ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատական համակարգի փոփոխությունների գեներացիան ամբողջապես գտնվում է քաղաքական դաշտում. Զոհրաբյան 07/23/2019 19:32 | Քաղաքական
ԱԺ «Բարգավաճ Հայաստան›› խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կարծում է՝ մամուլի հրապարակումները, թե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նախկին պաշտոններում թույլ տված ենթադրյալ չարաշահումներն իրավապահների ուշադրության կենտրոնում են, անմիջական կապ ունեն ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հետ:
‹‹Նոստրադամուսը պետք չէ լինել հասկանալու համար, որ խնդիրը կապված է ՍԴ-ի շուրջ ստեղծված թնջուկի հետ: Իրականում եղել են չարաշահումներ, թե ոչ` կպարզեն իրավապահները, բայց որ այստեղ հստակ է ուղիղ, օրգանական, կենսաբանական կապը ՍԴ-ի շուրջ ստեղծված թնջուկի հետ, դա միանշանակ է››,-‹‹Փաստինֆո››-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավորը:
Նա ընդունում է, որ դատական համակարգը հեղափոխական բարեփոխումների կարիք ունի, բայց կարեւորեց նաեւ եղանակը:
‹‹Միանշանակ է, որ դատաիրավական համակարգը ավելի քան 20 տարի ճզմված է եղել նախորդ իշխանությունների կրունկի տակ, բայց ես չեմ ցանկանա, որ մեր նոր դատաիրավական համակարգը, որի բարեփոխումը մենք ուզում ենք, հիմա էլ ճզմված լինի Նիկոլ Փաշինյանի կրունկի տակ››,-ասաց Զոհրաբյանը։
Պատգամավորն ընդգծեց, որ այս պահին դատական համակարգի փոփոխությունների գեներացիան ամբողջապես գտնվում է քաղաքական դաշտում, և այդ կերպ հարցը լուծում չի կարող ունենալ:
Նա խուսափեց ասել, որ դատական համակարգում բոլորն աշխատել են ստրուկի հոգեբանությամբ, քանի որ դրանով կվիրավորի ազնիվ, անաչառ դատավորներին, ովքեր պահպանել են իրենց դեմքը:
‹‹Փաստինֆո››-ի այն դիտարկմանը, որ ՍԴ նախագահն իր վերջին հարցազրույցում հայտարարել էր, որ դատարանների նկատմամբ ճնշումները հաստատվելու դեպքում դրա գործադրողները պատասխանատվության կենթարկվեն անկախ պաշտոնից, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ մինչ այդ դատարաններն արգելափակելու կոչ էր արել՝ ըստ էության ճնշում գործադրելով դատարանների վրա, հնարավո՞ր է մամուլի միջոցով Փաշինյանը պատասխանում է Թովմասյանի հայտարարությանը, Զոհրաբյանը պատասխանեց. ‹‹Չեմ կարող ասել, որովհետև Նիկոլ Փաշինյան-Հրայր Թովմասյան դեբատին հանգամանալից չեմ հետևել, ընդամենը իմ տեսակետն ասել եմ դեռ 1,5 ամիս առաջ՝ մինչև Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը: Երբ Ստրասբուրգում հանդիպել եմ Վենետիկի հանձնաժողովի փորձագետներին, առաջիններից մեկն եմ եղել, որ իրազեկվել եմ, իրենք բավականին մտահոգիչ են համարում ՍԴ-ի, դատաիրավական բարեփոխումների, դատաիրավական համակարգի շուրջ ընթացող գործընթացները››,-ասաց պատգամավորն ու ավելացրեց, որ իր մտահոգություններով կիսվել է իշխանության ներկայացուցիչների հետ ու ասել՝ եթե շարունակեն քաղաքական ‹‹պրեսինգը››, ապա միջազգային կառույցների արձագանքը շատ կոշտ կլինի:
‹‹Կոշտ արձագանքը չուշացավ, և եթե շարունակվի կրկին ‹‹քաղաքական քլունգի›› միջոցով փորձել հանգուցալուծել ՍԵԴ-ի թնջուկը, մեկը մյուսի հետևից լինելու են միջազգային տարբեր կառույցների կոշտ գնահատականները››,-նշեց Նաիրա Զոհրաբյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ