Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին
11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»

ՀՀ ՊՎԾ -ն այս պահին երեք կառույցում ուսումնասիրություններ է կատարում 07/23/2019   11:28

 ՀՀ պետական վերահսկողական ծառայության հաշվետվություն է ներկայացրել  2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարված  հիմնական աշխատանքների վերաբերյալ:

Ստորեւ ներկայացնում ենք հաշվետվությունը.

Կատարած հիմնական աշխատանքներ

1. ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից մշտադիտարկումներ և ուսումնասիրություն է իրականացվել հեմոդիալիզի պարագաների ձեռքբերման ոլորտում։ Կատարված վերահսկողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են հեմոդիալիզի պարագաների գնման ընթացակարգերի մի շարք խախտումներ։ Արդյունքում ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից 2018թ. դեկտեմբերի 26-ին ՀՀ մարզպետարաններին և ՀՀ առողջապահության նախարարությանն ուղարկվել են համապատասխան գրություններ, որոնցով առաջարկվել է հեմոդիալիզի պարագաների գնման ընթացակարգերում կատարել համապատասխան փոփոխություններ, որոնք միտված են եղել ոլորտն ազատականացնելուն։ Ոլորտն ազատականացնելու անհրաժեշտությունը բխել է մշտադիտարկման արդյունքում պարզված այն հանգամանքից, որ 2015-2018 թվականների ընթացքում հեմոդիալիզի սարքավորումներ և պարագաներ են ներմուծվել թվով 8 կազմակերպությունների կողմից, որոնցից 2 կազմակերպություններ՝ «Ֆրեզեն» և «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ները, ներմուծել են   ընդհանուրի 82.9%-ը՝ համապատասխանբար 41.7% և 41.2% մասնաբաժիններով։ Ընդ որում, ՀՀ տարածքում գործող 9 պետական բժշկական կենտրոններից 3-ին («Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն», «Վանաձորի բժշկական կենտրոն», «Կապանի բժշկական կենտրոն») հեմոդիալիզի պարագաներ է մատակարարել «Ֆրեզեն» ՍՊԸ-ն, իսկ մնացածին՝ «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ն։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից հեմոդիալիզի պարագաների գնման մրցույթի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են «Գնումների մասին» ՀՀ օրենքի մի շարք խախտումներ։ Ծառայության ղեկավարի՝ 2019 թվականի փետրվարի 11-ի թիվ Հ/001-19 հանձնարարագրի հիման վրա սկսված ուսումնասիրության արդյունքներն ամփոփվել են համապատասխան տեղեկանքով և ուղարկվել ՀՀ դատախազություն՝ ուսումնասիրության ընթացքում արձանագրված հանգամանքներին իրավական գնահատական տալու նպատակով, ինչի արդյունքում հարուցվել   են քրեական գործեր:

2. Ծառայության ղեկավարի՝ 2018 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ Հ/017-18 և 2019 թվականի մարտի 19-ի թիվ Հ/003-19 հանձնարարագրերի հիման վրա ուսումնասիրություններ են իրականացվել «Արմավիր», «Էջմիածին», «Արտաշատ» և «Արարատ» ջրօգտագործողների ընկերություններում։ Ուսումնասիրությունների արդյունքում հիմնականում արձանագրվել են չհիմնավորված ծախսեր, պակաս արտացոլված հասույթներ, իրականությանը չհամապատասխանող դեբիտորական պարտքեր, անորակ հիմնանորոգման աշխատանքներ, կանոնադրական և իրավական խախտումներ։ «Արմավիր» ՋՕ ընկերությունում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ խախտումների արդյունքում պատճառված վնասը կազմել է շուրջ 1099.2 մլն. ՀՀ դրամ, «Էջմիածին» ՋՕ ընկերությունում՝ 1123.9 մլն. ՀՀ դրամ, «Արտաշատ» ջրօգտագործողների ընկերությունում՝ 1071.2 մլն. ՀՀ դրամ, «Արարատ» ՋՕ ընկերությունում՝ 644.2 մլն. ՀՀ դրամ: Արձանագրված խախտումների վերաբերյալ կազմվել են տեղեկանքներ և ներկայացվել են ՀՀ վարչապետին, այնուհետև ուղարկվել են ՀՀ դատախազություն՝ արձանագրված խախտումներին իրավական գնահատական տալու նպատակով: Տրամադրված տեղեկանքի հիման վրա հարուցվել է քրեական գործ:

3. Ծառայության ղեկավարի՝ 2018 թվականի նոյեմբերի 28-ի թիվ Հ/026-18 հանձնարարագրի հիման վրա իրականացվել է ուսումնասիրություն «Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան» հիմնադրամում: Իրականացված ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են խնդիրներ գնումների ընթացակարգերի կազմակերպման, լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկման, շինարարարական աշխատանքների իրականացման գործընթացներում։ Բացի այդ, ուսունասիրությամբ պարզվել է, որ Հիմնադրամի կողմից ձեռք է բերվել 222.0 մլն. արժողությամբ գույք առանց գնման որևէ ընթացակարգի՝ շուկայականից բարձր արժեքով։ Համալսարանում վարչական բարձր պաշտոններ զբաղեցնող որոշ անձանց մշտապես հաշվարկվել է հաստիքային աշխատավարձը մի քանի անգամ գերազանցող լրացուցիչ աշխատավարձ։ Ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփվել են համապատասխան տեղեկանքով և ուղարկվել ՀՀ դատախազություն։ՀՀ դատախազության կողմից տեղեկանքն ուղարկվել է  ՀՀ ազգային անվտանգության քննչական դեպարտամենտ՝ տեղեկանքում նշված հանգամանքները քննչական դեպարտամենտի վարույթում գտնվող քրեական գործի շրջանակներում ստուգելու նպատակով։

4. Ծառայության ղեկավարի՝ 2018 թվականի հոկտեմբերի 8-ի թիվ Հ/018-18 հանձնարարագրի հիման վրա իրականացվել է ուսումնասիրություն ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում: Ուսումնասիրության ենթակա ոլորտն ընդգրկել է ՀՀ ԱՆ ՔԿԾ-ի կողմից կազմակերպված գնումների գործընթացների նկատմամբ օրինականության և արդյունավետության վերահսկողությունը: Իրականացված ուսումնասիրության արդյունքները փաստում են, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կողմից 2016-2018 թվականների ընթացքում կազմակերպվածմի շարք գնման գործընթացներ իրականացվել են այդ ոլորտը կարգավորող օրենսդրական նորմերի խախտումներով: Մասնավորապես՝ մի շարք դեպքերում գնման առարկաներն ու դրանց տեխնիկական բնութագրերը չեն եղել օբյեկտիվորեն հիմնավորված և համարժեք այն կարիքին, որի բավարարման նպատակով կատարվել է տվյալ գնումը: Հաճախ տեխնիկական բնութագրերով ապրանքատեսակներին ներկայացվող պահանջները կրել են բարդեցված բնույթ, ինչի արդյունքում` ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կողմից չեն ապահովվել հավասար պայմաններ գնման գործընթացին հնարավոր մասնակիցների համար՝ առաջացնելով մրցակցության համար չհիմնավորված խոչընդոտներ։ Միաժամանակ, որոշ դեպքերում բարձր որակական չափանիշեր պարունակող ապրանքատեսակները ձեռք են բերվել շուկայականից ակնհայտ ցածր գներով, ինչի արդյունքում առաջացել է ռիսկ, որ մատակարարների կողմից ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությանը մատակարավել են տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող ապրանքատեսակներ։ Խախտումներ են արձանագրվել նաև բուժսպասարկման ոլորտում, մասնավորապես՝ դեղորայքի և բժշկական այլ պարագաների գնման՝ պլանավորման և ձեռքբերման, դրանց հաշվառման, բաշխման, պահպանման, սանիտարահիգենիկ պայմանների ապահովման ոլորտներում։ Որոշ ՔԿՀ-ներում արձանագրվել են նաև անորակ և ժամկետանց դեղերի առկայություն։ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կողմից 2016-2018 թվականներին կազմակերպված և ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ուսումնասիրության առակա հանդիսացած գնման գործընթացներում թույլ են տրվել տվյալ դաշտը կարգավորող ՀՀ օրենսդրությամբ սահմանված մի շարք նորմերի խախտումներ, որոնք առաջացրել են պետական միջոցների անարդյունավետ օգտագործման ռիսկեր։ Տեղեկանքը զեկուցվել է ՀՀ վարչապետին, այնուհետև ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ արձանագրված հանգամանքներին իրավական գնահատական տալու նպատակով:

5. Ծառայության ղեկավարի՝ 2018 թվականի հոկտեմբերի 8-ի թիվ Հ/018-18 հանձնարարագրի հիման վրա ուսումնասիրություն է իրականացվել նաև ՀՀ արդարադատության նախարարության «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամում, որն ամփոփվել է համապատասխան տեղեկանքով: Ուսումնասիրության ընթացքում արձանագրվել է, որ Հիմնադրամը փաստացի մի շարք դեպքերում շեղվել է կառավարության կողմից հաստատված կանոնադրությամբ ամրագրված իր հիմնական նպատակներից: Արձանագրվել է, որ Հիմնադրամի կողմից մի շարք դեպքերում իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացված շահույթը չի ուղղվել Հիմնադրամի կանոնադրական նպատակների իրագործմանը և տարիներ շարունակ չեն իրականացվել արդյունավետ և կառուցողական ծրագրեր ուղղված դատապարտյալների և կալանավորված անձանց կրթական և այլ սոցիալական խնդիրների բարելավմանը: Ավելին՝ հաճախ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս Հիմնադրամի կատարած ծախսերը գերազանցել են ստացված եկամուտները և Հիմնադրամը չի գործել արդյունավետ, ինչի արդյունքում՝ 2018 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ կուտակել է շուրջ 110 մլն. դրամի պարտք: Տեղեկանքով արձանագրվել է, որ կա Հիմնադրամին և պետությանը շուրջ 125 մլն. դրամի պատճառված վնասի ռիսկ, և շուրջ 75 մլն. դրամի անարդյունավետ ծախս կատարած լինելու ռիսկ: Տեղեկանքը զեկուցվել է ՀՀ վարչապետին, այնուհետև ներկայացվել է ՀՀ դատախազություն՝ ուսումնասիրության ընթացքում արձանագրված խախտումներին իրավական գնահատական տալու նպատակով:

6. Ծառայության ղեկավարի՝ 2019 թվականի մայիսի 7-ի թիվ Հ/005-19 հանձնարարագրի հիման վրա ուսումնասիրություն է իրականացվել ՀՀ ոստիկանությունում: Ուսումնասիրության ենթակա ոլորտն ընդգրկել է հաշվառման համարանիշերի գնման գործընթացների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության և «Բիլլ Սթոուն» ՍՊԸ-ի միջև կատարված գործարքների օրինականությունը և արդյունավետությունը։ Ուսումնասիրության արդյունքներն ամփոփվել են համապատասխան տեղեկանքով և ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ հարուցվել է քրեական գործ: Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 310–րդ (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը) հոդվածների հատկանիշներով։ Հատկանշական է նաև, որ նշված ուսումնասիրության ավարտից հետո ՀՀ ոստիկանության կարիքների համար հաշվառման համարանիշերի ձեռքբերման նպատակով վերջինիս կողմից 06.06.2019 թվակնին կազմակերպվել է նոր մրցույթ, որի ընթացքում 2008 թվականից հիշյալ որոլտում անցկացված մրցույթներում միշտ հաղթող ճանաչված «Բիլլ Սթոուն» ՍՊ ընկերությունը նախկինում կատարած գնային առաջարկից շուրջ 40 տոկոս ցածր գնային առաջարկ է կատարել:

7. Ծառայության ղեկավարի՝ 2018 թվականի նոյեմբերի 19-ի թիվ Հ/025-18 հանձնարարագրի հիման վրա իրականացվել է ուսումնասիրություն «Հայաստանի երիտասարդական» հիմնադրամում: Ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են հիմնադրամի մուտքերի օրինականության և դրանց օգտագործման արդյունավետության մասով խախտումներ: Ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփվել են համապատասխան տեղեկանքում և ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ հարուցվել է քրեական գործ: Քրեական գործը հարուցվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով և ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննությունը շարունակելու նպատակով։

8. Ծառայության ղեկավարի՝ 2019 թվականի մայիսի 22-ի թիվ Հ/006-19, 2019 թվականի ապրիլի 22-ի թիվ Հ/004-19 և 2019 թվականի մարտի 19-ի թիվ Հ/002-19 հանձնարարագրերի հիման վրա համապատասխանաբար ՀՀ Արմավիրի մարզի Տալվորիկ, Զարթոնք և ՀՀ Արարատի մարզի Ռանչպար համայնքապետարաններում իրականացվել են ուսումնասիրություններ։ Ուսումնասիրությունների արդյունքում հիմնականում արձանագրվել են խախտումներ գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջների պահպանման, որոշ հողատարածքների համար հողի հարկի հաշվարկման և համապատասխան գանձումները թերություններով իրականացնելու վերաբերյալ։ Ուսումնասիրութունների արդյունքում կազմվել են համապատասխան տեղեկանքներ և ներկայացվել են ՀՀ վարչապետին: ՀՀ Արմավիրի մարզի Զարթոնք և ՀՀ Արարատի մարզի Ռանչպար համայնքապետարաններում իրականացված ուսումնասիրությունների վերաբերյալ տեղեկանքները ներկայացվել են ՀՀ դատախազություն՝ արձանագրված խախտումներին իրավական գնահատական տալու նպատակով, ինչի արդյունքում հարուցվել են քրեական գործեր: ՀՀ Արմավիրի մարզի Տալվորիկ համայնքապետարանում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ Արմավիրի մարզի մարզպետին՝ մարզում նմանատիպ թերությունները վերացնելու նպատակով:

9. Ծառայության ղեկավարի՝ 2018 թվականի թիվ Հ/024-18 հանձնարարագրերի հիման վրա իրականացվել է ուսումնասիրություն ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ում: Ոսումնասիրության ընթացքում արձանագրվել է, որ լաբորատորիան լինելով հավատարմագրված, չի համապատասխանում «Հավատարմագրման մասին» ՀՀ օրենքի և ԻՍՕ/ԻԷԿ 17025 ստանդարտի մի շարք կրիտիկական նշանակության կետերի պահանջներին, ինչը կասկածի տակ է դնում լաբորատորիայի կողմից տրամադրված ցանկացած եզրակացության հավաստիությունը: Արձանագրվել է նաև, որ լաբորատորիայի կողմից տրամադրված արձանագրությունները համարակալված չեն հերթականությամբ, ինչը հնարավորություն է տալիս լաբորատորիային անհրաժեշտության դեպքում հետին թվով արձանագրություններ տրամադրել: Ուսումնասիրության արդյունքներն ամփոփվել են համապատասխան տեղեկանքով և ուղարկվել ՀՀ դատախազություն՝ ուսումնասիրության ընթացքում արձանագրված հանգամանքներին իրավական գնահատական տալու նպատակով:

10. Ծառայության ղեկավարի՝ 2018 թվականի թիվ Հ/022-18 հանձնարարագրերի հիման վրա իրականացվել է ուսումնասիրություն ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ում: Ուսումնասիրության արդյունքներն ամփոփվել են համապատասխան տեղեկանքով և ուղարկվել ՀՀ դատախազություն՝ ուսումնասիրության ընթացքում արձանագրված հանգամանքներին իրավական գնահատական տալու նպատակով: Տրամադրված տեղեկանքի հիման վրա ՀՀ ոստիկանության կողմից հարուցվել է քրեական գործ:

11. Ծառայության ղեկավարի՝ 2018 թվականի թիվ Հ/014-18 հանձնարարագրերի հիման վրա իրականացվել է ուսումնասիրություն «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ԻԱՄ-ում: Ուսումնասիրության արդյունքներն ամփոփվել են համապատասխան տեղեկանքով և ուղարկվել ՀՀ վարչապետին: 

12. ՀՀ վարչապետի հանձնարարությամբ իրականացվել է 6 մշտադիտարկում ՔԿԾ-ի «Նուբարաշեն», «Վարդաշեն» և «Սևան» ՔԿՀ-ներում՝ ընթացիկ շինարարական աշխատանքների արդյունավետության գնահատման նպատակով։ Կատարված մշտադիտարկումներով պարզվել է, որ վերոնշյալ ՔԿՀ-ներում՝ ՔԿԾ-ի և մի շարք կապալառու կազմակերպությունների միջև 2018 թվականի դեկտեմբեր ամսին կնքված համապատասխան կապալի պայմանագրերով նախատեսված շինարարական աշխատանքները մեկնարկել են նախագծա-նախահաշվային փաստաթղթերով սահմանված նորմատիվների և կանոնների բազմաթիվ խախտումներով։ Մշտադիտարկմամբ արձանագրվել է, որ առկա է ՔԿԾ-ի և կապալառու կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերով նախատեսված աշխատանքների սահմանված ժամկետում և սահմանված որակով չիրականացման ռիսկ, և կա հավանականություն, որ ՀՀ կառավարության՝ 2018 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 1291-Ն որոշման ընդունման համար հիմք հանդիսացած հիմնավորման մեջ ներկայացված հրատապ խնդիրները լուծում չստանան և ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից տրամադրված շուրջ 160 մլն. ՀՀ դրամի չափով գումարը չծառայի իր նպատակին՝ նույնիսկ ֆինանսական կորուստներ չլինելու պարագայում։ Մշտադիտարկումներն իրականացնելուց հետո կազմվել է տեղեկանք, որը զեկուցվել է ՀՀ վարչապետին:

13. ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը մշտադիտարկում է իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից 2013-2018 թվականների ընթացքում վառելիքի ձեռքբերման և օգտագործման գործընթացների նկատմամբ: Արդյունքում պարզվել է, որ Հարկադիր կատարման ծառայությունը, նախնական գնահատականներով, նշված ժամանակահատվածում իր կարիքներից չբխող շուրջ 143.9 մլն դրամի վառելիք է ձեռք բերել՝ չհիմնավորելով դրա հետագա ծախսը: Մշտադիտարկման արդյունքում կազմված տեղեկանքը և կից նյութերը տրամադրվել են ՀՀ հատուկ քննչական ծառայությանը։ Տեղեկանքով վերհանված հանգամանքները ստուգելու նպատակով՝ տրամադրված փաստաթղթերը կցվել են ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցների կողմից պաշտոնեական չարաշահումներ կատարելու վերաբերյալ քննվող քրեական գործին։

14. ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ՀՀ պետական վերահսկողական ծառայության մոնիթորինգի և վերլուծության վարչությունը 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում վերլուծություն է իրականացրել «Սերմերի Գործակալություն» ՊՈԱԿ-ի 2013-2018 թթ․ գործունեության վերաբերյալ: Արդյունքում կազմված տեղեկանքը և կից փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ դատախազություն հիշյալ կազմակերպությունում իրականացված չարաշահումների և հափշտակության վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված համապատասխան քրեական գործի շրջանակներում քննության առարկա դարձնելու նպատակով:

15. Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական վերահսկողական ծառայություն ընդհանուր թվով մուտքագրվել է 489-ը քաղաքացիների դիմում-բողոքներ: 222 դիմումի նկատմամբ սահմանվել է հսկողություն:

16.Կատարվել են 95 քաղաքացիների ընդունելություններ, որի ընթացքում 62 քաղաքացու տրվել են պարզաբանումներ և գրավոր պատասխաններ նրանց կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ:

17. Ծառայության ղեկավարի՝ 2018 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ Հ/017-18 հանձնարարագրի հիման վրա «Երևան» ջրօգտագործողների ընկերությունում իրականացվող ուսումնասիրությունն ընթացքի մեջ է:

18. Ծառայության ղեկավարի՝ 2019 թվականի հունիսի 11-ի թիվ Հ/008-19 հանձնարարագրի հիման վրա «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամում իրականացվող ուսումնասիրությունն ընթացքի մեջ է:

19. Ծառայության ղեկավարի՝ 2019 թվականի հունիսի 13-ի թիվ Հ/009-19 և Հ/010-19 հանձնարարագրերի հիման վրա ներկայումս ՀՀ ոստիկանությունում իրականացվող ուսումնասիրությունն ընթացքի մեջ է:
 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:02 16/07/2019  |  ԼՐԱՀՈՍՄիհրան Պողոսյանի պաշտոնավարման տարիներին ԴԱՀԿ-ում նոր չարաշահումներ են բացահայտվել. ՊՎԾ
12:57 11/07/2019  |  ԼՐԱՀՈՍՊՎԾ-ն կստուգի ծառայողական ավտոմեքենաների նպատակային լինելու հարցը
15:27 09/07/2019  |  ԼՐԱՀՈՍՊՎԾ-ն ներկայացրել է ջրօգտագործողների ընկերություններում ուսումնասիրությունների արդյունքները
16:59 05/07/2019  |  ԼՐԱՀՈՍԿեցցե ազատ, անկախ, իրավահենք ու ժողովրդավար Հայաստանը. Դավիթ Սանասարյան
09:46 27/06/2019  |  Մամուլ«Չեմ կարող մեկնաբանել». Դավիթ Ադյանը՝ եղբոր հետ կապված քրեական գործի և ԱԱԾ-ի հետ գործարքի մասին. «Ժողովուրդ»
15:04 18/06/2019  |  ԼՐԱՀՈՍՊՎԾ-ն խախտումներ է արձանագրել Քրեակատարողական ծառայությունում. ուսումնասիրություններն ուղարկվել են Դատախազություն
18:08 17/06/2019  |  Քրեական խրոնիկոնԵՊԲՀ գործը ուղարկվեց ԱԱԾ
11:03 17/06/2019  |  ԼՐԱՀՈՍՊՎԾ-ն սկսել է նոր ուսումնասիրություններ՝ ՀՀ ոստիկանությունում
18:17 12/06/2019  |  ԼՐԱՀՈՍՊՎԾ-ի կոչը` Բժշկական համալսարանին
10:03 11/06/2019  |  ՄամուլԲժշկական համալսարանի ստուգումներում ՊՎԾ-ն թիրախավորել էր Արմեն Աշոտյանին. «Հրապարակ»

Արխիվ

[]