ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սամվել Բաբայան. Մեզ հաջողվեց բացահայտել մեռած հոգիների 30 հազարանոց ընտրողների ցուցակ 07/23/2019 12:44 | ԼՐԱՀՈՍ
Ավարտվել է նախաձեռնող խմբի կողմից Արցախի Սահմանադրության 48-րդ հոդվածում քաղաքացիական նախաձեռնությամբ հանրաքվեի միջոցով փոփոխություն կատարելուն ուղղված ստորագրահավաքը: Դրա կապակցությամբ Սամվել Բաբայանը հանդես է եկել հայտարարությամբ ու մասնավորապես նշել, որ ձևաթերթիկների տվյալները մշակելուց և հաշվարկից հետո, ստորագրությունների ողջ փաթեթը կներկայացվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ուսումնասիրությանը: Տեղերից ստացված ձևաթերթիկների ստորագրությունների քանակը 25.157 է: Ձևաթերթիկները մշակելուց հետո առկա ստորագրությունների քանակը ներկա պահին 22.855: Մշակման փուլը շարունակվում է:
Մեկուկես ամսվա ընթացքում նախաձեռնող խումբը, որի անդամն եմ ես, աջակիցներն ու համախոհներն այն, ինչը կարողացան կատարել, ես որակում եմ որպես հերոսական աշխատանք, քանի որ նրանք, առաջին օրվանից մինչև վերջին պահը գտնվելով խիստ վերահսկողության տակ, ստիպված էին հաղթահարել իշխանությունների կողմից ծրագրված ու իրականացվող արհեստածին բազմաթիվ արգելապատնեշներ ու խոչընդոտներ, որոնք կրում էին թե քարոզչական և թե իրավական, և անգամ պրովոկացիոն բնույթ:
«Նրանցից շատ-շատերը քաջություն են ունեցել նախաձեռնող խմբի անդամներին խոստովանել, որ չեն ստորագրում, որովհետև ոչ թե դեմ են Սահմանադրության այդ փոփոխությանը, այլ մտավախություն ունեն, որ կազատվեն զբաղեցրած պաշտոնից: Մասնավոր ոլորտներում, հիմնականում բիզնես, հրահանգվել էր չմասնակցել ստորագրահավաքին` սպառնալով, թե գործ չունեք, մեկ է` Սամվել Բաբայանին ձերբակալելու ենք` փորձելով այս էժանագին հնարքները գործի դնելով, վախեցնել մարդկանց:
Այն, ինչ մեզ հաջողվեց իրականացնել 45 օրվա ընթացքում, դա ամենևին էլ սովորական ստորագրահավաք չէր: Դա մարդու, նրա արժանապատվության, հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությանն ուղղված քաղաքացիական ակցիա էր, որի ժամանակ մեզ հաջողվեց բացահայտել, ինչպես ընդունված է ասել` մեռած հոգիների ավելի քան 30 հազարանոց ընտրողների մի ցուցակ, որն անարգել շրջանառվել է բոլոր ընտրություններում և, առանց չափազանցության, վճռական դեր կատարել ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփման ժամանակ իշխանությունների վերարտադրման հարցում:
Այն, ինչին ես ականատես եղա, մասնավորապես գյուղական համայնքներում ունեցած հանդիպումների ժամանակ, անհնար է արտահայտել կամ նկարագրել սովորական բառերով: Ես չտեսա հպարտ ու առնական այն ժողովրդին, որ անցած պատերազմում փառավոր հաղթանակ է տարել հակառակորդի նկատմամբ, ես փնտրեցի ու չգտա նաև հաղթանակած սերնդին: Դրա փոխարեն ես գտա հուսահատված, հուսալքված, հիասթափված մարդկանց, որոնք ոչ թե ապրում, արարում են, այլ հազիվ հազ գոյատևում են շքեղաշուք պալատների ու ամրոցների հարևանությամբ»,-նշել է նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ