Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային

«Իրավական ուղի» ՀԿ-ն սկսում է #ես_իրավունքի_դեսպան_եմ նախաձեռնությունը 07/26/2019   13:46  |  ԼՐԱՀՈՍ

«Իրավական ուղի» հասարակակն կազմակերպությունը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկության և առգրավումների փաստի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում նշվում է հետևյալը.

«Ինչպես հայտնի է՝ հուլիսի 16-ին դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից իրականացվել են քննչական գործողություններ, և այդ հանգամանքը ստացել է մեծ հանրային հնչեղություն՝ պայմանավորված մեկ այլ քրեական գործով նույն դատավորի կայացրած ոչ իշխանահաճո դատական ակտի հետ։

Դատավորի աշխատասենյակում կատարվել են ինչպես օրենքով նախատեսված, այնպես էլ չնախատեսված քրեադատավարական գործողություններ (համակարգչի կոշտ կրիչի առգրավում, խուզարկություն՝ օրենքով նախատեսված, աշխատասենյակի մուտքի դռան կնիքում՝ օրենքով չնախատեսված): Այդ գործողությունները կատարվել են դատավորի կողմից փաստաթուղթ կեղծելու ենթադրյալ փաստի առթիվ քննվող մի քրեական գործով։ Ընդ որում, նույն փաստի առթիվ քրեական գործի հարուցումը մերժվել էր 2019թ․ փետրվարին, մերժումը հաստատվել էր դատախազի և դատարանի կողմից, իսկ դատավոր Գրիգորյանի կողմից հայտնի քրեական գործով ոչ իշխանահաճո որոշում կայացնելուց մի քանի օր անց՝ մայիսի 22-ին, դիմողը «առավել հիմնավոր փաստարկներ» է ներկայացրել Գլխավոր դատախազություն (!), և դրանց հիման վրա քրեական գործը հարուցվել է։

Այսպիսով, քրեական գործի հարուցումն ինքնին խնդրահարույց է, քանի որ անհնար է չնկատել պատճառական կապը դատավոր Գրիգորյանի ոչ իշխանահաճո որոշման և դրան անմիջապես հաջորդած՝ քրեական գործի հարուցման միջև։
Այդ պատճառական կապը է՛լ ավելի հստակ է, եթե հաշվի են առնվում դատավորի աշխատասենյակում կատարված քննչական գործողությունների ժամանակ թույլ տրված՝ քրեադատավարական և սահմանադրաիրավական կոպիտ խախտումները։ Մասնավորապես՝

1) Քննիչը, նախ, կայացրել է դատավորի համակարգչի կոշտ կրիչն առգրավելու մասին որոշում և ներկայացել է դատարան՝ իր որոշումը կատարելու՝ այդ մասին նախապես իրազեկելով Բարձրագույն դատական խորհրդին, սակայն իր աշխատասենյակում գտնվող դատավորին թույլ չի տվել մասնակցել իր իսկ համակարգչից առգրավում կատարելու քննչական գործողությանը։ Դա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 227 և 228 հոդվածների կոպիտ խախտում է, քանի որ առգրավման առարկան տնօրինող անձին պետք է հնարավորություն տրվի կամովին հանձնելու այն։ Լուրջ խնդիր է նաև այն, թե արդյոք տվյալ քրեական գործով պարզման ենթակա տվյալները ողջամտորեն կարող էին հայտնաբերվել դատավորի աշխատանքային համակարգչից, թե դա միայն պատրվակ էր դատավորի համակարգչում առկա տեղեկատվությանը հասանելիություն ապահովելու համար։ Դատավորին զրկելով մասնակցել քննչական գործողությանը՝ քննիչը նաև զրկել է դատավորին Դատական օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված երաշխիքից, այն է՝ «Քրեական հետապնդման մեջ չգտնվող դատավորի մասնակցությամբ քննչական գործողություն կատարելու անհրաժեշտության դեպքում ․․․ դատախազը քննչական գործողությունն սկսելուց առնվազն մեկ օր առաջ իրազեկում է Բարձրագույն դատական խորհրդին և համապատասխան դատավորին։»

2) Առգրավումը «բարեհաջող» ավարտելուց հետո, քննիչի մոտ անհասկանալիորեն և անբացատրելիորեն առաջանում է դատավորի և նրա օգնականի աշխատասենյակներում խուզարկություն իրականացնելու մտադրություն։ Դրա տրամաբանությունն անհասկանալի է, քանի որ քննիչն արդեն իսկ վերցրել էր իր որոշմամբ նշված առարկան։ Ավելին՝ օրենքից չբխող և անտրամաբանական այդ մտադրությունն իրականացնելու համար քննիչը կնիքում է դատավորի աշխատասենյակի դուռը և հանձնարարում ոստիկանին ապահովել աշխատասենյակ որևէ անձի մուտքի բացառումը՝ մինչև խուզարկության դատական թույլտվության ստացումը։ Դատավորի աշխատասենյակի դուռը կնիքելու լիազորություն քննիչը որևէ օրենքով չունի, ուստի կոպտորեն խախտել է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածը, համաձայն որի՝ պաշտոնատար անձը կարող է իրականացնել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված է օրենքով։ Օրենքի ակնհայտ խախտումից զատ՝ հարկ է նկատել, որ այլ պետությունների փորձը թույլատրելի է համարում նման միջոցների ձեռնարկումը միայն հանցանքի վայրի (դեպքի վայրի) պարագայում։ Փաստորեն, քննիչը համարել է, որ դատավորի աշխատասենյակը հանցագործության կատարման վայր է։

3) Խուզարկության միջնորդությունը հիմնավորումը եղել է այնպիսին, որ նույն հիմնավորմամբ հնարավոր է յուրաքանչյուր քաղաքացու բնակարանը կամ աշխատասենյակը խուզարկել։ Բացի այդ, քննիչը միջնորդել է թույլատրել խուզարկությունը՝ նպատակ ունենալով հայտնաբերել ոչ թե կոնկրետ առարկա, այլ անորոշ շրջանակի առարկաներ («քրեական օրենսգրքով արգելված իրեր և առարկաներ»)։ Նման միջնորդությունը անհեռանկար կլիներ ցանկացած քաղաքացու նկատմամբ, սակայն տվյալ գործով դատարանի կողմից բավարարվել է «քրեական գործով նշանակություն ունեցող իրեր և առարկաներ հայտնաբերելու համար»։ Դատարանի որոշումից չի երևում, որ իրականացվել է առկա իրավաչափ շահերի ողջամիտ հավասարակշռում։ Հակառակը՝ դատարանի բերած պատճառաբանությունը՝ «բոլոր հանցանքները բացահայտելու պարտականությունը», կարող է կիրառելի լինել բոլոր հնարավոր և անհնարին դեպքերում, և անհասկանալի է՝ ինչ պետք է լիներ, որ դատարանը մերժեր քննիչի միջնորդությունը։ Այլ կերպ՝ այդպես էլ անհասկանալի է մնում, թե ինչ էր այնուհանդերձ փնտրում քննիչն իր վարույթում գտնվող քրեական գործի շրջանակներում։

4) Դատավորի և նրա օգնականի աշխատասենյակի խուզարկության ապօրինի որոշման հիման վրա քննիչը վերադարձել է դատարանի շենք և ձեռնամուխ եղել խուզարկության իրականացմանը։ Այս անգամ դատավոր Գրիգորյանը մասնակից դարձվել է խուզարկությանը, սակայն քննիչը գրավոր մերժել է խուզարկությանը ներգրավել դատավոր Գրիգորյանի փաստաբանին՝ խախտելով ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածը և Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված երաշխիքները։ Առհասարակ, մեր իրավական համակարգը վաղուց հաղթահարել էր փաստաբանի գործունեության նկատմամբ նման կարծր և ապօրինի խոչընդոտները, և հիմա դրանք կրկին վերադառնում են։

5) Քննիչը խուզարկության պարագայում ևս դատավորին զրկել է Դատական օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված երաշխիքից, այն է՝ մեկ օր առաջ քննչական գործողության մասին իրազեկվելու իրավունքից։ Դա կարելի է մեկնաբանել նաև, որ քննիչը դատավորին չի համարել «Քրեական հետապնդման մեջ չգտնվող», քանի որ նշված երաշխիքը վերաբերում է միայն Քրեական հետապնդման մեջ չգտնվող դատավորներին։

6) Խուզարկությունը կատարվել է ոչ միայն դատարանի թույլատրած տարածքում՝ դատավորի աշխատասենյակ և դատավորի օգնականի աշխատասենյակ, այլ նաև դատավորի գործավարի աշխատասենյակում։

7) Խուզարկության արդյունքում վերցվել են էլեկտրոնային կրիչներ, որոնց կապը քննիչի վարույթում գտնվող գործի հետ որևէ կերպ չի հիմնավորվել։ Ավելին, այդպիսի կրիչների մի մասը վերաբերել են բոլորովին այլ գործի, և քննիչը, համոզվելով դրանում, այնուհանդերձ առգրավել է այդ կրիչները՝ դուրս գալով խուզարկության մասին դատարանի թեկուզ ապօրինի, բայց այնուհանդերձ որոշ սահմանափակումներ դնող որոշման շրջանակից։

8) ՀՀ նախադեպային իրավունքն իրավաչափ չի համարում դատավորի նկատմամբ փաստացի քրեական հետապնդում իրականացնելը՝ շրջանցելով Դատական իշխանության անկախության երաշխավոր մարմնի ընթացակարգերը (քրեական հետապնդման սկսելու թույլտվություն, և այլն)։ Եթե այդ նախադեպը հաստատած գործով («Լևիկ Պողոսյանի» նախադեպ, 2011թ․ դեկտեմբերի 22) ընդամենը եղել էր քրեական գործի հարուցում՝ դատավորի անվան մատնանշմամբ, ապա տվյալ դեպքում առգրավվել է դատավորի համակարգիչը, խուզարկվել է նրա աշխատասենյակը, վերցվել են բազմաթիվ էլեկտրոնային կրիչներ, ինչն ակնհայտորեն վկայում է դատավորի նկատմամբ փաստացի կասկածի առկայության մասին։ Ի դեպ, քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ նույնպես առկա է ձևակերպում՝ թե իբր դատավոր Գրիգորյանը «կատարել է պաշտոնական կեղծիք»։

Մեր համոզմամբ՝ այս ապօրինությունները կարող են բացառությունից վերածվել կանոնի, եթե մեր հանրությանը չհաջողվի ձևավորվել դրանց մերժման հաստատակամություն։ Այդ նպատակով «Իրավական ուղի» ՀԿ-ն սկսում է #ես_իրավունքի_դեսպան_եմ նախաձեռնությունը՝ դիմելով մեր պետության իրավական բնույթը արժևորող բոլոր ուժերին ու անհատներին, և խնդրելով նշված հեշթեգով հանդես գալ դատավորին, իրավունքը և պետությունը պաշտպանելու իրենց հաստատակամությունն արտահայտող խոսքով»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:58 18/07/2019  |  ԼՐԱՀՈՍԴատավորների վեթինգն անհրաժեշտ չէ՞. քաղաքացիական հասարակությունը պահանջով դիմել է ՀՀ իշխանություններին
11:42 20/05/2019  |  ԼՐԱՀՈՍԱյն, ինչ տեղի է ունենում Հայաստանում հովանավորվել է այս կառույցի կողմից. Բողոքի ակցիա ԵՄ գրասենյակի մոտ
09:15 20/05/2019  |  ԼՐԱՀՈՍ«Սա սադրանք է, որը նպատակ ունի հրահրել քաղաքացիական բախումներ». «Ադեկվադ» ՀԿ
22:06 19/05/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետի կոչը, քրեաիրավական գնահատմամբ, սահմանադրական կարգի տապալում է. «Իրավական ուղի» հկ
15:19 30/03/2019  |  ԼՐԱՀՈՍՄահացել է ՀԿԿ ԿԿ նախկին առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը
20:05 12/09/2016  |  Ընտրական իրավունքՀԿ-ներն առաջարկում են ԿԸՀ-ում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ ընդգրկելու հարցի վերաբերյալ քաղաքական համաձայնության գալ
12:41 27/02/2013  |  Ընտրական իրավունքՀԿ-ներ. Քվեարկության արդյունքները հերթական անգամ Հայաստանում ձախողում են նախագահի ինստիտուտի լեգիտիմ ձևավորումը

Արխիվ

[]