ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլ Փաշինյանն իր համար ելքի ռազմավարություն չի թողել, սրընթաց արագությամբ պրոցեսները տանում է դեպի իրավական եւ քաղաքական փակուղի.Արմեն Աշոտյան 07/29/2019 18:29 | ԼՐԱՀՈՍ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խոսքով, մեկ տարի անց շատերին տեսանելի է դարձել այն, ինչ իրենք տեսնում էին ի սկզբանե՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված գործընթացը բացառապես քաղաքական է:
Հիշեցնենք, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արդեն մեկ տարի է, ինչ «Մարտի 1»-ի քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունի. նա մեղադրվում է Սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։
«Այո, Ռոբերտ Քոչարյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման, նա քաղաքական բանտարկյալ է: Այն իրավական փաթեթավորումը, որ փորձում էր Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը տալ այդ գործին, որեւէ քննադատության չի դիմացել եւ չի դիմանում: Ակնհայտ է, որ գործի քավորը Նիկոլ Փաշինյանն է եւ այսօր՝ մեկ տարի անց կարող ենք խոսել նաեւ այդ գործի հետեւանքների մասին»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Արմեն Աշոտյանը՝ առանձնացնելով 2-րդ նախագահի շուրջ ընթացող զարգացումների մի քանի հետեւանք:
«Առաջին հերթին, Ռոբերտ Քոչարյանի գործը ապացուցում է, որ իշխանափոխությունից հետո Հայաստանում ժողովրդավարությունը հետընթաց է ապրում: Երկրորդ, այդ գործընթացի հետեւանքով Ռոբերտ Քոչարյանը վերադարձել է մեծ քաղաքականություն, երրորդ, Ռոբերտ Քոչարյանի գործի առիթով Նիկոլ Փաշինյանը նախաձեռնել է հսկայական հարձակում դատական իշխանության նկատմամբ՝ փորձելով նաեւ իր տակը մտցնել իշխանության այդ ճյուղը։ Այդ հարձակման թիրախում այս պահին Սահմանադրական դատարանն է ու ՍԴ նախագահը, բայց, հիշենք, որ դատարանների շրջափակման ակցիան եւ դրան հետեւած զարգացումները բացառապես Ռոբերտ Քոչարյանի գործի համատեքստում են հրահրվել»:
Ըստ Աշոտյանի, հաջորդ հետեւանքն այն է, որ քաղաքական դրդապատճառներով հարուցված այս գործի պատճառով ունենք նաեւ ՀՀ միջազգային վարկանիշի անկում. «Այս իշխանությունները ոչ մի առիթով չէին ստացել այդքան սուր գնահատականներ դրսից, որքան դատարանների նկատմամբ հարձակման եւ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված գործի շրջանակներում ընթացող զարգացումների առիթով: Եվ, վերջապես, որքան էլ իշխանական քարոզիչները փորձեն խուսափել այս փաստն ընդունելուց, ակնհայտ է , որ Քոչարյանի գործոնը եւ այդ ողջ պրոցեսը նաեւ հայ-ռուսական հարաբերություններում առաջացրել են իրական կնճիռ»:
Այս ամբողջ գործընթացի ողբերգությունը, Արմեն Աշոտյանի խոսքով, այն չէ, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, որովհետեւ այդ մասով, ըստ նրա, գործընթացներն, ի վերջո, հաջողությամբ են պսակվելու, այլ ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հայտնվել է փակուղում : «Նիկոլ Փաշինյանը իր համար, անգլերեն ասած, exit strategy՝ ելքի ռազմավարություն չի թողել, այսինքն, face saving –ի՝ դեմքը փրկելու հնարավորություն չի թողել եւ սրընթաց արագությամբ պրոցեսները տանում է դեպի իրավական եւ քաղաքական փակուղի, բայց եթե իրավական փակուղուց ՄԻԵԴ-ի միջոցով հնարավոր կլինի դուրս գալ, ապա քաղաքական փակուղուց դուրս գալու որեւէ ելք Նիկոլ Փաշինյանի համար չի մնում, իսկ եթե որեւէ ելք չի մնում, մշտապես կուտակված էներգիան ցնցումներով է դուրս գալիս: Բնության մեջ էլ է այդպես, ինչպես երկրաշարժերն ու հրաբուխները, այդպես է նաեւ քաղաքականության մեջ, եթե պրոցեսները փակուղի են մտնում, կուտակված էներգիան ֆորս մաժորային երեւույթներով է դուրս գալիս, ինչն, իհարկե, պետության համար վնասակար է»,-ասում է Արմեն Աշոտյանը:
ՀՀԿ փոխնախագահը նաեւ ընդգծում է՝ «Հանրապետական»-ը միակ քաղաքական կուսակցությունն է, որը Քոչարյանի գործի կապակցությամբ ընդունել է կուսակցական հայտարարություններ, հայտնել է հստակ դիրքորոշում ոչ միայն առանձին կուսակցական գործիչների հայտարարությունների մակարդակով, այլեւ կուսակցական մակարդակով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ