ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լրատվամիջոցներին տուգանում են քաղաքական դրդապատճառներով. Անժելա Թովմասյան 07/27/2019 15:51 | ԼՐԱՀՈՍ
«Հայելի» մամուլի ակումբում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների ասուլիսից հետո ՀՌԱՀ-ը տուգանել է այն լուսաբանած մի շարք հեռուստաընկերությունների:
Ըստ պաշտոնական պատճառաբանության՝ լրատվամիջոցները խախտել են «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը, այն է՝ լրատվական թողարկումների ընթացքում տարբեր ընկերությունների տարբերանշաններով գովազդ հեռարձակելը: Մասնավորապես հուլիսի 21-ի նիստում ՀՌԱՀ-ը որոշել է տուգանել «Արմնյուզ»-ին, «5-րդ ալիք»-ին և «Հանրային հեռուստաընկերությանը»՝ 300.000-ական դրամ: Քննարկումների տեղիք է տվել հատկապես «5-րդ ալիք»-ին տուգանելու որոշումը, սա արդեն նրանց երկրորդ տուգանքը կլինի , երրորդի դեպքում կարող են զրկվել լիցենզիայից: Նման վտանգի առաջ է կանգնած Հ2-ը ևս:
«Հայելի» մամուլի ակումբի նախագահ Անժելա Թովմասյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ այդ պաստառները, որոնց պատճառով լրատվամիջոցներին տուգանել են, որոշակի փոփոխություններով արդեն ավելի քան 10 տարի է, ինչ տեղադրված են ակումբում։
«Աննախադեպ է այսպիսի որոշումը: Սա ուղիղ կապ ունի Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների ասուլիսի հետ, սա եզրակացությունների տեղիք է տալիս: Հենց այդ օրն են մատնանշել։ Ընդ որում՝ այդ օրը մեր ասուլիսը լուսաբանել են մի շարք հեռուստաընկերություններ, ԶԼՄ-ներ, ինչու հենց այդ մի քանիսին են տուգանել: Ինչո՞ւ են կենտրոնացել հենց այդ լրատվամիջոցների վրա, այստեղ էլ է հարց առաջանում»,- ասաց Ա.Թովմասյանը:
Անժելա Թովմասյանը վստահ է՝ սրանք զգուշացնող քայլեր են, միտում կա խափանելու ակումբների և մասնավորապես «Հայելի» ակումբի գործունեությունը, ինչպես նաև լրատվամիջոցներինը, նրանց միջև կապը, համագործակցությունը:
«Մեր ակումբը բոլոր ժամանակներում բոլորին խոսելու հնարավորություն է տվել՝ թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանը, հատկապես ընդդիմությանը, այսօր էլ նույն աշխատաոճը շարունակում է, օրվա իշխանություններին դա շատ լավ հայտնի է: Օրինակ՝ իրենք կարող են հիշել, որ ժամանակին ՝ երբ իրենք էին մերժված, իրենք էին ընդդիմություն, իրենք էին փակված, հենց նույն ակումբը իրենց էր տալիս լայն հնարավորություն արտահայտվելու: Շատ սխալ աշխատաոճ են ընտրել»,- նշեց նա:
ՀՌԱՀ-ի որոշումը լրատվամիջոցները դատարանում բողոքարկելու հնարավորություն ունեն: Անժելա Թովմասյանը վստահ է՝ հեռուստաընկերությունները դատը կշահեն:
«Սրանով փորձեցին վախեցնել հեռուստաընկերություններին, սա այն քայլն է, որ ասում են՝ «այ, դուք էսպես՝ ուրեմն մենք էլ էսպես», ֆինանսական տուգանքները դրա համար ամենահարմար տարբերակն են: Իսկ այսօր պարզ է, թե լրատվամիջոցները ֆինանսական ինչ վիճակում են: Ըստ իրենց՝ տուգանելը ճանապարհներից մեկն է լրատվամիջոցի աշխատանքը խափանելու: Վստահաբար սրա տակ քաղաքական ենթատեքստ կա»,- ասաց նա՝ ավելացնելով, որ չեն պատրաստվում վահանակները հանել, քանի դեռ գովազդատուների հետ պայմանագրերի ժամկետները չեն լրացել:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ