ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իշխանությունը լուրջ մտավախություն ունի միջազգային հեղինակավոր կառույցներից «ոչ ցանկալի» կարծիք ստանալու հետ կապված. Սիրանուշ Սահակյան 07/23/2019 12:25 | Քաղաքական
Ըստ ամենայնի իշխանությունների մոտ առկա է լուրջ մտավախություն միջազգային հեղինակավոր կառույցներից իրենց համար «ոչ ցանկալի» փորձագիտական կարծիք ստանալու հետ կապված։ ‹‹Փաստինֆո››-ի հետ զրույցում ասել է ‹‹Իրավական ուղի›› հկ-ի համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով ՍԴ-ի կողմից Ռ. Քոչարյանի գործով ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով դիմելուն:
Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին ՍԴ-ն աշխատակարգային որոշումներ է ընդունել Քոչարյանի գործով ներկայացված դիմումների քննությունը կասեցնելու եւ Վենետիկի հանձնաժողով ու ՄԻԵԴ դիմելու համար, ինչը քննադատաբար ընդունվեց, մասնավորապես իշխանամետ գործիչների կողմից։
Տիկին Սահակյանին խնդրել էինք մեկնաբանել, թե ինչու՞ այդպես սվիններով ընդունվեց ավելի քան մեկ տարի երկրի քաղաքական-հասարակական առօրյան զբաղեցնող հարցի վերաբերյալ անկախ դիտորդներից կարծիք ստանալու ՍԴ նախաձեռնությունը։ Ի վերջո, բոլորովին վերջերս արդարադատության երիտասարդ նախարարն ինքն էր խնդրել, որ Վենետիկի հանձնաժողովը կարծիք հայտնի դատական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ, սակայն մեկ այլ խիստ կարեւոր գործով նման նախաձեռնությունը իշխանությունները ծանր ընդունեցին։
«Սահմանադրական դատարանի կողմից գործադիր իշխանության համար «ոչ ցանկալի» որոշում կայացվելու դեպքում իշխանությունը հնարավորություն կունենար շահարկել Սահմանադրական դատարանի նկատմամբ հանրային «անվստահությունը»՝ տարբեր «դավադրության տեսություններ» հնարելով։ Այս պարագայում, եթե Սահմանադրական դատարանի որոշումը հիմնվի միջազգային հեղինակավոր կառույցներից ստացած փորձագիտական կարծիքի վրա, ապա իշխանությունը կզրկվի այդ խաղաքարտը շահարկելու անսպառ հնարավորությունից»,- ի պատասխան ասել է Ս.Սահակյանը։
Մեր այն հարցին, որ փաստաբան, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարել է, թե ՄԻԵԴ ու Վենետիկի հանձնաժողով ՍԴ-ի կողմից դիմելը վկայում է Սահմանադրական ճգնաժամի մասին, արդյոք սրանից հետեւելով կարող ենք ասել, որ ունենք գործադիրի կառավարման ճգնաժամ, քանի որ կառավարությունը օրենսդրական տարբեր նախագծերի վերաբերյալ դիմում է Վենետիկի հանձնաժողով՝ կարծիք ստանալու ակնկալիքով՝ Սահակյանը նկատեց. «Բնականաբար, եթե առաջնորդվեինք ԱԺ «Իմ քայլ» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի տրամաբանությամբ, ապա պետք է փաստեինք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը և գործադիր իշխանությունը սույն թվականի հուլիսին Համաշխարհային բանկի և Միավորված ազգերի կազմակերպության Թմրամիջոցների և հանցավորության գրասենյակի կողմից համատեղ հիմնված Հափշտակված գույքի վերադարձման նախաձեռնության փորձագետներին դիմելիս գտնվել են ճգնաժամի մեջ»։
«Փաստորեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Դողու Փերինչեքը Շվեյցարիայի դեմ գործով 3 պետություների՝ Թուրքիայի, Ֆրանսիայի, Հայաստանի կառավարություններից և 8 հասարակական կազմակերպություններից խորհրդատվական կարծիքներ ստանալիս գտնվել է խորը ճգնաժամի մեջ։ Ավելորդ է անգամ խոսել, թե ինչպիսի ճգնաժամի մեջ էր Ֆրանսիայի Վճռաբեկ դատարանը 2018 թվականի հոկտեմբերի 12-ին ՄԻԵԴ կամ Վրաստանի (6 գործ), Մոլդովայի (7 գործ), Ալբանիայի (6 գործ), Բոսնիայի (6 գործ), Հյուսիսային Մակեդոնիայի (2 գործ), Ուկրաինայի (1 գործ), Ղազախստանի (1 գործ), Պերուի (1 գործ) Բարձր դատարանները Վենետիկի հանձնաժողով դիմելիս»,- ասել է Ս.Սահակյանը։
Ըստ նրա՝ իրականությունն այն է, որ միջազգային հեղինակավոր կառույցների հետ համագործակցելը և խորհրդատվական կարծիքներ ընդունելը ոչ միայն միջազգային հանձնառություն է պետությունների կողմից, այլև, ինչպես տեսնում ենք, լայնորեն կիրառվող պրակտիկա, ուստի իշխանության կողմից նման հայտարարությունները անհրաժեշտ է դիտարկել միայն որոշակի քաղաքական շահերի կոնտեքստում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ