ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նոր փուլի հերթը 07/29/2019 12:50 | Վերլուծություններ
Հետհեղափոխական կարևոր և տրամաբանական մի փուլ ավարտվում է։ Փորձել տալ գնահատականներ՝ նշանակում է մտնել սուբյեկտիվ կարծիքների անվերջանալի հորձանուտ, այդ իսկ պատճառով մենք գնահատականների փոխարեն կփորձենք արձանագրել փաստերը։
Շատ արագ` առանց տեսանելի սահմանի, սկսվելու է հաջորդ փուլը։ Անցումային փուլ չի լինելու. այդպիսին է հեղափոխության տրամաբանությունը,այդպիսին է տարածաշրջանը։
Հեղափոխական շոկը սահմանել է որոշակի ստանդարտներ, որոնցից ամենակարևորը պաշտոնյայի ինքնաընկալումն է։ Այլևս պաշտոնյայի մեջ մտել է վախը։ Նա այլևս չի մտածի պաշտոնավարման մի քանի տարում խոշոր ունեցվածքի տեր դառնալու և դրանով հպարտանալու մասին։ Պատժված լինելու վախը այլևս անշրջելի է։ Դրանով սահմանվում է պաշտոնյայի նոր կարգավիճակ։ Այս իշխանության մեջ էլ, հաջորդում էլ կլինեն մարդիկ, ովքեր կանտեսեն դա ու կարող է նույնիսկ «պլստան», բայց դա չի լինի այլևս տոտալ անպատժելիության և տոտալ «նորմատիվային պահվածքի» դրսևորում։ Եվ սա շատ ավելի կարևոր է հաջորդ իշխանությունների համար։
Ես դիտմամբ կանգ չեմ առնում անցած փուլի բազմաթիվ նրբերանգների, սխալների, ձեռքբերումների վրա և հակառակը։ Դա չունի կիրառական նշանակություն։ Շատ ավելի կարևոր է այն մակրոպրոցեսների ճիշտ ընկալումը, որով սկսում ենք նոր փուլը։ Դրանք պայմանականորեն կարելի է բաժանել երկու մեծ խմբի.
ա. Դատաիրավական պրոցեսներ
բ. Պետության մոդեռնիզացիան և առաջընթացը
Սրանք զուգահեռ ընթացող զարգացումներ են՝ մեկը մյուսի վրա ունենալով մեծ ազդեցություն։ Եվ հենց այս երկու պրոցեսներն են որոշելու մեր պետության տեսանելի հեռանկարը։
Դատաիրավական Հայաստան
Իշխանության փոփոխությունից հետո սկսվեց իրավական պոպուլիզմի բուռն փուլը. շատ արագ հետ կբերվեն թալանված միլիարդները, բոլոր աղմկահարույց գործերը արագ կբացահայտվեն, մարտի 1-ի գործը շաբաթներ անց արդեն «բացահայտվել էր», ով ումից 27 տարվա նեղացածություն ուներ՝ դիմում էր իրավապահներին՝ ակնկալելով «արագ և արդար» պատիժ։
Լայն զանգվածների պարզունակ պատկերացումները, ցավոք, չհակակշռվեցին նոր իշխանության հիմնական դեմքերի՝ ավելի ծանրակշիռ և խորքային պատկերացումներով։ Այսօր արդեն պարզ է դառնում, որ թալանված և կամ Հայաստանից դուրս բերված միլիարդները չեն գալու Հայաստան ու չեն մտնելու բյուջե։ Դրանք Հայաստանի օգտին ծառայեցնելու համար լրիվ այլ մոտեցումներ էին պետք՝ ավելի գրագետ ու ավելի մտածված։
Բոլորը բոլորի վրա գործ տալու և թեժ գծերի մոլուցքը պարզվեց, որ որևէ կապ չունի իրավագիտակից քաղաքացու գաղափարի հետ։ Փոխարենը մենք ստացանք բզկտված և բոլորը բոլորի դեմ չարացած հասարակություն։
Իհարկե, հեղափոխության առաջին ամիսիների մթնոլորտից բան չի մնացել, երբ պետության լրահոսը հիշեցնում էր «02», որտեղ իրավապահների դոմինանտությունը ճնշող էր։ Միայն ամիսներ հետո կհանդարտվի ու պարզ կդառնա, որ դրա 90 տոկոսը բլեֆ էր՝ զանգվածների վրա ազդելու պարզունակ հնարք։ Այդ ամիսներին էր, որ իրավապահների առաջին դեմքերն ամեն օր «սենսացիոն բացահայտումներ» էին անում« Հ1»-ի և «Ազատության» եթերում, ու ամիսներ անց պետք է պարզվի, որ դրանք, ճշնող մեծամասնությամբ, ջուր էին, մասնագիտական առումով՝ լուրջ իրավապահներին, լուրջ քննիչներին, լուրջ դատախազներին անվայել պահվածք։ Հիմա հանդարտվել է, բայց նստվածքը հո մնացել է, և նույն մարդիկ շարունակում են գործել։
Եթե մի պահ հիշեք, թե ինչ բացահայտումներ էին խոստացվում սկզբում, և համեմատեք ստացված արդյունքի հետ, զարմանալի չի թվա, որ այսօր կան դժգոհություններ, կա դիմադրություն, իսկ գիտակից շրջանակները հիասթափվել են։
Անկյունաքարային էր,իհարկե, մարտի 1-ի գործը։ Նոր իշխանությունը կարող էր իր համար որպես բրենդ ընտրել աշխատանքը, նոր գաղափարները, նոր նպատակները, երկրի նոր մթնոլորտը՝ թարմությունը և գաղափարների հեղեղը, սակայն փոխարենը՝ իրեն որպես բրենդ ընտրեց մարտի 1-ի գործը և դարձավ դրա գերին։
Իրավապահ համակարգը շատ արագ հասկացավ նոր քաղաքական իշխանության նախասիրությունը և նրան մատուցեց մարտի 1-ի այսօրվա գործը։ Զրոյական հանրային վստահություն վայելող մի գործ, գրված հապճեպ, առանց լուրջ իրավական հիմքերի, մի քանի հոգու իրավական պարանոյայի հիման վրա։ Այս գործը չի ունենալու հեռանկար, չի ունենալու որևէ ազդեցություն երկրում մարտի 2-ի էջը բացելու համար։ Այն նոր թշնամանքի, նոր բարիկադների, նոր վրեժի, նոր ատելության ահռելի ռեսուրս է կուտակում միայն։ Լայն հասարակությունն, ի վերջո, չի կարող դառնալ երկու կողմերի գերին։ Գալու է մի պահ, որ ձևավորվելու է երրորդ կողմը՝ որպես հանրային արբիտր, ու դժվար հարցադրումներ ձևակերպի երկու կողմին էլ՝ ինչո՞ւ հնարավոր եղավ մարտի 1-ը, ո՞վ ինչ չարեց՝ դրանից խուսափելու համար։ Դա անպայման լինելու է, ու դրա համար ոչ ՀՔԾ է պետք լինելու, ոչ՝ ՍԴ, ոչ էլ քաղաքական տոքսիկ պատկերացումներ։
Կա արդյոք այսօր հնարավորություն՝ մի պահի կանգ առնել։ Ես ուզում եմ հավատալ, որ դեռ կա։ Ափսոս է երկրում նոր մթնոլորտի, նոր տրամադրությունների, զարգացման նոր հնարավորության բացթողումը։
Ամիսների ընթացքում էմոցիոնալ դատաիրավական պրոցեսներից մենք անցում ենք կատարել այսօրվա վիճակին։ Այս առումով մենք կարևոր ընտրության առաջ ենք. կամ գնում ենք իրավական ճանապարհով՝ հրաժարվելով քաղաքական սուբյեկտիվ ցանկություններից, կամ՝ դատաիրավական բանդիտիզմի ճանապարհով։ Երկրորդ տարբերակի հավանականությունը բավական մեծ է՝ հաշվի առնելով դատավորների վրա ճնշումները և, իհարկե, ՍԴ շուրջ ձևավորվող վիճակը։ Տպավորություն է, որ ձևավորվել է մի խումբ, որը, երկրի դատական համակարգը բարեփոխելու անվան տակ, ձգտում է կառավարելի դարձնել այն՝ ծրագրավորելով հատուկ քայլեր, պսևդոճգնաժամեր, և այդ ամենը հրամցվում է վարկանիշային գործիչներին՝ հնչեցնելու համար։ Սա իրոք, բերելու է իրավական բանդիտիզմի՝ իր կարճաժամկետ, բայց ծայրահեղ վտանգավոր հեռանկարով։
Հայաստանն, անշուշտ, ունի դատաիրավական բարեփոխումների անհրաժեշտություն։ Բայց բարեփոխման հիմնական սկզբունքը հետևյալն է. դու պետք է խնդիրը դնես՝ փոխելու հին համակարգը և ոչ երբեք՝այդ հին համակարգը օգտագործես քո շահերի համար։ Համատեղել այս երկուսը հնարավոր չէ։
Եթե ՀՔԾ-ն ու դատախազությունն անում են քո ուզածը, ուրեմն նրանք արդեն բարեփոխված են, եթե դատարանները՝ ոչ, ուրեմն նրանք հինն են։ Սա ոչ մի կապ չունի իրական բարեփոխումների հետ , սա բերելու հրեշավոր հետևանքների՝ անձնական և համապետական։ Սահակաշվիլին իր բարեփոխումների առաջին փուլից հետո չդիմացավ գայթակղությանը և համակարգը ծառայեցրեց իր անձնական նպատակներին։ Որոշ ժամանակ անց նա վտարվեց երկրից, իսկ իր համախոհները հայտնվեցին բանտերում։
Կան հարցեր, որոնց պատասխանների համար մենք ժամանակ չունենք։ Մենք ուզում ենք դատաիրավական համակարգի առողջացո՞ւմ, թե՞ լիակատար կառավարելի համակարգ, մենք ուզում ենք արդա՞ր, թե՞ դուրեկան վճիռներով դատարաններ, մենք ուզում ենք աշխատել ու զարգանա՞լ, թե՞ հանրությանը վաճառել նոր դատեր, մենք ուզում ենք հասկանալ մարտի 1-ը ու բացառել դրա կրկնությունը, հաշտ լինել երկրում, թե՞ ուզում ենք բավարարվել ՀՔԾ-ի, դատախազության ստեղծած լեգենդներով և երկիրը մտցնել որևէ վստահություն չներշնչող դատական անվերջ ու անմիտ պրոցես։ Հանուն ինչի՞ և հանուն ո՞ւմ։ Այսօր չտրվի պատասխանը, կտրվի վաղը։
Ինչո՞ւ եմ կարևորում դատաիրավական պրոցեսը մեր երկրում։ Ես կնախընտրեի շատ ավելի մեծ ուշադրություն դարձնել պետության մոդեռնիզացիայի և զարգացման ծրագրերին։ Ամբողջ խնդիրն այն է, որ դատաիրավական պրոցեսները ուղղակի ազդում են երկրի զարգացման վրա։ Դրանք ձևավորում են զարգացման համար ամենակարևորը՝ մթնոլորտը։ Չի կարող երկրում լինել «իրավապահա -դատարանային մթնոլորտ», ու երկիրը զարգանա։ Չի կարող մի խումբ սրճարանում որոշի ՍԴ օպերացիան, ու երկիրը զարգանա 21-րդ դարի չափանիշներով։ Եթե նույնիսկ Հրայր Թովմասյանի տեղը ՍԴ նախագահ նշանակվի Ֆրանցիսկոս Հռոմի պապը, միևնույն է,ՍԴ-ն դրանից հետո արդեն չի կարող լինել օբյեկտիվ ու վստահություն ներշնչող։ Պետությունների զարգացման նախապայմաններում կան ավելի կարևոր գործոններ, քան կոնկրետ մարդկանց կամ մարդու պատկերացումներն ու ցանկությունները։
Վահե Հովհաննիսյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»
Շարունակելի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից