ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սևանում ապրող մի շարք օրգանիզմներ ոչնչնացման վտանգի տակ են.Այսեր Ղազարյան 07/24/2019 19:20 | Բնապահպանական իրավունք
Հանգստյան օրերին Սևան այցելած մի շարք քաղաքացիներ ահազանգում են Սեւանա լճի գույնի փոփոխման կապակցությամբ։
«Այս ամենը ոչ այլ կերպ, քան էկոլոգիական աղետ անվանելը, հնարավոր չէ: Հազարավոր տոննաներով սիգի և խեցգետնի ապօրինի արդյունահանումը և կենդանական ու բուսական աշխարհին հասցված վնասի համարժեք վերականգնման բացակայության պատճառով Սևանը կորցրել է իր բնականությունը:
Ինձ համար առնվազն տարակուսելի է, որ իրավասու մարմինների կողմից չկա որևէ հստակ ու կոնկրետ մասնագիտական կարծիք՝ Սևանա լճի ներկայիս վիճակի վերաբերյալ:
Ո՞վ պետք է պատասխան տա մեր բնությանը հասցված այս ահռելի վնասի համար և ինչու՞ չեն տալիս...»,- ահազանգել է փաստաբան Նորայր Նորիկյանը՝ հրապարակելով գունափոխված Սեւանի լուսանկարները (տես՝ լուսանկարը)։
Մեկ այլ փաստաբան Երվանդ Վարոսյանն էլ արձանագրել է. «Սևանի հետ կատարվողի վերաբերյալ այդպես էլ հստակ մասնագիտական փորձագիտական եզրակացություն դեռ չտեսանք։ Սակայն արդեն կան լճի վերականգնման «համալիր» ծրագրեր։ Չի բացառվում, որ բուժումը սկսենք առանց ախտորոշման, անունն էլ դնենք Ջրային հեղափոխություն»։
Լճի գունափոխման պատճառների մասին «Փաստինֆո»-ն զրուցել է բնապահպանության նախարարի նախկին տեղակալ Այսեր Ղազարյանի հետ, ում կարծիքով, այդ գունավորումը ստացել է ջրիմուռների ծաղկման արդյունքում դրանցից առանձնացած թիթեղիկներից:
«Ջրիմուռների ծաղկման արդյունքում այդ թիթեղիկները առանձնանալով որոշակի ժամանակահատվածում ջրում ստեղծում են շերտ, որում լույսի ճառագայթների ցրման արդյունքում տեսնում ենք կաթնագույն կամ փիրուզագույն երանգները»:
«Փաստինֆո»-ի հարցին, թե այդ թիթեղիկներն իրենցից վտանգ ներկայացնում են, փորձագետը նշեց , որ այդ թիթեղիկները անվնաս են:
«Այդ թիթեղիկները կարբոնատային են և անվնաս: Բայց հիմա լճում սկսվել է թթվածնաքաղց»:
Այսինքն Սևանը հիմա էլ վտանգավոր է դարձել լճում ապրող կենսաբազմազանության համար: Այսեր Ղազարյանի խոսքով՝ Սևանում ապրող մի շարք օրգանիզմներ ոչնչնացման վտանգի տակ են:
«Սևանում ջրիմուռային գերառատ ծաղկումից հետո լճի ստորին շերտերում պետք է, որ սկսված լինի հիպօքսիայի կամ թթվածնաքաղցի գործընթացը, որի արդյունքում մեծ վնաս է կրելու լճի կենսաբազմազանությունը: Ջրի խոր շերտերում և հատակամերձ հատվածում բնակվող օրգանիզմները, որոնք չեն կարողանալու հեռանալ թթվածնով ավելի հարուստ շերտեր, ամենայն հավանականությամբ ոչնչանալու են»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ