ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Օրենսդիրը մեկուսացվում է կարեւոր օրինագծերի մշակման աշխատանքներից.արդարադատության նախարարությունն ու պատգամավորները հակասում են միմյանց 07/22/2019 18:41 | Վերլուծություններ
Գործադիր եւ օրենսդիր իշխանությունների փոխգործակցությունը, կարծես թե, այնքան էլ չի ստացվում։ Համենայն դեպս՝ կարեւորագույն հարցերի վերաբերյալ օրենսդրի անտեղյակությունն արդեն օրինաչափություն է դառնում, թեեւ հայտարարությունների մակարդակով ներգրավված է։
Այսպես՝ հուլիսի 3-ին արդարադատության նախարարությունը հայտարարեց, թե դատաիրավական բարեփոխումների համատեքստում Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ մշակվում է դատավորների բարեվարքության գնահատման կառուցակարգը։
Սույն հայտարարությունը, սակայն, պարզվեց անակնկալ է եղել խորհրդարանականների և, հատկապես, պետաիրավական հանձնաժողովի անդամների համար։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ոչ միայն ընդդիմությունը ներկայացնող, այլ նաեւ խորհրդարանական մեծամասնության՝ «Իմ քայլի» պատգամավորները հավաստել էին, որ ներգրավված չեն մշակման աշխատանքներում ու անգամ տեղյակ չէին, որ նման փաստաթուղթ է մշակվում ընդհանրապես։
Ուստի գրավոր հարցմամբ դիմեցինք ԱՆ՝ խնդրելով տեղեկացնել, թե ԱԺ պետաիրավական հանձնաժողովից ովքեր են ներգրավված կառուցակարգի մշակման աշխատանքներում։ Ի պատասխան՝ նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Նարեկ Ղազարյանի ստորագրությամբ ստացված պատասխանում բառացի ասվում է՝ «ԱԺ պետական-իրավական հարցերի մշակման հանձնաժողովը ամբողջությամբ ներգրավված է նախագծի մշակման աշխատանքներում»: Մինչդեռ, նկատենք, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ու «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել են, որ տեղյակ չեն նման աշխատանքներից, կարծիք էին հայտնել, որ նախարարությունը նախագիծը քննարկում է միայն իշխանական պատգամավորների հետ: «Փաստինֆո»-ն կապ էր հաստատել նաև «Իմ քայլի» պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի և Սերգեյ Ատոմյանի հետ, որոնք եւս անտեղյակ էին՝ հավաստելով, որ իրենք ներգրավված չեն այդ աշխատանքներում՝ կարծիք հայտնելով, որ հանձնաժողովի նախագահը կարող է պատասխանել հարցերին։ Համաձայնեք՝ որ հանձնաժողովի նախագահը չի կարող նույնացվել ամբողջ հանձնաժողովի հետ, որտեղից հետեւում է, որ արդարադատության նախարարությունն ստում է, եթե, իհարկե, բացառենք, որ երեք տարբեր խմբակցության պատգամավորներ եկել են «հանցավոր համաձայնության»՝ նախարարությանը միաբերան սուտ հանելու համար։
Ինչեւէ՝ նախարարությունից տեղեկացանք նաեւ, որ հատուկ աշխատանքային խումբ չի ստեղծվել եւ դատավորների համար նախատեսված բարեվարքության գնահատման կառուցակարգի մշակման աշխատանքներում դատավորները եւս ներգրավված չեն։ Դրան նրանք կծանոթանան, երբ նախագիծն արդեն մշակված կլինի։
«Նախագիծը գտնվում է մշակման փուլում: Նախնական տարբերակը պատրաստ լինելուն պես այն սահմանված կարգով կքննարկվի դատավորների, փաստաբանների և այլ շահառուների հետ, ինչպես նաև կներկայացվի հանրային քննարկման»,- հայտնում է Նարեկ Ղազարյանը։
Փոխարենը՝ դրան տեղյակ են միջազգային փորձագետները. նախագիծը մշակվում է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրով՝ Եվրոպական Միության և Եվրոպայի Խորհրդի միջազգային փորձագետների հետ համագործակցությամբ:
Նախարարությունը նաեւ վստահեցնում է, թե «նախագիծը չի կրկնելու որևէ երկրի փորձ, այն մշակելիս ուսումնասիրվում են միջազգային ատյանների չափանիշները, լավագույն միջազգային փորձը, հատկապես այն երկրների մասով, որոնց դատաիրավական համակարգը նման է Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգին»:
Իսկ թե բարեվարքության կառուցակարգը ինչ խնդիր է լուծելու եւ ինչով է տարբերվելու «Դատավորների վարքագծի և էթիկայի կանոններ»-ից՝ Նարեկ Ղազարյանը հայտնում է, որ կառուցակարգը նպատակաուղղված է հետևյալ 3 ուղղություններով դատավորների վարքագծի գնահատմանը՝ ֆինանսական դրություն, էթիկայի կանոններին համահունչ վարքագիծ, մարդու իրավունքների պահանջներին համապատասխան վարքագիծ: Գնահատման արդյունքը կարող է լինել կարգապահական պատասխանատվության հիմք: Ինչ վերաբերում է Դատավորների ընդհանուր ժողովի սահմանած «Դատավորների վարքագծի և էթիկայի կանոններ»-ին, ապա դրանք մասնագիտական էթիկայի կանոններ են, որոնք գործող օրենսդրությամբ կարգապահական պատասխանատվության հիմք չեն:
Նշենք, որ եթե դատավորների ընդհանուր ժողովի կողմից հաստատված կանոնները խախտելը կարգապահական պատասխանատվության համար հիմք չէ, ապա դատական օրենսգրքով ամրագրված են նաեւ դատավորի վարքագծի կանոնները, որին նվիրված է մի ամբողջ գլուխ եւ տվյալ կանոնները խախտելու համար օրենսդիրն արդեն իսկ նախատեսել է պատասխանատվության որոշ մեխանիզմներ։
«Փաստինֆո»-ն շարունակելու է հետամուտ լինել կառուցակարգի մշակման աշխատանքներին՝ պարզելու, թե ինչ միջազգային փորձագետներ են ներգրավված եւ ծրագրի շրջանակներում նրանցից յուրաքանչյուրը որքան հոնորար է ստանում եւ, ի վերջո, որն է օրենսդրին ու դատական իշխանությանը՝ վերջինիս վերաբերող փաստաթղթի մշակման աշխատանքներից փաստացի մեկուսացնելու պատճառը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից