ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԲԴԽ-ն իշխանության բութ գործիքն է, որի գործառույթն իշխանություններին հաճոյանալն է. Արփինե Հովհաննիսյան 07/29/2019 14:02 | Մեկնաբանություն
ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը հայտնել է իր պատրաստակամությունը որպես փաստաբան ստանձնել Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ Վերջինս անդրադարձել է Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցնելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի կայացրած որոշմանը։ Նա ԲԴԽ նոր կազմը որակել է որպես իշխանության բութ գործիք, որի հիմնական գործառույթն է իշխանություններին հաճոյանալը, ոչ թե դատավորների անկախությունը երաշխավորելը։
Նա մասնավորապես ասել է.
«Հուլիսի 26-ին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա բարձրագույն դատական խորհուրդը կասեցրել է Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները։
Այս լուրն արդեն գրեթե զարմանք չի առաջացնում, սակայն վերահաստատում է մի շարք իրողություններ.
• Գլխավոր դատախազությունը շարունակում է սահմանել արդեն անհավանական նշաձողեր, թե ինչպես գործել Սահմանադրությամբ վերապահված լիազորություններին տրամագծորեն հակառակ։ Իհարկե, մարդկային ու մասնագիտական արժանապատվության մասին չեմ էլ խոսում. մի բան, որ չկա ինչից խոսես։
• Պարզ է դառնում, թե ինչու էին նոր իշխանություններ ցանկանում տեսնել ԲԴԽ սեփական կազմը։ ԲԴԽ նոր կազմի ձեւավորման տարբեր դրվագները արդեն իսկ չարագուժում էին, որ այն դառնալու է իշխանության բութ գործիքը, որի հիմնական գործառույթն է լինելու իշխանություններին հաճոյանալը, ոչ թե դատավորների անկախությունը երաշխավորելը։ Արդյունքը շատ սպասեցնել չտվեց։
Հ.Գ. Դավիթ Գրիգորյանի գործը պետք է լինի ցցուն օրինակ բոլոր դատավորների համար, որ իշխանությունների պատկերացումներին չհամապատասխանող իրենց ցանկացած որոշման համար իրենք կարող են հայտնվել նույն իրավիճակում։ Սա նրանց նպատակն է, որ դուք վախենաք, ընկրկեք։
Դիմում եմ արժանապատվություն ունեցող բոլոր դատավորներին (այդպիսիք կան ու քիչ չեն) համախմբվեք, մի վախեցեք, կանգնեք ձեր գործընկերոջ կողքին՝ անկախ նրանից, թե անձամբ իրեն ինչպես եք վերաբերվում, ցույց տվեք, որ այնպիսին չեք, ինչպես ձեզ բնութագրում է Փաշինյանը։ Վստահ եմ, որ չեք ցանկանա, որ ոչ հեռավոր ապագայում ձեզ հետ հենց այսպես վարվեն ինչպես այս, այնպես էլ հաջորդ իշխանությունը։
Դե իսկ գլխավոր դատախազին, նրա պաշտոնակատարին, ԲԴԽ ղեկավարին ու վերաբերելի անդամներին մի մաղթանք ունեմ՝ երբ լինեք մեղադրյալի աթոռին, ձեզ դատողը՝ ձեր նման լինի։
Ես եւս հայտնել եմ իմ պատրաստակամությունը որպես փաստաբան ստանձնել Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը», - գրել է Արփինե Հովհաննիսյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից