ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ո՞ւր մնացին Հայաստանի տնտեսության թռիչքը, ներդրումային ու շինարարական բումերը 07/29/2019 12:34 | Տնտեսություն
Հավանաբար, նկատած կլինեք, որ վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանն այլևս չի խոսում Հայաստանի տնտեսության թռիչքային զարգացումից, ներդրումային ու շինարարական բումերից։ Երկար ժամանակ պետք չեղավ հասկանալու համար, որ մեզ նման հեռանկարներ չեն սպասվում։
Թեև վիճակագրական ցուցանիշներով տնտեսությունն աճում է, այնուհանդերձ տեմպը ամենևին էլ աննախադեպ կամ թռիչքային չէ։ Ավելին, մինչհեղափոխական Հայաստանում տնտեսությունն ավելի առաջանցիկ տեմպերով էր առաջ գնում, քան հեղափոխությունից հետո։ Եթե 2017թ. արձանագրվեց 7,5 տոկոս տնտեսական աճ, ապա իշխանափոխության առաջին տարում տնտեսական աճը կազմեց հազիվ 5,2 տոկոս։
Տնտեսության թռիչքային աճ խոստացող կառավարությունը պատրաստվում է այս տարի ՀՆԱ-ն ավելացնել 4,9 տոկոսով։ Միջազգային փորձագիտական կազմակերպությունները նույնիսկ դրան են կասկածում։ Նրանք համարում են, որ Հայաստանի տնտեսական աճի պոտենցիալն 4,5 տոկոսի սահմաններում է։
Ճիշտ է, տարեսկզբի վեց ամիսների արդյունքներով, պաշտոնական վիճակագրությունը տնտեսական ակտիվության 6,5 տոկոս մակարդակ է արձանագրել, բայց դա դեռ տնտեսական աճ չէ։ Սովորաբար տնտեսական աճն ավելի ցածր է լինում, քան տնտեսական ակտիվությանն է։ Իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը ոչ միայն թռիչքային կամ հեղափոխական չէ, այլև մի բան էլ սկսել է նահանջել։ Ու դեռ հարց է, թե մինչև տարեվերջ ուր կհասնի։
Թեև խնդիրը միայն տնտեսական ցուցանիշների մեջ չէ։ Հայաստանի տնտեսության կառուցվածքը շարունակում է նույնքան մտահոգիչ լինել, որքան նախկինում։ Ու ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձում է գունավոր ներկայացնել տնտեսական իրավիճակը, իրականությունը դրանից շատ չի փոխվում։
Հայաստանի տնտեսական աճը նստած է հիմնականում ծառայությունների ու առևտրի վրա։ Սա այն չէ, ինչ կառավարությունը խոստանում էր իշխանափոխությունից հետո։ Այդ ոլորտների հաշվին անհնար է ներառական աճ ապահովել։ Դրա համար պետք է զարգացնել տնտեսության իրական հատվածը։ Իսկ այստեղ զարգացումները հեռու են բավարար լինելուց։
Գյուղատնտեսությունն իր համար գերակա ճյուղ հայտարարած կառավարությունը 15 ամիս է չի կարողանում ոլորտը դուրս բերել անկումից։ Վերջին չորս ամիսների գրեթե դադարել է շինարարության աճը։ Մինչդեռ, ոչ վաղ անցյալում վարչապետը հայտարարում էր, որ Հայաստանը կանգնած է շինարարական բումի շեմին։ Այդ հայտարարությունից հետո ոլորտի աճի տեմպը ավելի քան 4 անգամ կրճատվել է։ Եթե տարեսկզբի երկու ամիսներին այն տատանվում էր 20-21 տոկոսի սահմաններում, ապա վեց ամիսների արդյունքներով հասել է 4,7 տոկոսի։
Տնտեսության մեջ թռիչքներ և բումեր խոստացող կառավարությունը խուսափում է խոսել ներդրումներից։ Այն միայն պատճառներ է փնտրում` ներդրումային չիրականացված բումը արդարացնելու համար։ Քանի կար դրան խանգարում էր Ազգային ժողովը, հիմա էլ դատական համակարգն է։
Հասկանալի է, որ պատճառները բոլորվին էլ դրանք չեն։ Ժամանակին, երբ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր Հայաստանի տնտեսությունը ողողել ներդրումներով, ընդամենը մանիպուլյացիա էր անում։ Ոչ մեկի սիրուն աչքերի համար ներդրողները չեն բացում իրենց քսակները։ Դրա համար նպաստավոր պայմաններ են պետք, որոնք Հայաստանում չկային նախկինում, չեն ստեղծվել նաև թավշյա հեղափոխությունից հետո։
Մինչդեռ, մեր տնտեսությանն օդ ու ջրի պես ներդրումներ են անհրաժեշտ։ Առանց դրանց անհնարին է պատկերացնել տնտեսության զարգացումը։
Ու քանի դեռ չկան ներդրումներ` անիմաստ է ոչ միայն թռիչքային աճ, այլև զարգացում ապահովել։ Պատահական չէ, որ ոչ միայն այս, այլև մոտակա մի քանի տարիների համար Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները բավական համեստ են` թռիչքային աճի հեռանկարներ չկան։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից