ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ Շիրակի մարզի դատախազը միջնորդագրով դիմել է ՀՀ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետին 07/25/2019 12:37 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ Շիրակի մարզի դատախազ Կ. Գաբրիելյանը մարզում արձանագրված ճանապարհատրանսպորտային խախտումների, դրանց պատճառների և նպաստող պայմանների վերացման ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու միջնորդագրով դիմել է ՀՀ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետին: Այս մասին տեղեկացանք ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։
Ըստ մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրությունների՝ 2019թ. առաջին կիսամյակում Շիրակի մարզի տարածքում ճանապարհային երթևեկության կանոնների հանցավոր խախտման 72 դեպք է արձանագրվել, որոնցից 5-ը՝ 5 անձանց մահվան ելքով: Մարմնական վնասվածք է ստացել 108 անձ։
Խախտումները եղել են տարաբնույթ: Մասնավորապես՝ արձանագրվել է ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու 5 դեպք՝ 2018թ. առաջին կիսամյակում արձանագրված 3 դեպքի դիմաց: Դրանց հետևանքով 7 անձ ստացել է տարբեր բնույթի մարմնական վնասվածքներ, ինչը ավելի քան երկու անգամ ավելի է նախորդ տարվա համեմատ: Արագության գերազանցման 22 դեպք է արձանագրվել, ինչը կրկնակի ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, որի հետևանքով 2 դեպքով 2 անձ մահացել է, իսկ 31-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Մարդկանց փոխադրման կանոնների խախտմամբ 1 դեպք է արձանագրվել, որի հետևանքով 1 անձ ստացել է մարմնական վնասվածք, այն դեպքում, երբ 2018թ. նույն ընթացքում նման դեպք չի արձանագրվել։
Ուսումնասիրությունները փաստել են նաև, որ Գյումրի քաղաքը սպասարկող երթուղու միկրոավտոբուսների և ավտոբուսների վարորդները, հաճախակի խախտելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման» մասին ՀՀ օրենքի, ինչպես նաև «Ճանապարհային երթևեկության կանոնների» պահանջները, ստեղծում են վթարային իրադրություններ, վթարներ, ինչի հետևանքով լրջորեն վտանգվում է թե´ հետիոտների, և թե´այլ վարորդների ու ուղևորների անվտանգությունը:
Մարզի քաղաքների՝ հատկապես կենտրոնական փողոցներում արձանագրվում են առերևույթ կոպիտ իրավախախտումներ, երբ կարգազանց վարորդները երթևեկում են բարձր արագությամբ, շատ դեպքերում նշված հատվածներում իրար մեջ ստեղծելով մրցակցություն՝ փորձարկում են իրենց ավտոմեքենաների արագությունը։
ՃՏՊ-ներով դեպքերը պայմանավորված են նաև վարչական իրավախախտումների նախականխման և կանխման ուղղությամբ գործուն միջոցներ չձեռնարկվելու, ՃՈ վերակարգերը ոչ արդյունավետ տեղաբաշխելու, ինչպես նաև երեկոյան և գիշերային ժամերին թույլ հսկողություն իրականացնելու, առավել հաճախ արձանագրված ՃՏՊ վայրերում ուժեղացված և համակարգված ծառայություն չիրականացնելու, խախտումներ թույլ տված յուրաքանչյուր անձի նկատմամբ վարչական ներգործության խիստ միջոցներ չձեռնարկելու հանգամանքներով:
Դեռևս այս տարվա մարտ ամսին ՀՀ Շիրակի մարզի դատախազությունը ՀՀ Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուշադրությունն է հրավիրել նշված հանգամանքների վրա: Առաջարկվել էր, ի թիվս նախականխմանն ուղղված այլ միջոցառումների, Գյումրի քաղաքում անցկացնել ստուգայց և իրականացնել մեկօրյա չնախատեսված ու անակնկալ ուժեղացված ծառայություն։ Չնայած անցել է տևական ժամանակ, սակայն մտահոգության տեղիք տվող խնդիրների լուծման ուղղությամբ բավարար գործուն ջանքեր չեն գործադրվել:
Նման դեպքերն արձանագրելու և կարգազանց վարորդներին վարչական պատասխանատվության ենթարկելու նկատառումներից ելնելով երբեմն անմիջական միջամտություն են ցուցաբերում Շիրակի մարզի դատախազության աշխատակիցները:
Հաշվի առնելով վերոնշյալը, մարզի դատախազ Կ. Գաբրիելյանը ՃՈ պետին միջնորդագիր է հասցեագրել՝ մարզի տարածքում ՃՈ գործուն և արդյունավետ միջոցներ ձեռնարկելու, մարզի տարածքում ՃՈ ծառայությունն ուժեղացնելու, դրա որակն էապես բարելավելու, առկա իրավախախտումները բացառելու և կարգազանց վարորդների նկատմամբ խիստ վարչաիրավական ներգործության միջոցներ կիրառելու համար։
Բացի այդ, մարզի դատախազի կողմից մարզի դատախազության դատախազների առջև խնդիր է դրվել, ելնելով այս ոլորտում գլխավոր դատախազության որդեգրած քրեական քաղաքականությունից, բոլոր այն դեպքերում, երբ արձանագրվում է ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների կոպիտ խախտման արդյունքում առաջացած մահ կամ ծանր հետևանքներ, քրեաիրավական ներգործության միջոցների կիրառման, ինչպես նաև պատժի որոշման հարցում դրսևորել առավել խիստ մոտեցում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից