ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Էս մարդու նպատակն իմ գլխին սարքելն էր»․ դատարանում հարցաքննվում է կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավորը 07/24/2019 14:43 | Դատական ռեպորտաժներ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ նստավայրում դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում է կաշառքի մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի և փաստաբան Վահագն Դանիելյանի գործով դատական նիստը։
Գագիկ Հեբոյանը բերվել է դատարան։ Դատական նիստին ներկա է նաեւ գործով մյուս մեղադրյալ Վահագն Դանիելյանը։ Ներկա են պաշտպաններ Արմեն Նադիրյանը, Արմեն Անտոնյանը, Ներսես Հարությունյանը, Գագիկ Մայիլյանը, Արմեն Մաիլյանը, Գուրգեն Գրիգորյանը եւ Հենրիկ Մաղաքյանը։ Մեղադրանքը պաշտպանող դատախազն է Արմեն Չախոյանը։
Նախորդ դատական նիստին ավարտվեց վկաների հարցաքննության փուլը։ Այսօր ցուցմունք տվեց ամբաստանյալ դատավորը՝ Գագիկ Հեբոյանը։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Գագիկ Հեբոյանը դատարանի դահլիճում հայտարարեց, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի համարում, որովհետեւ ըստ իրեն՝ դա անհիմն է եւ իրականության հետ որեւէ կապ չունի։ Նա պատմեց, որ Վահագն Դանիելյանին ճանաչում է 2010-12 թվականներից եւ ունեցել են նորմալ աշխատանքային հարաբերություններ․ «Շաբաթը 2-3 անգամ նիստի է եղել ինձ մոտ, զուտ մարդկային, նորմալ հարաբերություններ են եղել, հայրը մահացել է՝ ներկա եմ եղել, իմ հիսուն ամյակին նա է ներկա եղել։ Չեմ ասի, թե օրվա ընկեր ենք եղել, բայց նորմալ մարդկային հարաբերություններ են եղել»։
Ինչ վերաբերում է գործով առանցքային վկա Բենիկ Հարությունյանին, Գագիկ Հեբոյանի խոսքով՝ ինքը Բենիկ Հարությունյանին ճանաչում է 2013 թվականից, երբ ի վնաս Բենիկ Հարությունյանի վճիռ է կայացրել, որով, ըստ վերջինիս, ինքը զրկվել է ժառանգությունից, եւ վեճը լուծվել է Հարությունյանի եղբոր օգտին․ «Այդ ժամանակ նա իմ դեմ բողոք ներկայացրեց, եւ կայծակնային արագությամբ Արդարադատության խորհուրդը ինձ տույժի ենթարկեց, սակայն վերաքննության եւ վճռաբեկության կարգով բղոքը քննվեց, բայց որեէ բան իմ վճռում չփոխվեց»։
Հեբոյանի խոսքով՝ Հարությունյանի վերաբերյալ եւս երեք գործ է ունեցել․ երկուսով հայցը մերժվել է, մեկով՝ կարճվել, որովհետեւ նա հրաժարվել է իր հայցից։ Ինչ վերաբերում է այս հայցին, այն ստացել է ապրիլ ամսին․«Բենիկ Հարությունյանը նշեց, որ ամսի 2-ին ինձ մոտեցել է դահլիճում, ասել է, որ ինձ հետ խոսել է, խնդրել է, որ պետտուրքից ազատեմ, ես էլ օրենքը նայել եմ, հոդվածը ասել եմ, բայց նման բան չի եղել։ Ես երբեք պետտուրքի մասին օրենք չեմ ունեցել սեղանիս, դրա կարիքը չի եղել, դրան դատավոըները շատ հազվադեպ են անդրադառնում։ Ես չգիտեմ՝ խուզարկությամբ սեղանիս ինչ են հայտնաբերել, բայց չկա տենց բան, չի եղել»։
Հեբոյանի խոսքով՝ հայցային վաղեմություն կիրառելու միջնորդություն է ներկայացվել, եւ ինքն ընդմիջել է դատական նիստը, քանի որ փաստաբաններից մեկը ասել է, որ սխալ թղթապանակ է վերցրել․ «40 րոպե ընդմիջել եմ, բերել են միջնորդությունը, քննարկել ենք, ամսի 4-ին հենց դատաքննությունն ավարտվել է եւ ամսի 18-ին նշանակել եմ վճռի հրապարակման օր»։
Հեբոյանը նշեց, որ Բենիկ Հարությունյանն ամսի 16-ին բերել է ինչ-որ փաստաթղթեր, որոնք ինքը չի նայել, որովհետեւ հարցն արդեն լուծած է եղել․ «Ամսի 6-ից հետո ես նրան չեմ տեսել, ամսի 18-ին վճռի հրապարակում եմ նշանակել, բայց չեմ հասցրել․ դատարանների ծանրաբեռնվածությունը գիտեք․ օր է եղել՝ 40 նիստ եմ ունեցել, օրը խախտել եմ, չեմ հասցրել։ Իջել եմ դահլիճ, մարդիկ են եղել կանգնած, անկեղծ չեմ հիշում՝ նրան տեսել եմ թե չէ, գուցե այնտեղ է եղել, ասել եմ՝ վաղը 16։00-ին կլինի»։
Հեբոյանի խոսքով՝ հաջորդ օրը՝ վճիռները գրասենյակ իջեցնելուց հետո, երբ դուրս է եկել ու քայլել դահլիճ, Բենիկ Հարությունյանն իր հետեւից եկել է․ «Հետեւիցս հասել է, ասել է, որ իրավաբանական խորհրդակցութան կարիք ունի։ Ես էլ ասել եմ՝ դատավորը խորհրդակցություն չի տալիս, գնա Վահագի մոտ, խորհրդակցությունը ստացի։ Ես այդ մարդուց զզվել եմ, հավատացնում եմ՝ եթե ինքնաթիռով միասին թռչելիս լինենք, տոմսը հետ կտամ։ Եղվարդի քննիչները նրա գերին են, ես հո խելագար չեմ, որ նրա հետ բան խոսեմ, հետը գործ բռնեմ»։
Հեբոյանի պնդմամբ՝ իր եւ Բենիկ Հարությունյանի խոսակցությունը՝ դատական նիստերից դուրս, այդքանով սահմանափակվել է։
Ինչ վերաբերում է Վահագն Դանիելյանին, Գագիկ Հեբոյանը նշեց, որ Ամանորից առաջ ինքը նրան պարտքով 3000 ԱՄՆ դոլար գումար է տվել՝ առանց հետաքրքրվելու, թե ինչի համար․ «Գնացի տուն, տղաս ասաց, որ ավտոմեքենայի գույքահարկի հետ կապված հաղորդագրություն է ստացել, մտածեցի՝ գնամ, Վահագից էդ գումարը վերցնեմ, համ էրեխու գումարը կմուծեմ, համ էլ ես էլ էի պարտք, պարտքս կտայի։ Ադպես գնացի Վահագենց տուն, ձայն տվեցի, տղան դուրս եկավ, կանչեց հորը, նա էլ եկավ, մեքենայի միջից գումարը հանեց, տվեց, դրեցի գրպանս»։
Նշենք, որ նախորդ դատական նիստին՝ Վահագն Դանիելյան հարցաքննության ժամանակ, վերջինս ժխտել է այն հանգամանքը, թե ինքը Հեբոյանից պարտքով գումար է վերցրած եղել։ Դատարանում ցուցմունք տալիս Գագիկ Հեբոյանը ասաց, որ երբ նախաքննական փուլում է նա այդպիսի բան ասել, դա հասկանալի է եղել․ «Այդ ժամանակ Վահագը խափանման միջոցը փոխելու խնդիր է ունեցել, բայց թե ինչու դատարանում էլ նա դա պնդեց, ինձ համար անհասկանալի էր»։
Գագիկ Հեբոյանը պնդեց՝ 2013 թվականից հետո Բենիկ Հարությունյանի ողջ տրամաբանությունն աշխատել է իրեն պատժելու համար․ «Ինձ մոտ տպավորությու ն է, թե էս մարդը ընկած է եղել իմ հետեւից, թե չէ նրա ներկայացրած հայցերը հիմարություններ էին, դրանք ներկայացնելու կարիք չկար, ասենք, մեկ այլ դատավորի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը բերել, ինձ մոտ վիճարկել է։ Էս մարդու նպատակն ու երազանքը եղել է իմ գլխին բան սարքելը, թե ինչքանով է ստացվել, չգիտեմ»։
Գագիկ Հեբոյանի հարցաքննությունից հետո մեղադրող դատախազ Չախոյանը միջնորդեց հրապարակել վերջինիս նախաքննական ցուցմունքը՝ պատճառաբանելով, որ դրանում եւ դատարանում տված ցուցմունքում առկա են էական հակասություններ։ Արմեն Չախոյանը նշեց դրանցից առանցքայինը․ «Նախաքննական ցուցմունքում Գագիկ Հեբոյանը ասելէ, որ այդ հարցով Բենիկ Հարությունյանին խորհրդակցության չի ուղարկել որեւէ մեկի մոտ, մինչդեռ դատարանի դահլիճում ասաց, որ ուղարկել է Վահագի մոտ Վահագը ներկա չի եղել, ասել է՝ թող գնա Լիլիթ մոտ»։ Պաշտպանական կողմը առարկեց ներկայացված միջնորդության դեմ, իսկ նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը միջնորդությունը բավարարեց նույն հիմքով։
Այժմ հրապարակվում է Գագիկ Հեբոյանի նախաքննական ցուցմունքը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/23/2025 08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:19 Շտապում են Եվրոպա․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:15 Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
- 01/23/2025 08:13 Աղազարյանի դեմ նոր արշավանքների համակարգողը «գեբելսն» է ․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:08 Փաշինյանի իշխանությունը քայքայում է ազգային հիմքերը. նոր սկանդալային որոշում. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:05 Տավուշում սկսե՞լ են սահմանազատման աշխատանքները․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/23/2025 21:52 Մալաթիայի շուկայի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Opel»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
- 01/23/2025 21:00 Մասիս քաղաքում «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը. կան վիրավորներ
- 01/23/2025 19:36 Այնթափի տներից մեկում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ
- 01/23/2025 18:44 Գառնիում կնոջ շիրմաքար են կոտրել. կասկածյալը որդին է. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել