ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գեղանկարչությունն աստվածային գիտություն է, որը մարդուն տալիս է իմաստություն. Գեղանկարիչ Էրիկ Դավթյան (լուսանկարներ) 07/27/2019 14:45 | Անցուդարձ
Ապրել Հայաստանում, աշխատել Հայաստանում և նեցուկ լինել Հայաստանի զարգացմանը։ Այս կարգախոսով է առաջնորդվում գեղանկարիչ Էրիկ Դավթյանը։ Ծնվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքում, նկարել սկսել է դեռ վաղ տարիքից, իսկ պրոֆեսիոնալ գեղանկարչությամբ զբաղվում է 4 տարի։ Նկարչի արվեստում ամենամեծ դերակատարը, թերևս, հայրենիքն է և հայրենի քաղաք Կապանը։
«Կապանն ունի հիասքանչ բնություն, պատմամշակութային վայրեր։ Այստեղ մարդիկ հյուրասեր են, խիզախ, ազնվագույն, բարի են ու արդարամիտ։ Կապանում կան պատկառելի փորձ ունեցող և երիտասարդ նկարիչներ, որոնք գունային հետաքրքիր լուծումներով և իրենց մտքերով գեղեցիկ կտավներ են ստեղծում»,- ասաց նկարիչը` ընդգծելով, որ նրանց հետ շփումը մեծ հաճույք է պատճառում իրեն։
Էրիկի կարծիքով ամեն ինչի հիմքում ընկած է սերը։ Նա իր մուսան համարում է արվեստի հանդեպ սերը և գեղանկարչության հետ կապվածությունը. «Գեղանկարչությունն աստվածային գիտություն է, որը մարդուն դաստիարակում է, տալիս է իմաստություն, գեղեցիկը տեսնելու հնարավորություն, մաքրում է նրան ` դարձնելով արդարամիտ և աշխատասեր»։
Էրիկ Դավթյանը նկարում է այն, ինչ կա բնությունում։ Մարդկանց պատկերում է այնպես, ինչպես որ իրենց բնավորությունն ու խառնվածքն են։ Հիացմունքի ու գովեստի խոսքեր շատ են հնչում, սակայն նկարչի համար ավելի հաճելի է լսել փորձ կամ ուղղակի ճաշակ ունեցող մարդկանց դիտողությունները։
Էրիկը երկրորդ մասնագիտությամբ դիզայներ է։ Ստեղծագործելուց զատ սիրում է նաև սպորտով զբաղվել և կարդալ համաշխարհային արվեստի մասին։Կարծում է՝ ինչպես տեխնոլոգիական աշխարհում, այնպես էլ արվեստում փոփոխությունները շատ են , ուստի փորձում է հետամուտ լինել դրանց։ Վստահ է ` ընտանիքին ու հայրենիքին պիտանի լինելու համար ունի մեծ պոտենցիալ։
Նկարիչը գնորդներ ունի տարբեր երկրներից։ Վստահեցնում է` մարդիկ, որոնք ձեռք են բերում կտավները, դառնում են իր բարեկամները. « Ունեմ սփյուռքահայ լավ բարեկամներ։ Նրանցից մեկը Հրայր Մովսիսյանն է, ով ինձ և բազմաթիվ այլ գեղանկարիչների ձեռք է մեկնում` ուղարկելով ժամանակակից գործիքներ ու ներկեր։
Կապանում, ըստ նկարչի, մշակույթի բնագավառում փոփոխությունները շատ են։ Մշակութային ղեկավարությունն էլ հմուտ է աշխատում. «Վերջին ընտրություններում Կապանն ունեցավ համայնքի նոր ղեկավար , որն ամեն ինչ անում է մեր քաղաքի բարեկեցության, մեր ժողովրդի հույսերն արդարացնելու համար։ Քաղաքում նկատելի են դեպի դրականն իրականացվող փոփոխությունները, ինչը ոգևորում և խթանում է մեր ստեղծագործական աշխատանքը», - ասաց նկարիչը՝ հորդորելով մարդկանց այցելել Կապան և տեղում ծանոթանալ ստեղծված բարենպաստ պայմաններին։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ