ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հասարակությունը պետք է իմանա՝ ովքեր են կոնյուկտուրային հանգամանքներում որոշում կայացրել. իրավապաշտպանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցնելու ԲԴԽ որոշման մասին 07/28/2019 22:06 | ԼՐԱՀՈՍ
«Բարձրագույն դատական խորհուրդը բոլոր հնարավորությունները ուներ իրականացնելու իր սահմանադրական գործառույթը, այսինքն` հանդիսանալու դատավորների եւ առհասարակ, դատական իշխանության անկախության երաշխավորրը, բայց դրա փոխարեն ընտրվել է այլ ճանապարհ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, միջազգային իրավունքի մասնագետ Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով տեղեկությանը, որ Բարձրագույն դատական խորհուրդը կասեցրել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները:
Իրավապաշտպանի խոսքով, հետեւությունները, որ բխում են այդ որոշումից, վերաբերում են ինչպես ԲԴԽ-ի ամբողջ կազմին, այնպես էլ ՝ անհատապես անդամներից յուրաքանչյուրին, որոնք մասնակցել են այս գործընթացին:
«Հասարակությունը պետք է անվանական իմանա, թե ովքեր են կողմ քվեարկել, ովքեր՝ դեմ, արդյո՞ք մասնակցել են բոլոր անդամները: Այդպիսի բան թույլ տված իրավաբանների նկատմամբ, որոնք ինչ-որ կոնյուկտուրային հանգամանքներում նման որոշումներ են կայացնում, իրավաբանական համայնքը պետք է իր վերաբերմունքը ցույց տա: Ես շատ ցավում եմ, որովհետեւ այնտեղ կան մարդիկ, որոնք որոշակի հարգանքի էին արժանի, բայց այս քայլով շատ մեծ կասկածի տակ է դրվում առհասարակ այդ մարդկանց կապը իրավունքի հետ»,-ասաց Ռուբեն Մելիքյանը`շեշտելով, որ սա մասնագիտական արժանապատվության եւ ինստիտուցիոնալ արժանապատվության խնդիր է:
«Խնդիրը շատ պարզ է՝ մարդիկ իրենց լիազորությունն իրականացնո՞ւմ են, թե՞ ոչ, որի համար երդում են տվել: Երդման հանգամանքը ես ուզում եմ կարեւորել, որովհետեւ դրա շուրջ որոշ ժամանակ առաջ քննարկումներ էր գնում: Մասնագիտական պարզագույն ճշմարտություններ կան, մենք մանրամասն ներկայացրել ենք, հրապարակել ենք եւ այն մարդիկ, որոնք ցանկություն ունեին բարձր պահել իրենց մասնագիտական պատիվը, դրա բոլոր հնարավորությունները ունեին»,-հավելեց իրավապաշտպանը:
Դատավոր Դավիթ Գրիգորյանին հեռացնում են Ռոբերտ Քոչարյանի քրեական գործից
Ինչպես արդեն հաղորդել ենք, ԲԴԽ-ն կասեցրել է դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները: Համապատասխան միջնորդությամբ հանդես է եկել ՀՀ գլխավոր դատախազությունը, ինչն էլ բավարարվել է:
«Փաստինֆո»-իտեղեկություններով` դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգավիճակ դեռ չի տրվել, սակայն բացառված չէ, որ առաջիկա օրերին արդեն նա կներգրավվի որպես կասկածյալ:
Հիշեցնենք, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի վարույթում է գտնվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրեական գործը, որը մայիսի 18-ին բավարարել էր Արցախի ներկա եւ նախկին նախագահների` երաշխավորությամբ հանդես գալու միջնորդությունը ու փոխել Ռ.Քոչարյանի խափանման միջոցը, իսկ մայիսի 20-ին որոշում էր կայացրել վարույթը կասեցնելու եւ Սահմանադրական դատարան դիմելու մասին: ՍԴ-ն այն մասամբ վարույթ է ընդունել ու իր հերթին որոշել վարույթը կասեցնել ու խորհրդատվական կարծիքի համար դիմել Վենետիկի հանձնաժողով ու ՄԻԵԴ:
Ռոբերտ Քոչարյանի գործով նշված որոշումները Դավիթ Գրիգորյանի կողմից կայացվելուց հետո դատախազությունը հարուցել է քրեական գործ` պաշտոնատար անձի կողմից առերեւույթ կեղծիք կատարելու դեպքի առթիվ: Ընդ որում`հարուցված քրեական գործը վերաբերում է 2018 թվականի աշնանը տեղի ունեցած մեկ այլ դեպքի, որի վերաբերյալ քաղաքացու ներկայացրած հաղորդման հիման վրա 2019 թվականի փետրվարին մերժվել է րքրեական գործի հարուցումը, իսկ հունիսին`հարուցվել: Քրեական գործի հարուցելու նշված որոշումը Դ.Գրիգորյանի փաստաբանը բողոքարկել է:
Այն ամենը, ինչ տեղի է ունենում դատավոր Դավիթ Գրիգորյանի շուրջ, ըստ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի, առհասարակ որեւէ առնչություն չունի իրավաբանության հետ: «Ունենք խախտումների այնպիսի փունջ, որը մեր իրականության մեջ շատ վաղուց չէր եղել, այն էլ՝ դատավորի նկատմամբ, այն էլ՝ մի պաշտոնատար անձի նկատմամբ, որն ինքը պետք է իրականացնի քաղաքացիների խախտված իրավունքների պաշտպանությունը, որը ինքն է ամենաբարձր երաշխիքներով օժտված»,-շեշտեց Ռուբեն Մելիքյանը՝ հավելելով, որ եթե դատավորի նկատմամբ է այսպիսի գործողություն կատարվում, ապա սովորական քաղաքացիների իրավական պաշտպանությունը վտանգված է:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից