ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իշխանափոխությունից հետո առաջին սկանդալային կոռուպցիոն քրեական գործի քննության մասին իրավասու մարմինները լռում են 07/25/2019 16:01 | Քրեական խրոնիկոն
Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկություններ չի տրամադրում Պետական վերահսկողական ծառայության բարձրաստիճան պաշտոնատար անձանց մասնակցությամբ կոռուպցիոն գործի քրեական գործի քննության ընթացքի մասին։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ն հայտարարվեց Պետական վերահսկողության ծառայությանն առնչվող կոռուպցիոն գործի բացահայտման մասին։ Գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին, Գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ս.Ադյանին եւ նույն վարչության գլխավոր մասնագետ Գեւորգ Խաչատրյանին։
«Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ դիմել էր ԱԱԾ՝ խնդրելով տեղեկություններ տրամադրել 2019 թվականի փետրվարի 20-ին ՊՎԾ աշխատակիցների վերաբերյալ հարուցված քրեական գործի մասին։ Մասնավորապես, նկատի ունենալով հանրային շահը, խնդրել էինք նշել, թե հարուցված քրեական գործի շրջանակում որպես մեղադրյալ ներգրավված քանի անձ կա, նրանցից յուրաքանչյուրը որ հոդվածով է մեղադրվում, եւ յուրաքանչյուրի նկատմամբ ինչ խափանման միջոց է ընտրվել։ Հետաքրքրվել էինք՝ արդյո՞ք գործի շրջանակում բացահայտվել են առերեւույթ հանցագործության հատկանիշներ պարունակող այլ դրվագներ, եւ արդյո՞ք լրացվել են Դավիթ Սանասարյանին, Գեւորգ Խաչատրյանին եւ Սամվել Ադյանին առաջադրված մեղադրանքները։ Խնդրել էինք նշել նաեւ, թե ինչ փուլում է գտնվում քրեական գործի նախաքննությունն այս պահին։
ԱԱԾ-ն ներկայումս հրաժարվել է որեւէ տեղեկատվություն տրամադրել՝ վկայակոչելով նախաքննական գաղտնիքը։ «ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի վերաբերյալ հնարավոր չէ տրամադրել տեղեկություններ՝ հաշվի առնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված նախնական քննության տվյալների հրապարակման անթույլատրելիությունը»,- նշված է ԱԱԾ գրավոր պատասխանում: Միաժամանակ նշվում է, որ հետագայում նման խնդրանքով դիմելու դեպքում՝ նախնական քննության տվյալների հրապարակման անթույլատրելիությունը վերանալու պարագայում, հնարավոր է, որ տրամադրվեն տեղեկություններ:
Ավելի վաղ հայտնել ենք, որ ԱԱԾ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ս.Ադյանը, ունենալով պետության միջոցներով գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրավասություն, նույն վարչության գլխավոր մասնագետ Գ. Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, առերևույթ անձնական շահագրգռվածությունից ելնելով, ծառայության շահերին հակառակ օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, 2018-2019թթ. ընթացքում ապօրինի կերպով միջամտել են վերահսկվող օբյեկտների՝ ՀՀ առողջապահության նախարարության և մի շարք բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերին` նպատակ ունենալով հայտարարված մրցույթներում ապահովել իրենց կողմից հովանավորվող առևտրային կազմակերպության հաղթանակը:
Գործի շրջանակներում 2019 թվականի 27-ին հիշյալ պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ նրանց կողմից հովանավորվող տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով։
Ապրիլի 18-ին հայտնի դարձավ, որ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Նրա պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցվել է։ Դավիթ Սանասարյանը առաջադրված մեղադրանքը չի ընդունել՝ պնդելով, որ հարուցված քրեական գործը չունի այլ ելք, քան մեղադրանքի կասեցումը։ Նրա լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են, եւ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Հավելենք, որ քրեական գործով կալանավորված անձինք այս պահին չկան՝ըստ նախկինում պաշտոնապես տարածված հաղորդագրությունների։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ