ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը կնիքվել է առանց դատարանի որոշման. փաստաբանը ներկայացրեց խախտումները 07/26/2019 12:35 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
Դավիթ Գրիգորյանի՝ որպես դատավորի, աշխատանքային գործունեության ընթացքում նրա աշխատասենյակում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ առանց նրա գիտության եւ առանց նրա հետ համաձայնեցնելու։ Այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է Դ.Գրիգորյանի փաստաբանի Գեորգի Մելիքյանը՝ փաստելով, որ այդպիսով խախտվել է օրենսդրությունը, քանի որ օրենսդրությունը պահանջում է, որ առնվազն մեկ օր առաջ դատավորին, ինչպես նաեւ ԲԴԽ-ին պետք է համապատասխան գործողություններ իրականացնող անձինք իրազեկեին։ Տվյալ դեպքում՝ դա պետք է իրականացնել հսկողություն իրականացնող դատախազը։
«Դատավորը նման իրազեկում չի ստացել ու հուլիսի 16-ին՝ ժամը 14-ի սահմաններում, նրա աշխատասենյակ են գնացել ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննության վարչության քննիչը եւ առգրավում կատարելու որոշման հիման վրա փորձել է կատարել համապատասխան քննչական գործողություն»,- ասաց փաստաբանը նշելով, որ քննիչն արգելել է դատավորին մասնակցել տվյալ քննչական գործողությանը, անգամ օրենսդրության պահանջը ներկայացնելուց հետո։ Մասնակից է դարձվել դատարանի այլ աշխատակից, որի ընթացքում առգրավվել է աշխատասենյակում գտնվող, ինչպես նաեւ տվյալ դատարանում գտնվող այլ համակարգիչներ, ինչից հետո քննիչը կնիքել է դատավորի աշխատասենյակի դուռը։ Փաստաբանը հրապարակեց լուսանկարը՝ նշելով, որ այն ունի լուրջ իրավական հետեւանքներ։
«Կնիքվել է աշխատասենյակի դուռն առանց դատարանի որոշման, այնինչ Սահմանադրության 32-րդ հոդվածի 3-րդ մասի ուղղակի պահանջն է, որ բացառապես դատարանի որոշմամբ է հնարավոր բնակարանի անձեռնմխելիության իրավունքի սահմանափակումը։ Ոստիկան է կանգնեցվել՝ դռան դիմաց՝ կնիքը հսկելու համար եւ թույլ չի տրվել դատավորին մուտք գործել աշխատասենյակ»,- հայտարարեց փաստաբանը։
Փաստաբանը նշեց, որ մինչ խուզարկությունը պահանջել են ներկայացնել դատարանի որոշումը, որի հիման վրա կնիքվել է դուռը կամ թույլ տալ, որ դատավորը մուտք գործի աշխատասենյակ, սակայն ոստիկանը թույլ չի տվել եւ ոչ էլ որոշումն է ներկայացրել։
Ավելի ուշ արդեն կատարվել է խուզարկությունը՝ դատարանի որոշման հիման վրա։ «Քննիչը խուզարկության ներկայանալիս ուղղակի ձևով պահանջել է, որ դատավորը հեռանա, քանի որ նա չի մասնակցելու քննչական գործողությանը։ Մենք առարկել ենք, ասել, որ աշխատասենյակի բանալին գտնվում է դատավորի մոտ, հետևաբար այն չենք ներկայացնի, որից հետո քննիչը ինչ-որ անձանց հետ խոսեց հեռախոսով, հետո ներկայացավ, ասաց, որ դատավորին թույլ են տվել մասնակցել խուզարկությանը, սակայն փաստաբանին՝ ոչ։ Մենք պահանջել ենք արձանագրել այդ ամենը, ինչը արվել է», - ներկայացրեց փաստաբանը։
Մելիքյանը նշեց, որ քննիչին դատարանը թույլատրել է կատարել խուզարկություն երկու՝ դատավորի ու նրա օգնականի աշխատասենյակներում, այնինչ քննիչը կատարել է նաեւ երրորդ սենյակի խուզարկություն՝ առանց դատարանի որոշման, այն է՝ նիստերի քարտուղարի և գործավարի աշխատասենյակներում։
«Հատկանշական է, որ արձանագրության համաձայն կրիչներն ու փաստաթղթերը մեծամասամբ առգրավել են հենց այդ աշխատասենյակից, այսինքն՝ անօրինական», - նշեց փաստաբանը։
Հիշեցնենք՝ հուլիսի 16֊ին ՀՔԾ֊ն իրականացրել է քննչական գործողություններ դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում, ում վարույթում է գտնվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս պաշտոնյաների քրեական գործը։ Մայիսի 18-ին նա որոշել էր փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, իսկ մայիսի 20-ին՝ վարույթը կասեցնելու եւ ՍԴ դիմելու որոշում կայացրել֊ Վերջերս հայտնի դարձավ, որ ՍԴ քննության ընդունել է դատավորի դիմումը՝ մասնակի, եւ դիմել ՄԻԵԴ ու Վենետիկի հանձնաժողով խորհրդատվական կարծիք ստանալու համար։
Ռ.Քոչարյանի խափանման միջոցը փոխելու դատարանի որոշումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց արգելափակել դատարանների մուտքերն ու ելքերը, որոնց նա եւս անձամբ մասնակցություն է ունեցել, եւ մայիսի 20-ին, ըստ էության, դատարանների գործունեությունը խափանվել էր։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ