ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թեղուտի պոչամբարի պատվարի խնդիրների շուրջ մանիպուլյացիաների մասին․ ՀԲՃ 07/26/2019 16:13 | Բնապահպանական իրավունք
Որոշ «անաչառ» լրատվամիջոցներ, հանրային և քաղաքական գործիչներ վերջին օրերին մի թեզ են շրջանառում, թե իբր Թեղուտի պոչամբարի և պատվարի խնդիրները միայն 2017-2018թթ․ «Վալլեքս» ընկերության պատվիրած հետազոտությունների արդյունքում է հայտնի դարձել։ Ընդորում հատուկ շահարկվում է այն փաստը, որ դրանք արվել են ամերիկյան «Global Resource Engineering» ընկերության կողմից, որն իրականացրել է նաև Ամուլսարի ոսկու ծրագրի թթվային դրենաժի գնահատումները։ Նաև մանիպուլյատիվ հարցադրումներ են արվում, թե ինչո՞ւ Ամուլսարի դեպքում բնապահպանները չեն վստահում նրանց տված եզրակացությանը, իսկ այ Թեղուտի դեպքում հավատում են դրանց։
Նախ նշենք, որ այդ երկու հետազոտություններն ընդհանրապես իրար հետ համեմատելի չեն և վերաբերում են լրիվ տարբեր ոլորտների։ Պետք չէ ոչ տեղեկացված շրջանակներին փորձել գցել թյուրիմացության մեջ։ Թեղուտի դեպքում դա արվել է արդեն իսկ կառուցված և մոտ չորս տարի շահագործված պոչամբարի պատվարի կայունության ինժեներաերկրաբանական գնահատում իրականացնելու համար, իսկ Ամուլսարի դեպքում՝ նախատեսվող և չգործող հանքավայրի թթվային դրենաժի ներուժի, տարածքի ջրերի հնարավոր աղտոտման և դրանց կառավարման վերաբերյալ։
Բացի այդ պետք է նշել, որ ամերիկյան այդ ընկերությունից բացի «Վալլեքսը» նույն հետազոտությունը պատվիրել է նաև ավստրալական «ATC Wiliams» ընկերությանը, որպեսզի վերջինս տրամադրի երկրորդ կարծիք որակավորված ինժեներների կողմից: Այս ուսումնասիրության արդյունքները ներկայացվել են 2018թ. ապրիլ ամսվա տեխնիկական զեկույցում, որը տվել է նույն եզրակացությունը, որ Թեղուտի պոչամբարը չափազանց վտանգավոր է:
Թերևս այսքանն Ամուլսարի հետ անհարկի համեմատությունների մասով, իսկ ստորև կետերով ներկայացնենք իրական պատկերը, թե ովքեր, երբ, ինչ են գրել և ինչ եզրակացություններ են տվել Թեղուտի պոչամբարի խնդիրների մասին՝ մինչև «Վալլեքսի» պատվիրած վերոնշյալ հետազոտությունների մասին տեղեկությունների հասանելի դառնալը․
1. Դեռ 2001 թվականին «Թեղուտի» հանքավայրի վերաբերյալ կանադական «Strathcona» խորհրդատվական ընկերության եզրակացության 10-րդ էջում գրված է եղել հետևյալը․ «Հաշվի առնելով հանքավայրի լեռնային լանդշաֆտը և ուժեղ երկրաշարժային գոտում գտնվելը՝ լրջագույն տեխնիկական և, հետևաբար, ֆինանսական դժվարություն է ներկայացնում 500 միլիոն տոննա պոչանք պարունակող անվտանգ ու բնապահպանական առումով ընդունելի պոչամբար կառուցելն ու 600 միլիոն տոննա տարբեր տեսակի թափոններ տեղադրելը այդ տարածքում»:
«Վալլեքսը» թաքցրել և անտեսել է այս եզրակացությունն ու հետագայում կառուցել է լեռնային տեկտոնիկ տարածքի համար բոլոր առումներով անհամատեղելի էժան պոչամբար, որը նախատեսված չի եղել նման մեծ ծավալների համար՝ ինչն էլ հենց ակնհայտ դառավ 2015-2018թթ․՝ երեք տարվա շահագործման արդյունքում։ Ընդամենը մոտ 30 միլիոն տոննա պոչանքներ կուտակելուց հետո առաջ եկավ պոչամբարի պատվարի կայունության խնդիրը, որի պատճառով էլ հենց դադարեցվեց հանքավայրի շահագործումը։
2. 2015-2016թթ․ շվեդական «Սվիդիշ Ջիոլոջիքըլ Էյ-Բի» ընկերությունը մի շարք հայկական կազմակերպությունների հետ ուսումնասիրել է Հայաստանի մի քանի պոչամբարներ։ Թեղուտի պոչամբարի համար տրվել է հետևյալ եզրակացությունը․ «Պատնեշի փլուզման ռիսկի գնահատում չի կատարվել (արտահեղումը և հետագա պատնեշի փլուզումը առաջանում են սեյսմիկ ակտիվությա՞ն, բարձրացման չափազանց բարձր արագությա՞ն, թե՞ ավազանի ջրերի վատ կառավարման հետևանքով): Չկան սահող հոսքի կամ ջրամբարի ջրհեղեղման գնահատականներ: Պոտենցիալ ազդեցությունը բնական միջավայրի վրա կարելի էր ընդհանուր առմամբ գնահատել, բայց հարկավոր էր լուծել վտանգված բնակչության և կյանքի կորստի պոտենցիալ խնդիրները, հատկապես՝ Շնողի դեպքում, որը գտնվում է փլուզման սցենարի ստորին գոտում: Պոչամբարի նախագիծը համարժեք չէ թե բնապահպանական, թե ֆիզիկական կայունության առումով: Միջազգային չափանիշների համեմատությամբ՝ պոչամբարի ներկայիս նախագիծը կհամարվեր անընդունելի ֆիզիկական անկայունության առումով (վերընթաց բարձրացման նախագիծ սեյսմիկ վայրում): Համարվում է, որ ապագայում որոշ ֆիզիկական անկայունության խնդրի հավանականություն կա»։
3. Վերոնշյալ հաշվետվության մեջ գրված է, որ վերընթաց բարձրացման նախագծով ամբարտակների կառուցումն ավելի էժան է քան վարընթացը, բայց դրանց փլուզվելու հավանականությունը շատ ավելի բարձր է սեյսմիկակտիվության, ավազանի ջրի վատ կառավարման և չափազանց արագ բարձրացման պարագայում: Ըստ լավագույն միջազգային փորձի՝ նման նախագիծը համարվում է անընդունելի սեյսմավտանգ շրջաններում: Շատ դեպքերում Հայաստանում առկա պոչամբարների փլուզումը կամ վթարը կարող է լուրջ ազդեցություն և հետևանքներ ունենալ, ինչպես նաև մարդկային զոհերի պատճառ դառնալ, քանի որ որոշ պոչամբարներ գտնվում են անմիջապես համայնքների կամ մարդկանց գործունեության տարածքներից վեր։
4. Շվեդական «Սվիդիշ Ջիոլոջիքըլ Էյ-Բի» ընկերության փորձագետների եզրակացություններից է նաև հետևյալը․ «Վերընթաց բարձրացման նախագծի օգտագործումն ունի սահմանափակումներ այն դեպքերի համար, երբ պոչամբարներում պահվում են ապարների թթվային դրենաժի (ԱԹԴ) ներուժ ունեցող պոչեր: Նման պոչամբարը պետք էլ ինի «հոսող պոչամբար», այսինքն՝ ջուրն այդ ամբարտակում պետք է դուրս գալու հնարավորություն ունենա, որպեսզի ջրի մակարդակը կառուցվածքում շատ բարձր չլինի պատնեշը չվտանգելու համար: Երբ ջուրը հնարավորություն ունի արտահոսելու ԱԹԴ առաջացնող թափոններ պարունակող ամբարից, այդ ջրերը պետք է հավաքվեն կամ մաքրվեն: Սա տեղի չի ունենում ԱԹԴ առաջացնող թափոններ պարունակող և ոչ մի պոչամբարում»։
Այս հաշվետվությունը ներկայացվել է բոլոր լիազոր պետական մարմիններին՝ հստակ գործողությունների համապատասխան առաջարկներով, բայց նախորդ կառավարությունները չեն արել ոչ մի էական քայլ խնդիրների լուծման ուղղությամբ։
Հենց պատնեշների կայունությունը չվտանգելու նպատակով է նաև, որ Հայաստանի պոչամբարներում կուտակվող կորզաթափոնները բաց են թողնում բնական միջավայր՝ առանց որևէ մաքրում իրականացնելու։ Դա տեղի է ունենեցել միշտ և հիմա էլ շարունակվում է գրեթե բոլոր գործող պոչամբարներում (Արծվանիկ, Թեղուտ, Ագարակ, Ախթալա և այլն)։ Դրա հետևանքով ջրերն ու հողերն աղտոտվում են բազմաթիվ ծանր և վտանգավոր մետաղներով՝ սննդային շղթայով հասնելով նաև մարդկանց և կենդանիների օրգանիզմ։
Իր գործունեության կարճ ժամանակահատվածում Թեղուտի պոչամբարի արտահոսքերն արդեն իսկ մեծ վնաս են պատճառել Լոռու և Տավուշի բնությանը, գյուղատնտեսությանը, ջրային պաշարներին և գյուղատնտեսությանը: Պոչամբարի արտահոսքերով աղտոտվում է Շնող գետը, որով 2-րդ դասի մաքուր ջրի փոխարեն արդեն հոսում է 5-րդ դասի ամենավատ որակի ջուր: Աղտոտված ջրերը հասնում են նաև Դեբեդ, որի ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով տասնյակ գյուղերի համար:
5. «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն 2018 թվականի հոկտեմբերին ներկայացրել էր Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի արտադրական թափոնների տեղադրման հարթակի` Թեղուտի պոչամբարի վթարային իրավիճակի հիմքերի օրենսդրական և տեխնիկական պատճառները: Վերլուծությունը իրականացրել է «AM10/ENP-PCA/EN/06 ԵՄ» Թվինինգ ծրագրի փորձագետ, քիմիական գիտությունների թեկնածու Ռոզա Ջուլհակյանը։ Հիմնական եզրակացությունն եղել է հետևյալը․ «Թեղուտի պոչամբարի տեխնիկական անվտանգության փորձաքննությունը հակասում է ՀՀ օրենքներին։ Տեխնիկական անվտանգության փորձաքննության ժամանակ անտեսվել են «Թեղուտ» ՓԲԸ-ի 8/1-6724 արտադրական վտանգավոր օբյեկտի տեխնիկական անվտանգության վկայագրի լուրջ բացթողումները և թերացումները: Չեն կատարվել փաստաթղթերով ներկայացված ցուցանիշների և չափորոշիչների հավաստիությունը հաստատող ուսումնասիրություններ, չափագրումներ, տեղազննումներ, չեն կազմվել փորձարկման ակտեր։ Չեն իրականացվել լրացուցիչ ուսումնասիրություններ` կապված տեխնիկական, արտադրական ռիսկերի գնահատման, վերլուծման և դրանց կանխարգելմանն ուղղված միջոցառումների կատարված վերլուծության հետ:
Նշված բոլոր անճշտությունների չվերացման, ռիսկերի օբյեկտիվ չգնահատման, փորձաքննության գործընթացի ոչ անաչառ և օբյեկտիվ անցկացման, «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից ընդերքի շահագործման հետ կապված սահմանափակումների չպահպանման հետևանքով տեխնիկական անվտանգության փորձաքննության դրական եզրականացություն ստանալուց 8 ամիս հետո պոչամբարի պատվարի կայունության ցուցանիշների անկումը հանգեցրեց պոչամբարի վթարային իրավիճակի և տարածաշրջանում առաջացրեց լուրջ սոցիալական և բնապահպանական խնդիրներ։
Այս խնդիրների կուտակմանը նպաստել են նաև նախկին իշխանությունների հովանավորչությունը «Թեղուտ» ՓԲԸ-ին և պետական գերատեսչությունների գործունեության վրա նրանց ստվերային միջամտությունը, ինչի արդյունքում ընկերությունն իր գործունեությունն իրականացրել է առանց որևէ պետական լիազոր մարմնի վերահսկողության` անտեսելով պետության կողմից ոլորտային նորմատիվների, սահմանափակումների և չափորոշիչների պարտադիր պահպանման պահանջները»։
6. «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի այս եզրակացությունը Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունը 2018 թվականի հոկտեմբերին ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ որպես հաղորդում առերևույթ հանցագործության մասին։ Մեր հաղորդումը փոխանցվել է Լոռու մարզի դատախազություն, որտեղից մեզ տեղեկացրել են, որ կատարվում են ուսումնասիրություններ պետական շահերի պաշտպանության շրջանակներում և արդյունքների մասին կհայտնվի լրացուցիչ։
Կարծում ենք, որ այս փաստերը լիովին բավական են, որպեսզի գիտակից քաղաքացիները կողմնորոշվեն, թե ո՞րն է Թեղուտի հանքի և պոչամբարի շուրջ իրականությունն ու ո՞րն է մանիպուլյացիան, և ովքե՞ր են զբաղված կեղծիքներ տարածելով և բնապահպանների ու բնապահպանական շարժումների ուղղությամբ ցեխ շպրտելով։ Զարմանալի միայն է ՀՀ կառավարության քար լռությունն այս խնդրի առնչությամբ և Թեղուտի հանքավայրի վերագործարկման թույլատրումը։ Չէ՞ որ գրեթե բոլոր պետական լիազոր և իրավապահ մարմինները շատ լավ տեղյակ են պոչամբարի այս խնդիրների մասին և ծանոթ են տարբեր տարիներին արված վերոնշյալ բոլոր հետազոտություններին և եզրակացություններին
Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնություն
Էլ․ փոստ՝ [email protected]
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ