ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մխիթար Պապոյանի, Դավիթ Գրիգորյանի եւ Ալեքսանդր Սիրունյանի հաղորդումների հիման վրա հարուցված քրեական գործերը միացվել են մեկ վարույթում 07/24/2019 19:18 | Քրեական խրոնիկոն
Դատավորներ Մխիթար Պապոյանի, Դավիթ Գրիգորյանի եւ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի հաղորդումների հիման վրա հարուցված քրեական գործերը միացվել են մեկ վարույթում։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրեց Ազգային անվտանգության ծառայության Քննչական դեպարտամենտի պետ, գնդապետ Ա.Աղաջանյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի հաղորդման հիման վրա ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 344-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է` դատավորին զրպարտելը, ինչը կատարվել է դատավորի նկատմամբ՝ կապված գործը կամ նյութերը դատարանում քննելու հետ։ Նույն հոդվածով քրեական գործ էր հարուցվել նաեւ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի հաղորդման հիման վրա։ Հաղորդումներ էր ներկայացրել նաեւ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը, որոնք Դատախազությունն ուղարկել էր ԱԱԾ։
«Փաստինֆո»-ն առանձին հարցումներով դիմել էր Ազգային անվտանգության ծառայություն՝ հետաքրքրելով, թե ինչ փուլում են նշված հաղորդումների հիման վրա հարուցված քրեական գործերը։ Մասնավորապես, խնդրել էինք նշել, թե քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավված քանի անձ կա, եւ ինչում են նրանք մեղադրվում։ Խնդրել էինք նշել նաեւ՝ արդյո՞ք հարցաքննվել են հիշյալ անձինք, եթե այո, ապա ի՞նչ կարգավիճակով, եւ կա՞ն արդյոք որպես տուժող ներգրավված անձինք։
Մեր երեք հարցումներին ԱԱԾ-ից տրվել է մեկ միասնական պատասխան։ Մասնավորապես, ասվում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի և փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի հաղորդումների հիման վրա ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի վերաբերյալ հնարավոր չէ տրամադրել տեղեկություններ՝ հաշվի առնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված նախնական քննության տվյալների հրապարակման անթույլատրելիությունը։
ԱԱԾ-ն միաժամանակ տեղեկացնում է, որ հետագայում նման խնդրանքով դիմելու դեպքում՝ նախնական քննության տվյալների հրապարակման անթույլատրելիությունը վերանալու պարագայում, հնարավոր է, որ տրամադրվեն տեղեկություններ:
Ավելի վաղ հայտնել ենք, որ Դավիթ Գրիգորյանը մայիսի 22-ին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով քրեական գործ հարուցել կաշառք տալու-ստանալու կամ իր նկատմամբ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ։ Ենթադրյալ կաշառքի մասին գրառումներով էր հանդես եկել փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը։ Մայիսի 22-ին՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի հաղորդում ներկայացնելու հաջորդ օրը, հաղորդում էր ներկայացրել նաեւ փաստաբան Ալիկ Սիրունյանը՝ նշելով, որ Ռոբերտ Քոչարյանի և այլոց գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից կայացված դատական ակտն ապօրինի է և կայացվել է դատավորի կողմից իր լիազորությունների ակնհայտ խախտմամբ։ Ինչ վերաբերում է Մխիթար Պապոյանի հաղորդմանը, վերջինս այն ներկայացրեց դատավոր Դավիթ Գրիգորյանի` Ռոբերտ Քոչարյանի գործով կայացրած որոշումից հետո, երբ մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե այդ որոշումը գրվել է դատավորներ Մխիթար Պապոյանի, Վազգեն Ռշտունու եւ Արշակ Վարդանյանի կողմից:
Դատավորներ Պապոյանն ու Ռշտունին «Փաստինֆո»-ին հայտնել են, որ ԱԱԾ-ում քննվող քրեական գործով չեն հարցաքննվել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից