Թեմաներ
Ուրբաթ 01 / 24 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/23/2025   23:58 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/23/2025   23:49 Ռուսական 4 շրջանների երկնքում խոցվել է շուրջ 50 անօդաչու թռչող սարք 01/23/2025   23:39 Սյունիքում «Nissan Tiida»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և մոտ 25 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում․ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ կա վիրավոր 01/23/2025   23:23 Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ 01/23/2025   23:16 Դատարանն արգելափակել Է Թրամփի հրամանագիրը, որը սահմանափակում է ծնունդով քաղաքացիության իրավունքը 01/23/2025   23:01 Գիտության, կրթության զարգացումը ՀՀ Կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է. Փաշինյանը՝ Նոբելյան մրցանակի արժանացած հայազգի անվանի գիտնականին 01/23/2025   22:48 Քոչարյանը փաստեր է հրապարակել. Ոստիկանը ոտքերով հարվածում է, բայց ինքն է տուժող ճանաչվել 01/23/2025   22:35 Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Պրոսպեկտ մոլ-Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը 01/23/2025   22:34 Փաշինյանը Թայլանդի վարչապետի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել համագործակցել առևտրի ոլորտում 01/23/2025   22:28 Հրազենային վնասվածքից ադրբեջանցի զինծառայող է մահացել 01/23/2025   22:19 Նախատեսվում է Փաշինյանի այցն ԱՄՆ 01/23/2025   22:05 Ադրբեջանը դիմել է ՄՕԿ՝ Փարիզի խաղերի մեդալները վերադարձնելու համար 01/23/2025   21:52 Մալաթիայի շուկայի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Opel»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի 01/23/2025   21:39 ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներին բնակարան ձեռք բերելու 502 հավաստագիր է տրամադրվել 01/23/2025   21:21 Նախիջևանում մանկապիղծ մոլլա է ձերբակալվել 01/23/2025   21:11 Փաշինյանը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից՝ Goldman Sachs-ի նախագահ հետ 01/23/2025   21:00 Մասիս քաղաքում «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը. կան վիրավորներ 01/23/2025   20:58 Ադրբեջանը մոտեցել է Իրանի կարմիր գծերին և որոշակիորեն նաև, Ռուսաստանի կարմիր գծերին. Բադալյան (տեսանյութ) 01/23/2025   20:49 Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, հետո նոր ազդանշաններ են գալու․ Ղազարյան 01/23/2025   20:43 Փաշինյանը Bloomberg-ի Եվրոպական տնօրենի հետ քննարկել է Հայաստանի տնտեսական և ներդրումային միջավայրի զարգացմանն ուղղված հարցեր 01/23/2025   20:35 «Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց» . ՔՊ-ն ԱԺ ամբիոնից կեղծ թեզեր է գեներացնում 01/23/2025   20:28 Պարգեւավճարների համար գումար կա, իսկ մանկական պոլիկլինիկաների համար՝ ոչ. Ասում են՝ ֆինանսավորումը հերիքում է, որ ռենտգենն աշխատի երեք օր.. 01/23/2025   20:10 Բժիշկները խոսել են սուշիի անսպասելի օգտակարության մասին 01/23/2025   19:56 ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա բոլոր աջակցության ծրագրերի 90 օրով սառեցումը վերաբերում է նաև Հայաստանին․ Ավետիսյան 01/23/2025   19:36 Այնթափի տներից մեկում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ 01/23/2025   19:19 Երեխային բռնաբարած խնամակալը 10 տարվա ազատազրկման է դատապարտվել Ռուսաստանի տարածաշրջանում 01/23/2025   19:06 Լավրովն ու Թուրքիայի ԱԳՆ-ն պայմանավորվել են Սիրիայի հարցով կապի մեջ մնալ 01/23/2025   18:58 Ինչ է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանի թալանված աներձագը. հափշտակված ոսկյա զարդերը հայտարարագրված չեն եղել 01/23/2025   18:54 Էդգար Արսենյանն ընդգրկվել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակում 01/23/2025   18:45 Եռակողմ հայտարարությունից իր ստորագրությունը հետ կանչելու մասին հայտարարություն Երեւանից չի հնչել. Զախարովան արձագանքել է Բաքվին 01/23/2025   18:44 Գառնիում կնոջ շիրմաքար են կոտրել. կասկածյալը որդին է. shamshyan.com 01/23/2025   18:37 Փաշինյանը միջազգային հանդիպումներին ներկայանում է ոչ թե պետական զինանշյանի, այլ ՔՊ-ի լոգոն պատկերող թղթապանակներով (տեսանյութ) 01/23/2025   18:25 Զախարովային հարցրել են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ Բաքվում սկսված շինծու դատավարության մասին (տեսանյութ) 01/23/2025   18:24 Օվերչուկի գնահատականները՝ ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասով բխում էին առկա իրողություններից․ Զախարովան խուսափեց ասել՝ Մոսկվան ու Երեւանը մնացե՞լ են իրենց տեսակետներին, թե համաձայնություն ձեռք բերվել է 01/23/2025   18:08 Դոնալդ Թրամփը մտադիր է Եվրոպայից դուրս բերել 20 հազար ամերիկացի զինվորական 01/23/2025   18:06 «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձը կոշիկի մեջ թաքցրել էր թմրանյութ 01/23/2025   17:56 Խոսքը միայն հայերի մասին չէ. սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան 01/23/2025   17:43 «ՍիվիլՆեթը» դատի է տվել Տիգրան Ավինյանին 01/23/2025   17:41 Բաքվի ու Երեւանի միջեւ խաղաղության ճանապարհային քարտեզը եռակողմ հայտարարություններն են. Զախարովա 01/23/2025   17:28 Մոսկվայում Լավրովն ու Միրզոյանը մոտ 3 ժամ զրույց են ունեցել փակ դռների հետեւում. Զախարովան պնդեց՝ «անկեղծ զրույց է» եղել (տեսանյութ) 01/23/2025   17:11 Հայաստանը փորձում է բալանս ստեղծել ԵՄ-ի, Ռուսաստանի և տարածաշրջանային ուժերի հետ հարաբերություններում․ Փաշինյան 01/23/2025   17:05 Հայաստանն ակնկալում է, որ առաջիկայում կստորագրվի ԵՄ-ի հետ գործընկերության նոր օրակարգը 01/23/2025   16:55 Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Պրոսպեկտ մոլ - Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը 01/23/2025   16:45 Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է փոխընդունելի լուծումներ, մինչ այս պահը Բաքվից պատասխան չունենք. Ալեն Սիմոնյան 01/23/2025   16:31 Հերթական անգամ իմ դեմ կեղտոտ ու ճղճիմ արշավ են սկսել. Արտակ Բեգլարյան 01/23/2025   16:16 Փաշինյանը Դավոսում անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու ուղղությամբ ՀՀ-ի ջանքերին 01/23/2025   16:05 Կարեն Անդրեասյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու բավարար հիմքերն արդեն իսկ առկա են․ Ասլանյան 01/23/2025   16:00 Մեր սիրելի վարչապետը առանց ձեզ էլ մեզ կընդուներ, ես դժգոհ չեմ, եկել եմ աչքդ հանեմ. բողոքի ակցիայի մասնակիցը՝ լրագրողին 01/23/2025   15:57 Մասիս Մելքոնյանը ինչու՞ է խախտում օրենքը և ինչու՞ դրա համար չի ենթարկվում պատասխանատվության․ Վահան Հովհաննիսյան 01/23/2025   15:54 Ղրղզստանի հետ փաստաթղթեր են ստորագրվել
01/22/2025   22:33 Դեռահասը գնացքի տակ է ընկել առցանց խաղի պատճառով 01/22/2025   08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ» 01/22/2025   11:46 Օհանյանի օրոք տուն գնալը 10 000 էր, հենց գալիս էր, տանկերը պլպլացնում ու բոլորս ներկա շարվում էինք. Սիսակ Գաբրիելյան 01/23/2025   18:58 Ինչ է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանի թալանված աներձագը. հափշտակված ոսկյա զարդերը հայտարարագրված չեն եղել 01/22/2025   14:09 Արցախը հանձնել են ռուսները՝ Ադրբեջանի հետ համագործակցելով, թող իրենք էլ վերադարձնեն. ՔՊ-ական պատգամավոր 01/23/2025   16:00 Մեր սիրելի վարչապետը առանց ձեզ էլ մեզ կընդուներ, ես դժգոհ չեմ, եկել եմ աչքդ հանեմ. բողոքի ակցիայի մասնակիցը՝ լրագրողին 01/22/2025   15:20 Տիգրան Ավինյանը հետքայլ է անում. հանրային տրանսպորտի սակագների կիրառման տրամաբանությունը կվերանայվի 01/22/2025   21:21 Անփութությամբ թույլ տրված դատական սխալների համար դատավորը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, ԲԴԽ-ն պետք է կանխեր վատ պրակտիկան․ փաստաբանը՝ Գառնիկ Ստեփանյանի գործի մասին 01/22/2025   13:29 Թալանել են տունս, տարել են գումար, մի քանի ոսկյա շղթա, ժամացույց, վնասի չափը կազմել է 7,5-8 մլն դրամի չափով է. Հրաչյա Հակոբյան 01/23/2025   12:51 Սեյրան Օհանյանի մեղադրանքը վերաորակվեց, դատախազը հրապարակեց մեղադրանքի որոշումը 01/23/2025   10:45 Դատարանը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նկատողություն հայտարարեց 01/22/2025   21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը 01/23/2025   20:58 Ադրբեջանը մոտեցել է Իրանի կարմիր գծերին և որոշակիորեն նաև, Ռուսաստանի կարմիր գծերին. Բադալյան (տեսանյութ) 01/23/2025   08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ» 01/23/2025   14:44 Փաշինյանը հիմա էլ հրապարակել է կադրեր Դավոսում իր ու կնոջ հյուրանոցային համարից. տեսանյութ 01/22/2025   10:56 Մինչև 300,000 դրամ փոխանցումները կարող եք չհայտարարագրել. Չախոյան 01/22/2025   22:02 17-ամյա երիտասարդը փորձել է փրկել ջրվեժն ընկած ընկերուհուն և զոհ դարձել 01/22/2025   16:49 Տավուշում ապրող մեր հայրենակիցները սպասում են այդ հարցի պատասխանին՝ Ոսկեպար-Կիրանց ճանապարհի որևէ հատվածի հանձնում Ադրբեջանին կա՞.Դանիելյանը՝ Գրիգորյանին 01/23/2025   08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ» 01/22/2025   11:36 Գարիկ Գալեյանն արդեն տնային կալանքի տակ է, բայց դատարանը որոշումներն առ այս պահը չի ուղարկել պաշտպանության կողմին՝բողոքարկման համար․ փաստաբանն ահազանգում է

«Էս մարդու նպատակն իմ գլխին սարքելն էր»․ դատարանում հարցաքննվում է կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավորը 07/24/2019   14:43  |  Դատական ռեպորտաժներ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ նստավայրում դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում է կաշառքի մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի և փաստաբան Վահագն Դանիելյանի գործով դատական նիստը։

Գագիկ Հեբոյանը բերվել է դատարան։ Դատական նիստին ներկա է նաեւ գործով մյուս մեղադրյալ Վահագն Դանիելյանը։ Ներկա են պաշտպաններ Արմեն Նադիրյանը, Արմեն Անտոնյանը, Ներսես Հարությունյանը, Գագիկ Մայիլյանը, Արմեն Մաիլյանը, Գուրգեն Գրիգորյանը եւ Հենրիկ Մաղաքյանը։ Մեղադրանքը պաշտպանող դատախազն է Արմեն Չախոյանը։

Նախորդ դատական նիստին ավարտվեց վկաների հարցաքննության փուլը։ Այսօր ցուցմունք տվեց ամբաստանյալ դատավորը՝ Գագիկ Հեբոյանը։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Գագիկ Հեբոյանը դատարանի դահլիճում հայտարարեց, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի համարում, որովհետեւ ըստ իրեն՝ դա անհիմն է եւ իրականության հետ որեւէ կապ չունի։ Նա պատմեց, որ Վահագն Դանիելյանին ճանաչում է 2010-12 թվականներից եւ ունեցել են նորմալ աշխատանքային հարաբերություններ․ «Շաբաթը 2-3 անգամ նիստի է եղել ինձ մոտ, զուտ մարդկային, նորմալ հարաբերություններ են եղել, հայրը մահացել է՝ ներկա եմ եղել, իմ հիսուն ամյակին նա է ներկա եղել։ Չեմ ասի, թե օրվա ընկեր ենք եղել, բայց նորմալ մարդկային հարաբերություններ են եղել»։

Ինչ վերաբերում է գործով առանցքային վկա Բենիկ Հարությունյանին, Գագիկ Հեբոյանի խոսքով՝ ինքը Բենիկ Հարությունյանին ճանաչում է 2013 թվականից, երբ ի վնաս Բենիկ Հարությունյանի վճիռ է կայացրել, որով, ըստ վերջինիս, ինքը զրկվել է ժառանգությունից, եւ վեճը լուծվել է Հարությունյանի եղբոր օգտին․ «Այդ ժամանակ նա իմ դեմ բողոք ներկայացրեց, եւ կայծակնային արագությամբ Արդարադատության խորհուրդը ինձ տույժի ենթարկեց, սակայն վերաքննության եւ վճռաբեկության կարգով բղոքը քննվեց, բայց որեէ բան իմ վճռում չփոխվեց»։

Հեբոյանի խոսքով՝ Հարությունյանի վերաբերյալ եւս երեք գործ է ունեցել․ երկուսով հայցը մերժվել է, մեկով՝ կարճվել, որովհետեւ նա հրաժարվել է իր հայցից։ Ինչ վերաբերում է այս հայցին, այն ստացել է ապրիլ ամսին․«Բենիկ Հարությունյանը նշեց, որ ամսի 2-ին ինձ մոտեցել է դահլիճում, ասել է, որ ինձ հետ խոսել է, խնդրել է, որ պետտուրքից ազատեմ, ես էլ օրենքը նայել եմ, հոդվածը ասել եմ, բայց նման բան չի եղել։ Ես երբեք պետտուրքի մասին օրենք չեմ ունեցել սեղանիս, դրա կարիքը չի եղել, դրան դատավոըները շատ հազվադեպ են անդրադառնում։ Ես չգիտեմ՝ խուզարկությամբ սեղանիս ինչ են հայտնաբերել, բայց չկա տենց բան, չի եղել»։

Հեբոյանի խոսքով՝ հայցային վաղեմություն կիրառելու միջնորդություն է ներկայացվել, եւ ինքն ընդմիջել է դատական նիստը, քանի որ փաստաբաններից մեկը ասել է, որ սխալ թղթապանակ է վերցրել․ «40 րոպե ընդմիջել եմ, բերել են միջնորդությունը, քննարկել ենք, ամսի 4-ին հենց դատաքննությունն ավարտվել է եւ ամսի 18-ին նշանակել եմ վճռի հրապարակման օր»։

Հեբոյանը նշեց, որ Բենիկ Հարությունյանն ամսի 16-ին բերել է ինչ-որ փաստաթղթեր, որոնք ինքը չի նայել, որովհետեւ հարցն արդեն լուծած է եղել․ «Ամսի 6-ից հետո ես նրան չեմ տեսել, ամսի 18-ին վճռի հրապարակում եմ նշանակել, բայց չեմ հասցրել․ դատարանների ծանրաբեռնվածությունը գիտեք․ օր է եղել՝ 40 նիստ եմ ունեցել, օրը խախտել եմ, չեմ հասցրել։ Իջել եմ դահլիճ, մարդիկ են եղել կանգնած, անկեղծ չեմ հիշում՝ նրան տեսել եմ թե չէ, գուցե այնտեղ է եղել, ասել եմ՝ վաղը 16։00-ին կլինի»։

Հեբոյանի խոսքով՝ հաջորդ օրը՝ վճիռները գրասենյակ իջեցնելուց հետո, երբ դուրս է եկել ու քայլել դահլիճ, Բենիկ Հարությունյանն իր հետեւից եկել է․ «Հետեւիցս հասել է, ասել է, որ իրավաբանական խորհրդակցութան կարիք ունի։ Ես էլ ասել եմ՝ դատավորը խորհրդակցություն չի տալիս,  գնա Վահագի մոտ, խորհրդակցությունը ստացի։ Ես այդ մարդուց զզվել եմ, հավատացնում եմ՝ եթե ինքնաթիռով միասին թռչելիս լինենք, տոմսը հետ կտամ։ Եղվարդի քննիչները նրա գերին են, ես հո խելագար չեմ, որ նրա հետ բան խոսեմ, հետը գործ բռնեմ»։

Հեբոյանի պնդմամբ՝ իր եւ Բենիկ Հարությունյանի խոսակցությունը՝ դատական նիստերից դուրս, այդքանով սահմանափակվել է։

Ինչ վերաբերում է Վահագն Դանիելյանին, Գագիկ Հեբոյանը նշեց, որ Ամանորից առաջ ինքը նրան պարտքով 3000 ԱՄՆ դոլար գումար է տվել՝ առանց հետաքրքրվելու, թե ինչի համար․ «Գնացի տուն, տղաս ասաց, որ ավտոմեքենայի գույքահարկի հետ կապված հաղորդագրություն է ստացել, մտածեցի՝ գնամ, Վահագից էդ գումարը վերցնեմ, համ էրեխու գումարը կմուծեմ, համ էլ ես էլ էի պարտք, պարտքս կտայի։ Ադպես գնացի Վահագենց տուն, ձայն տվեցի, տղան դուրս եկավ, կանչեց հորը, նա էլ եկավ, մեքենայի միջից գումարը հանեց, տվեց, դրեցի գրպանս»։

Նշենք, որ նախորդ դատական նիստին՝ Վահագն Դանիելյան հարցաքննության ժամանակ, վերջինս ժխտել է այն հանգամանքը, թե ինքը Հեբոյանից պարտքով գումար է վերցրած եղել։ Դատարանում ցուցմունք տալիս Գագիկ Հեբոյանը ասաց, որ երբ նախաքննական փուլում է նա այդպիսի բան ասել, դա հասկանալի է եղել․ «Այդ ժամանակ Վահագը խափանման միջոցը փոխելու խնդիր է ունեցել, բայց թե ինչու դատարանում էլ նա դա պնդեց, ինձ համար անհասկանալի էր»։

Գագիկ Հեբոյանը պնդեց՝ 2013 թվականից հետո Բենիկ Հարությունյանի ողջ տրամաբանությունն աշխատել է իրեն պատժելու համար․ «Ինձ մոտ տպավորությու ն է, թե էս մարդը ընկած է եղել իմ հետեւից, թե չէ նրա ներկայացրած հայցերը հիմարություններ էին, դրանք ներկայացնելու կարիք չկար, ասենք, մեկ այլ դատավորի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը բերել, ինձ մոտ վիճարկել է։ Էս մարդու նպատակն ու երազանքը եղել է իմ գլխին բան սարքելը, թե ինչքանով է ստացվել, չգիտեմ»։

Գագիկ Հեբոյանի հարցաքննությունից հետո մեղադրող դատախազ Չախոյանը միջնորդեց հրապարակել վերջինիս նախաքննական ցուցմունքը՝ պատճառաբանելով, որ դրանում եւ դատարանում տված ցուցմունքում առկա են էական հակասություններ։ Արմեն Չախոյանը նշեց դրանցից առանցքայինը․ «Նախաքննական ցուցմունքում Գագիկ Հեբոյանը ասելէ, որ այդ հարցով Բենիկ Հարությունյանին խորհրդակցության չի ուղարկել որեւէ մեկի մոտ, մինչդեռ դատարանի դահլիճում ասաց, որ ուղարկել է Վահագի մոտ Վահագը ներկա չի եղել, ասել է՝ թող գնա Լիլիթ մոտ»։ Պաշտպանական կողմը առարկեց ներկայացված միջնորդության դեմ, իսկ նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը միջնորդությունը բավարարեց նույն հիմքով։

Այժմ հրապարակվում է Գագիկ Հեբոյանի նախաքննական ցուցմունքը։

 

 

Հեղինակ` Միլենա Խաչիկյան


Հարակից հրապարակումներ`

17:32 23/07/2019  |  Քրեական խրոնիկոնԿաշառքի մեջ մեղադրվող դատավոր Հեբոյանի հաղորդման հիման վրա հարուցված քրգործը կարճվել է
18:37 18/07/2019  |  Դատական ռեպորտաժներԿաշառքի մեջ մեղադրվող դատավորը կմնա կալանավորված. Դատարանը մերժեց պաշտպանի միջնորդությունը
15:13 10/07/2019  |  Դատական ռեպորտաժներԿաշառքի մեջ մեղադրվող դատավորի գործով նիստը հետաձգվեց․ ամբաստանյալները նախապատրաստվելու ժամանակ խնդրեցին
13:57 10/07/2019  |  Դատական ռեպորտաժներ«Մտածում էի՝ ինչ-որ ձեւ, այդ թվում՝ ինչ-որ տեղ միասին հաց ուտելու ձեւով լավություն անեմ»․ վկան հերքում է դատավորին կաշառք տալու մտադրությունը
12:43 10/07/2019  |  Դատական ռեպորտաժներՄեկնարկեց կաշառքի մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի գործով դատական նիստը․ Հեբոյանը բերվեց դատարան
18:34 03/07/2019  |  Քրեական խրոնիկոնԳագիկ Հեբոյանի նկատմամբ սուտ մատնություն է արվել. պաշտպան
15:47 03/07/2019  |  Դատական ռեպորտաժներ«Տեղյա՞կ եք՝ ինչ պատճառաբանությամբ է Ձեզ առաջադրված մեղադրանքը հանվել»․ պաշտպանը՝ վկային
14:23 03/07/2019  |  Դատական ռեպորտաժներ«Հարցրեց՝ ի՞նչ փող է, ասացի՝ կաշառք է»․ կաշառքի մեջ մեղադրվող դատավորի գործով ցուցմունք է տալիս վկան
13:10 03/07/2019  |  Դատական ռեպորտաժներԿաշառքի մեջ մեղադրվող դատավորի գործով վկայի ցուցմունքում առկա են հակասություններ․ դատախազը միջնորդեց հրապարակել նախաքննական ցուցմունքը
14:12 13/06/2019  |  Դատական ռեպորտաժներԿաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավորը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՔԾ

Արխիվ

[]