքարտ ուներ՝ մեկը, որ համակարգային կոռուպցիան պետք է վերացվի, նա հայտարարեց, որ վերացել է, բայց մենք չտեսանք այդ մասկի-շոուների հետեւանքները: Երկրորդ խաղաքարտը ներդրումներն էին, հայտարարվեց, թե ՀՀԿ-ն խանգարում, հիմա ունենք խորհրդարան, որտեղ ՀՀԿ-ն չկա, բայց միեւնույնն է, ներդրումներ էլ չկան, եւ 3-րդ խաղաքարտը 2-րդ նախագահի գործոնն է, եթե թեկուզ խափանման միջոցն էլ փոխվի, դա կլինի ծանր հարված Փաշինյանին , դա կնշանակի նրա 3 խաղաքարտերն էլ խփված են եւ այստեղ խնդիրը ոչ միայն անձնական այլեւ քաղաքական է, որովհետեւ ուրիշ որեւէ ասելիք վարչապետը չունի, դրա համար նա անպայման ցանկանում է անազատության մեջ պահել Ռոբերտ Քոչարյանին»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից