Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Հեղափոխությունը որոշ ազդեցություն թողել է Արցախի քաղաքական դաշտում տեղի ունեցող զարգացումների վրա. Դավիթ Բաբայան 07/24/2019   20:24  |  Քաղաքական

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանի կարծիքով ցանկացած նախաձեռնություն, որն իրականացվում է օրենքի շրջանակներում է և  թույլատրելի է օրենքով՝ ողջունելի է:

‹‹Ամեն ինչ պետք է լինի օրենքի շրջանակներում, ցանկացած  նախաձեռնություն, որն առնչվում է քաղաքական, իրավական, մարդասիրական, պետականաշինության գործընթացներին, որոնք իրականացվում են օրենքի շրջանակներում, միանշանակ ողջունելի են և ցույց են տալիս, որ երկիրը կայանում է, ժողովրդավարական և իրավական է››,-‹‹Փաստինֆո››-ի հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով  Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքի և ընդհանրապես Արցախում կազմակերպվող նմանատիպ նախաձեռնություններին:

‹‹Փաստինֆո››-ի հարցին, թե բացի սպասվելիք ընտրություններից ուրիշ ի՞նչ հանգամանքով կարող է պայմանավորված լինել Արցախի քաղաքական դաշտում ակտիվացումը, հնարավո՞ր է՝ այն կապ ունենա Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության հետ, Բաբայանը պատասխանեց.

‹‹Շատ դժվար է միանշանակ ասել՝ այդ զարգացումներն ու ակտիվությունը անմիջապես հետևանք է Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների՞, թե՞ դա կարող է առանց դրանց էլ ընթանալ››:

Նա նշեց, որ Արցախում քաղաքական ակտիվացման համար որոշակի նախադրյալներ կան: Դրանցից մեկն այն է, որ 2020թ.-ին Արցախում տեղի են ունենալու նախագահական և խորհրդարանական ընտրություններ, և այս փաստն ինքնին ակտիվացման շեմ, նշաձող է, որին ձգտում են տարբեր քաղաքական ուժեր:

‹‹Քաղաքական դաշտի ակտիվացմանը ինչ-որ տեղ նպաստել են նաև օրենսդրական փոփոխությունները, նոր Սահմանադրության ընդունումը և Արցախում առաջին անգամ խորհրդարանական ու նախագահական ընտրությունները մեկ օրում տեղի ունենալը, այսինքն  սա արդեն իսկ ինքնին ակտիվացում է››,-ասաց ԱՀ նախագահի խոսնակը:

Բաբայանի խոսքով, առաջին անգամ Արցախում խորհրդարանական ընտրությունները լինելու են բացարձակապես համամասնական կարգով, այսինքն` որևէ  անհատ մեծամասնական կարգով չի կարող ինքնաառաջադրվել:

Նա նշեց, որ ինքն անձամբ կարծում է՝ դա Արցախի համար լավագույն տարբերակը չէ, բայց ժողովուրդը քվեարկել ու ընտրել է այդ տարբերակը, ինչը նշանակում է, որ եթե մեծամասնական կարգով հնարավոր չէ, հետևաբար մարդիկ պետք է կուսակցությունների ցուցակներով  առաջադրվեն և նոր կուսակցություններ ստեղծեն:

‹‹Այն անհատները, այն ուժերը, որոնք  իրենց չեն տեսնում այլ կուսակցությունների շարքերում և, հիմա տեսնում ենք, որ այդ  գործընթացն ընթանում է, ստեղծվում են նոր կուսակցություններ: Այդ կուսակցությունները  չպետք է սպասեն քարոզարշավի պաշտոնական մեկնարկին, մինչ այդ պետք է ներկայանան հանրությանը, նույնիսկ եթե ընտրությունները լինեն 5 տարի հետո, նրանք պիտի  ներկայանան հանրությանը և ցույց տան, որ քաղաքական ուժ են և բաղկացած են հետևյալ անդամներից››,-ասաց ԱՀ նախագահի խոսնակը:

Նա ընդգծեց, որ  վերոնշյալ զարգացումներն արդեն իսկ պահանջում են, որ ակտիվացում լինի, իսկ  Հեղափոխությունը որոշ ազդեցություն թողել է, բայց ասել  դա վճռորոշ է, թե ոչ, պարզապես հնարավոր չէ:

‹‹Իհարկե որոշակի ազդեցություն կա, չէ՞ որ մենք մեկ ընդհանրական հայրենիք ենք, իհարկե երկու տարբեր պետություն, բայց այդ զարգացումները մեկը մյուսին ինչ-որ տեղ ազդեցություն թողնում են, բայց հստակ ասել հնարավոր չէ, քանի որ  սա ճշգրիտ գիտություն կամ բանաձև չէ››,-շեշտեց Բաբայանը:

‹‹Փաստինֆո››-ի դիտարկմանը, որ այսօր մամուլում լուրեր էին տարածվել, թե Սամվել Բաբայանը մտադիր է փակել Արցախ տանող ճանապարհները, իհարկե այդ լուրերը հետո հերքվեցին, սակայն նման դեպքում ի՞նչ քայլերի է պատրաստ  Արցախի Հանրապետությունը, Բաբայանը պատասխանեց.

‹‹Նրա հայտարարությունը, որ նման բան չկա ողջունելի է և լավ է: Ընդհանրապես ցանկացած քաղաքական ակցիա պետք է լինի օրենքի շրջանակներում, եթե ուզում են հանրահավաք անել, ապա կա կարգ, կա համապատասխան օրենք, դիմում են համապատասխան մարմիններին: Եթե մայրաքաղաքում է՝ քաղաքապետարանին,  եթե այլ քաղաքներում է համապատասխան օղակներին: Յուրաքանչյուր  քայլ, որը կապակայունացնի իրավիճակը Արցախում, թշնամանք կառաջացնի հասարակության տարբեր ներկայացուցիչների միջև, ես չեմ կարող  դրական համարել, խոսքը բոլորի մասին է, կլինի քաղաքական գործիչ, անհատ թե պետական գործիչ››:

 

Հեղինակ` Սոնա Գեւորգյան


Հարակից հրապարակումներ`

10:01 06/07/2019  |  Մամուլ«Ադրբեջանի կողմից գնված փաստաթուղթ է». Դավիթ Բաբայանը՝ ԵԱՀԿ-ում քննարկման դրված ԼՂ հարցով բանաձևի մասին. «Առավոտ»
18:00 19/06/2019  |  ԼՐԱՀՈՍԴատախազությունը ստացել է Հրանտ Անանյանի բողոքը՝ դատարանների արգելափակման դեպքով գործ չհարուցելու որոշման դեմ
19:33 14/06/2019  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանը չի կարող բանակցությունները տապալել, բայց կարգավորման պատրաստ չէ. Դավիթ Բաբայան
19:36 10/06/2019  |  ԼՐԱՀՈՍԴավիթ Բաբայանը՝ Վիտալի Բալասանյանի հավանական հրաժարականի մասին
20:02 20/05/2019  |  ԼՐԱՀՈՍԱյս մարդիկ ժողովրդի կողմից պետք է զզվանքի արժանանան. ԱՀ նախագահի խոսնակ
19:47 20/05/2019  |  ԼՐԱՀՈՍՕրենքը չպետք է սելեկտիվ ձևով գործարկվի. Դավիթ Բաբայան
19:39 20/05/2019  |  ԼՐԱՀՈՍՈ՞վ է նախաձեռնել ԱՀ նախագահի և ‹‹Իմ քայլը››-ի հանդիպումը. մեկնաբանում է խոսնակը
19:51 15/04/2019  |  Ղարաբաղյան հակամարտությունԱրցախը պատրաստ է թույլատրել ձերբակալված ադրբեջանցիների հարազատների տեսակցությունը, եթե Ադրբեջանը կատարի փոխադարձ քայլը. Դավիթ Բաբայան
12:18 30/03/2019  |  ԼՐԱՀՈՍԱյդ հանդիպումների միջոցով առաջին հերթին պաշտպանվում է տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը. Դավիթ Բաբայան
14:29 26/02/2019  |  ԼՐԱՀՈՍԴավիթ Բաբայանը հայտարարում է Արցախում նոր կուսակցություն ստեղծելու մասին

Արխիվ

[]