ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Զինված ուժերում 2019թ. առաջին կիսամյակում արձանագրվել է հանցագործությունների նվազում. ՀՀ զինվորական դատախազության ամփոփումը 07/25/2019 16:36 | Քրեական խրոնիկոն
ՀՀ զինվորական դատախազությունը վերլուծել և ամփոփել է 2019թ. 1-ի կիսամյակի ընթացքում ՀՀ ԶՈւ–ի և այլ զորքերի զորամասերում հանցավորության ընդհանուր վիճակը, հանցագործությունների կանխման, բացահայտման, վիճակին, դրանց էֆեկտիվության մակարդակի բարձրացման ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունավետության վիճակը: Այս մասին տեղեկացանք ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։
Նշված ժամանակահատվածում արձանագրվել է ԶՈՒ և այլ զորքերում հանցագործության 425 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված 509 դեպքի դիմաց, այսինքն հանցագործությունների քանակը նվազել է 84 դեպքով կամ 16.5%-ով: Ընդ որում, զինվորական հանցագործությունները նվազել են 58-ով, կամ 18.5%-ով, իսկ այլ, ընդհանուր բնույթի հանցագործությունները ` 26-ով, կամ 13.3%-ով:
2019թ. 1-ին կիսամյակում արձանագրված 425 հանցագործություններից ծանր և առանձնապես ծանր են եղել 66-ը, կամ 15.5%-ը, որոնցից 52-ը` ծանր, 14-ը` առանձնապես ծանր: Հարկ է նշել, որ նախորդ տարվա համեմատ ծանր հանցագործությունները նվազել են 1 դեպքով, իսկ առանձնապես ծանր հանցագործությունները՝ 7-ով կամ երեք անգամ:
Ընդ որում՝ արձանագրված 14 առանձնապես ծանր հանցագործություններից 5-ը եղել է սպանություն, որից 2-ը` հակառակորդի կողմից, 9-ը` սպանության փորձ, որից 8-ը` հակառակորդի կողմից:
ՀՀ ԶՈւ և այլ զորքերի զորամասերում 2019թ. առաջին կիսամյակում արձանագրված հանցագործությունները, ըստ հանցատեսակների, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, ունեն հետևյալ պատկերը.
զինվորական ենթակայության կարգի և զինծառայողների կանոնագրքային փոխհարաբերությունների դեմ ուղղված հանցագործություններ /ՀՀ քր.օր-ի 356-360 հոդվածներ/– 159 դեպք, ինչը 2018թ. 1-ին կիսամյակի համեմատ պակաս է 15-ով կամ 8.6%-ով:
զինվորական ծառայություն կրելու կարգի դեմ ուղղված հանցագործություններ /ՀՀ քր.օր-ի 361-364 հոդվածներ/՝-47 դեպք, կամ 2018թ. առաջին կիսամյակի համեմատ (84) 37-ով կամ 44%-ով պակաս,
հատուկ ծառայությունների կրման կարգի դեմ ուղղված հանցագործություններ /ՀՀ քր.օր-ի 365-368 հոդվածներ/-3 դեպք, որը 50 տոկոսով պակաս է 2018թ. առաջին կիսամյակի համեմատ՝ (6 դեպք),
ռազմական գույքն օգտագործելու և պահպանելու, զենքի, ռազմամթերքի, ինչպես նաև շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելու հետ կապված հանցագործություններ կամ /369-374 հոդվածներ/ -11 դեպք, որը 1-ով կամ 10%-ով վելի է 2018թ. առաջին կիսամյակի համեմատ,
զինվորական պաշտոնեական հանցագործություններ /375-376 հոդվածներ/ -28 դեպք, որը 2018թ. նշված ժամանակահատվածի համեմատ (33) պակաս է 5-ով կամ 15.1%-ով:
ռազմական տեխնիկայի օգտագործման կարգի դեմ ուղղված հանցագործություններ /ՀՀ քր.օր-ի 377-378 հոդվածներ/- 8, կամ 2018թ. նույն շրջանի համեմատ 1-ով պակաս:
ընդհանուր բնույթի 169 հանցագործություններից նվազում է արձանագրվել նաև կյանքի և առողջության, հասարակական կարգի և բարոյականության, հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցատեսակներով: 1-ական դեպքով ավելացել են միայն անձի ազատության, պատվի և արժանապատվության, ինչպես նաև սեռական անձեռնմխելիության, իսկ 4-ով՝ սեփականության դեմ ուղղված հանցագործությունները:
2019թ. առաջին կիսամյակի ընթացքում արձանագրված 425 հանցագործություններից բացահայտվել է 414-ը, կամ 97.4 % -ը:
Կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հանցագործությունների նվազման հիմնական պատճառներից մեկը շփման գծում հակառակորդի կողմից կատարված հանցագործությունների համեմատական նվազումն է: Կարևոր նշանակություն է ունեցել նաև իրավապահ համակարգի, մասնավորապես ՀՀ զինվորական դատախազության աշխատակիցների և ՀՀ ՊՆ ՌՈ համապատասխան ոլորտները կարգավորող ստորաբաժանումների աշխատակիցների ամենօրյա և հետևողական աշխատանքը՝ ուղղված հատկապես յուրաքանչյուր դեպքին, զանցանքին կամ կարգապահական խախտմանն արագ արձանագանքելուն և դրանց համապատասխան ընթացք տալով հետագայում դրանց հանցագործության վերածումը կամ տեղի ունեցած հանցագործությունն ավելի ծանր հանցագործության վերաճումը կանխելուն:
Այս համատեքստում դատախազների կողմից պարբերաբար, հատկապես ՀՀ զինված ուժերը նորակոչիկներով համալրելու շրջանում, այցելություններ են կատարվել զորամասեր, հանդիպումներ են կազմակերպվել զինծառայողների հետ, վերջիններիս հետ տարվել են բացատրական աշխատանքներ, զինծառայողների իրավագիտակցության բարձրացումն ապահովելու համար նրանց անհրաժեշտ տեղեկատվություն է տրամադրվել հանցատեսակների պատժելիության մասին: ԶՈՒ և այլ զորքերում հանցագործությունների նվազմանը էապես նպաստել է նաև հանցագործության յուրաքանչյուր դեպքի կատարմանը նպաստող պայմանների ու պատճառների չեզոքացման ուղղությամբ օպերատիվ կերպով դատախազական ներգործության միջոցների կիրառումը, մասնավորապես պատկան մարմիններին դրան ուղղված միջնորդագրեր ներկայացնելու լիազորության գործադրումը, որի ուղղությամբ դատախազների նախաձեռնողականությունը վերջին շրջանում բարելավվել է մոտ 25 տոկոսով:
ԶՈՒ և այլ զորքերում հանցագործությունների բացահայտման ցուցանիշներն ավելի բարելավելու նպատակով դեռևս այս տարվա սկզբին, ՀՀ գլխավոր դատախազի և ՀՀ պաշտպանության նախարարի կողմից առաջնային խնդիր էր դրվել զարգացնելու զորամասերի հրամանատարների՝ որպես հետաքննություն իրականացնող մարմինների, քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու մասնագիտական կարողությունները, ինչը ոչ միայն զորամասերում հանցավոր դրսևորումները բացահայտելու, այլ նաև զինծառայողներին հանցավոր վարքագծից հնարավորինս զերծ պահելու կանխպարգելիչ կարոր նշանակություն ունի: Այս ուղղությամբ կատարված աշխատանքները ևս նպաստել են հանցագործությունների ինչպես նվազմանը, այնպես էլ բացահայտման ցուցւանիշների որոշակի բարելավմանը:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից