ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ՍԱՏՄ ղեկավարի թեկնածուների ընտրության գործողությունը 07/25/2019 20:05 | ԼՐԱՀՈՍ
Վարչական դատարանը 2019թ.-ի հունիսի 6-ին ոչ իրավաչափ է ճանաչել ՍԱՏՄ կառավարման խորհրդի՝ տեսչական մարմնի ղեկավարի թեկնածուների ընտրության գործընթացը։ Սակայն չնայած դատարանի որոշմանը՝ խախտումներով ուղեկցված ընտրության արդյունքում տեսչական մարմնի ղեկավար նշանակված Գեորգի Ավետիսյանը կշարունակի պաշտոնավարել. նոր ընտրության հարցն օդում կախված կմնա ևս մեկ տարի, քանի որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը որոշումը բողոքարկել է Վերաքննիչ դատարան, իսկ նիստը նշանակվել է 10 ամիս անց՝ 2020 թ. մայիսի 14-ին։
Հիշեցնենք, որ դեռևս 2018թ.-ի հունիսի 20-ին ՍԱՏՄ պետի թեկնածուի ընտրության և վերջինիս նշանակման համար վարչապետին ներկայացնելու համար անցկացվել է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստ։ Թեկնածուները եղել են երեքը՝ Գեորգի Ավետիսյանը, Արարատ Գյուլումյանը և Գրիգորի Գրիգորյան։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի համար խորհրդի կողմից երաշխավորվել և վարչապետին է ներկայացվել երկու թեկնածու՝ Գեորգի Ավետիսյանը և Արարատ Գյուլումյանը, իսկ երրորդի՝ Գրիգորի Գրիգորյանի թեկնածությունը մերժվել։ Վերջինս խոսքերով՝ իրեն որեւէ հիմնավորում չի ներկայացվել, թե ինչու չի քննարկվել իր թեկնածությունը՝ չի համապատասխանել պահանջներին, թե ունեցել է ավելի բարձր որակավորում կամ որեւէ այլ պատճառ։
ՍԱՊԾ նախկին պետ, միջազգային փորձագետ Գ.Գրիգորյանի գնահատմամբ՝ վերոնշյալ գործընթացը տեղի է ունեցել ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածի առաջին մասի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 7-րդ հոդվածներով նախատեսված իրավանորմերի առերևույթ խախտմամբ եւ մոտ մեկ տարի առաջ՝ 2018թ.-ի օգոստոսի 7-ին դիմել է դատարան։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում վերջինս պատմեց, որ ընտրությունն անցել է բազում խախտումներով, չնայած նրան, որ այն հեղափոխությունից հետո առաջին ընտրությունն էր և վկայակոչված էր լինելու արդար ու թափանցիկ։ Նրա վստահեցմամբ բացակայում էին նաև մրցութային չափանիշները։ Բոլորին նույն հարցերն էին տալիս, ընդ որում ոչ մասնագիտական. «Հիմնականում տալիս էին քաղաքական հարցեր, որոնք ընդհանրապես աղերս չունեին այդ պաշտոնի հետ։ Ասում էին, ինչու է նախկին ռեժիմն ինձ հեռացրել աշխատանքից և նմանատիպ այլ հարցեր», - հավելեց Գրիգորի Գրիգորյանը։ Նա պնդեց, որ խնդիրն այստեղ աշխատանքը չէ, այլ իրավունքների ակնհայտ ոտնահարումը։
Այսպիսով Գրիգորի Գրիգորյանի հայցադիմումը դատարանի 2018թ. օգոստոսի 14-ի որոշմամբ վարույթ է ընդունվել։ Այն մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Աղասի Դարբինյանին։ 2019թ.-ի մարտի 5-ի որոշմամբ վարչական գործը նշանակվել է դատաքննության, եւ ամիսներ տեւած դատաքննության արդյունքում դատարանը հիմնավորված է համարել հայցվորի պահանջները։
Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ հունիսի 6-ին դատարանը բավարարել է Գրիգոր Գրիգորյանի հայցն ընդդեմ ՍԱՏՄ-ի՝ նշելով, որ խորհրդի նիստն անցկացվել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ մինչև գործի քննության ավարտը ՍԱՏՄ կառավարման խորհրդի աշխատակարգը հաստատված լինելու մասին որևէ ապացույց դատարան չի ներկայացվել։ ՍԱՏՄ ստեղծումից հետո աշխատակարգը հաստատելու մասին իրավական ակտ չի հայտնաբերվել նաև իրավական տեղեկատվական Arlis.am կայքում, ուստի դատարանը գտել է, որ առկա է ՀՀ օրենսդրության խախտում։ Դատարանն արձանագրում է, որ ՍԱՏՄ կառավարման խորհրդի աշխատակարգի բացակայության պայմաններում խորհրդի նիստ հրավիրելը և անցկացնելն օրենքի խախտմամբ է իրականացվել, որի հիմքով էլ բավարարել է Գրիգոր Գրիգորյանի հայցը։ Սակայն գործադիր առայժմ քայլեր չի ձեռնարկում դատարանի արձանագրած խախտումները վերացնելու ուղղությամբ։
Ինչպես արդեն նշել ենք՝ դատարանի որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան, որտեղ այն կլսվի 2020 թվականին միայն։ Գրիգորի Գրիգորյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նկատեց, որ ողջամիտ չէ մեկ տարի հետո նշանակել բողոքարկումը. «Դա արդեն իրավունքների կոպիտ խախտում է, իրավունքների ոտնահարում։ Ես կոնկրետ խախտման դեպք եմ ներկայացրել։ Ընդ որում մինչ այս էլ նրանք արհեստականորեն հետաձգում էին։ Այս գործընթացն ավելի կարճ կարող էր ընթանալ։ Իմ կարծիքով մեկ տարի հետաձգել են, որ թողնեն ՍԱՏՄ ղեկավարը պաշտոնավարի։ Գոյություն ունի ինչ-որ միտում», - ասաց Գրիգոր Գրիգորյանը։
Լուսանկարում՝ Գրիգոր Գրիգորյանը
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ