ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլ Փաշինյանի, վարկանիշի «Սանտա Կլաուսի» եւ ամենաքիչ հայհոյված մարդու մասին 07/24/2019 11:53 | Մեկնաբանություն
Հայհոյանքների ալիքը սրբել-տանելու է նաեւ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, քանի որ այս ընթացքում վարչապետը չկարողացավ վերջ դնել ատելության այն մթնոլորտին, որ կա երկրում։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Արփինե Հովհաննիսյանը։
Նա մասնավորապես ասել է.
«Հուլիսի 8-ին հրապարակվեց ամերիկյան IRI ինստիտուտի՝ 2018-ի հոկտեմբերին եւ 2019-ի մայիսին Հայաստանի վերաբերյալ իրականացրած սոցիոլոգիական հետազոտությունը։ Հետազոտությունը պարունակում է մի շարք բաժիններ, որոնք այս կամ այն կերպ քննարկման առարկա դարձան: Ուշադրությունից, սակայն, կարծես վրիպեց այն, որ այդպես էլ չհրապարակվեցին Ն. Փաշինյանի և Ա. Սարգսյանի անհատական վարկանիշները, իսկ դրանք կան (նախագահի և վարչապետի աշխատակազմերի վարկանիշերի հետ չշփոթել):Բացի վերոհիշյալից առկա են նաև այլ հետազոտություններ, որոնց մասին պարբերաբար հրապարակումներ են լինում մամուլում՝ տարբեր ենթատեքստերով և մանիպուլյացիաներով: Ինչպես հիշատակված, այնպես էլ մյուս հետազոտությունները ունեն ընդհանրություններ` անկախ մեթոդաբանության տարբերություններից նրանք փաստում են, որ Ն.Փաշինյանի վարկանիշը իջնում է և ... ուշադրություն.
Արմեն Սարգսյանի ու Ն. Փաշինյանի վարկանիշերի միջև կա նվազագույնը տաս տոկոսի տարբերություն՝ հօգուտ Արմեն Սարգսյանի: Թերևս եթե ոչ հիմնական, ապա պատճառներից մեկն էլ այդ էր, թե ինչու այդ վարկանիշերը չհրապարակվեցին: Ակնհայտ է նաև, որ վարկանիշների միջեւ անդունդը աստիճանաբար խորանալու է։
Իհարկե, կարող է լինել հակադարձում, որ Արմեն Սարգսյանի վարկանիշը ավելի շատ «Սանտա Կլաուսի»(պաղպաղակ, համբուրգեր և այլն) վարկանիշ է, եւ առնվազն անլուրջ է այդ վարկանիշը համեմատել Նիկոլ Փաշինյանի վարկանիշի հետ։ Սակայն, կարծում եմ, յուրաքանչյուր հրապակային միջոցառմանը Դել Քարնեգիի ոճով ոգեշնչող ելույթներ արտասանող եւ դրանով դահլիճներ լցնող Նախագահի վարկանիշը վաղ, թե ուշ չար կատակ է խաղալու Նիկոլ Փաշինյանի եւ նրա պաշտելի քարոզիչների հետ։ Բացատրեմ`
երբ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը հասնի իր ամենացածր կետին (իսկ դա անխուսափելի է, և այդ պահն էլ սարերի ետևում չէ) Արմեն Սարգսյանը իր «սանտակլաուսյան» վարկանիշը ԿՏՐԱՆՍՖՈՐՄԱՑՆԻ կամ ԿԿԱՊԻՏԱԼԻԶԱՑՆԻ քաղաքական վարկանիշի` նվազագույն կորուստներով՝ այսինքն օգտագործելով կամ մաշելով այն անվտանգության բարձիկը, որը այս պահին արդեն գոյություն ունի նվազագույնը 10 տոկոս առավելության տեսքով:
Ի դեպ մի կարևոր հանգամանք ևս` իրենք իշխանական քարոզիչներն են նպաստում Ա. Սարգսյանի վարկանիշի ավելացմանը: Կհարցնեք ինչպես՝ ասեմ: Ա. Սարգսյանը ֆեյքային հարձակումների(այն է` հայհոյանքների) գրեթե չենթարկված եզակի անձանցից է: Բանն այն է, որ իշխանական քարոզիչները իրենց գրասենյակներում կամ տոտալիզատորներում զբաղված են ոչ միայն «Nikol prkich» կամ «purk varcapedin» այլև «me8 sireli naxagah» գրելով` սահմանադրական կարգի ՉՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ համար: Քանի որ Ա.Սարգսյանից քաղաքական դաշտի և ոչ մի դերակատար առանձնապես ակնկալիք չունի, նրա հասցեին երբեմն քննադատություններ լինում են, բայց ոչ երբեք թիրախավորված ֆեյքային գրոհներ։ Մինչդեռ Փաշինյանը իր թելադրած խաղի կանոններով քննադատվում է:
Արդյունքում՝ մինչ իշխանական քարոզիչները ինքնամոռաց հայհոյում են այլախոհներին, անընդհատ ընկնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը։ Գահավիժում է Փաշինյանի վարկանիշը, շահում է «հայկական երազանքի» մարմնավորում Արմեն Սարգսյանը, իշխանական տերմինաբանությամբ՝ «հայհոյվում են» այլախոհները «տուժվում» է Փաշինյանը, շահում է Արմեն Սարգսյանը։
Հ.Գ. Երբ չարիքի դեմ պատնեշներ կառուցելու փոխարեն ավելի ես սնուցում այն, ի վերջո այն սրբում-տանում է բոլորին։ Ու այդ հայհոյանքների ալիքը սրբել-տանելու է նաեւ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, քանի որ այս ընթացքում վարչապետը չկարողացավ վերջ դնել ատելության այն մթնոլորտին, որ կա երկրում։Նա չկարողացավ հայհոյանքների ալիքից պաշտպանել նույնիսկ սեփական ընտանիքը, ուր մնաց, թե մյուսներին։
Սա կարդալով, իշխանական քարոզչամեքենայի տարբեր օղակներ տարբեր կերպ կարձագանքեն` իմաստը չհասկացածները` քմծիծաղ ու հերթական հայհոյանքի շարադրում, իմաստը հասկացածները` դառնությամբ կժպտան, գուցե ներսում անգամ հասկանան, բայց, ցավոք հետևություններ չեն լինի:
Հ.Հ.Գ. Եթե Արմեն Սարգսյանը հերթական հանդիպման ժամանակ իր սենյակում Նիկոլ Փաշինյանին կոնյակ հյուրասիրելիս հավաստիացրել է, որ նախագահի պաշտոնը իր երազանքների պաշտոնն է, քանի որ ամենալավ հարթակն է յոթը տարի ոչինչ չանելու եւ, ասենք, Ղազախստան երկարատեւ այցեր կատարելու համար,իսկ դուք էլ հավատացել եք, ապա մնացեք նույն պարզամիտը»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ