ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՍԴ-ի կողմից ՄԻԵԴ դիմելը չի նշանակում, թե ՍԴ-ն չունի կարողություն՝ առանց դրա որոշում կայացնելու. Արամ Վարդեւանյան 07/22/2019 12:57 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
«Սահմանադրական դատարանի կողմից Վենետիկի հանձնաժողով եւ Եվրոպական դատարան դիմելը որեւէ կերպ չի նշանակում, թե այդ բարձր դատարանը չունի կարողություն առանց այդ խորհրդատվական կարծիքի որոշում կայացնելու»,- «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց Սահմանադրական դատարանում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, սահմանադրագետ Արամ Վարդեւանյանը. «Սա պարզապես Եվրոպայի խորհրդի անդամ երկրների համար հավելյալ մի արդյունավետ գործիք է, որն իրացվում է։ Առնվազն ինձ համար չափազանց անհասկանալի եւ տարակուսելի է քննադատությունը կամ դիսկուսը, որ ձեւավորվել է այս գործընթացի վերաբերյալ»,-նշեց նա։
Խոսելով Սահմանադրական դատարանի կողմից Վենետիկի հանձնաժողով եւ ՄԻԵԴ դիմելու որոշումից՝ Արամ Վարդեւանյանն ասաց, որ դա հայաստանյան իրավակիրառության պրակտիկայում միգուցե նորարարություն էր, բայց միջազգային տեսանկյունից՝ ոչ. «Եվրոպական դատարանի մասով նորություն էր, այո, բայց արդեն իսկ կա որոշում՝ Ֆրանսիայի դիմումի հիման վրա, որը վերաբերում էր, եթե չեմ սխալվում, փոխնակ մայրերի ինստիտուտին, եւ այդ գործիքը արդեն իրացվում է, հետեւաբար՝ ՀՀ-ն եւս կարող էր լիիրավ օգտվել այդ գործիքից, ընդ որում, կարող էր թե ՍԴ-ն, թե Վճռաբեկ դատարանը»։
Վարդեւանյանի խոսքով՝ իր կողմից հարգված բազմաթիվ իրավաբաններ ներկայացրին կարծիք, թե չափազանց արտասովոր է, որ Վենետիկի հանձնաժողովին ներկայացվում է նման դիմում՝ խորհրդատվական կարծիք ստանալու համար, սակայն ինքն այդտեղ արտառոց երեւույթ չի տեսնում. «Եթե ուսումնասիրվի Վենետիկի հանձնաժողովի պրակտիկան, միգուցե հարյուրավոր դիմումներ ներկայացված լինեն՝ Մոլդովայի, Վրաստանի ՍԴ-ներից եւ ոչ միայն»։
Արամ Վարդեւանյանը նշեց, թե մեկ այլ կարծիքի էլ կա. «Ասում են՝ ինչո՞վ էր պայմանավորված, որ ՍԴ-ն դեռեւս չէր ստացել ԱԺ-ի բացատրությունները եւ արդեն նման դիմում է ներկայացրել։ Այդ գործընթացների միջեւ որեւէ հակասություն առկա չէ։ Եվ հետո, որտե՞ղ էր ամրագրված, որ ՍԴ-ն պետք է սպասեր ԱԺ-ի կողմից բացատրությունների տրամադրմանը, նոր դիմեր Վենետիկի հանձնաժողով կամ ՄԻԵԴ։ Նման սահմանափակում գոյություն չունի»։
Անդրադառնալով այն տեսակետին, թե ինչպե՞ս ՍԴ-ն վարույթ ընդունեց դատարանի դիմումը, երբ Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր Առաջին ատյանի որոշումը, Արամ Վարդեւանյանն ասաց, որ դա ՍԴ-ի վրա ազդեցություն ունենալ չէր կարող. «Իսկ որտե՞ղ է գրված, որ Վերաքննիչ դատարանի կողմից որոշման բեկանումը որեւէ ազդեցություն պետք է ունենա ՍԴ-ի վրա։ ՍԴ-ն կաշկանդված է մեկ իրավական ակտով. դա «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքն է, եւ միաժամանակ ինչպես ցանկացած անձ եւ պետական մարմին, սահմանափակված է Սահմանադրությամբ»։
Ըստ Վարդեւանյանի՝ «ՍԴ մասին» օրենքով չի նշվել եւ չի էլ կարող նշվել, որ իրեն ուղղված դիմումները քննելիս ՍԴ-ն պետք է դիտարկի՝ բեկանվել են արդյոք դրանք թե վճռաբեկության կարգով քննության առարկա են դարձել. «Եթե նման կարգավորում լիներ, ապա դատարանների կողմից ՍԴ մեկ դիմող սուբյեկտ էր լինելու. խոսքը Վճռաբեկ դատարանի մասին է։ Իսկ եթե այսպիսի պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնի, որ Առաջին ատյանի որոշումը ճիշտ էր, այդ ժամանակ ի՞նչ պետք է արձանագրենք. որ ՍԴ-ն պետք է ամիսներ անց նորից սկսի դիտարկել այդ դիմո՞ւմը, ոչ, հենց նման իրավական քաոսը կանխելու համար ՍԴ-ն որեւէ կերպ կաշկանդված չէ»։
Ըստ Արամ Վարդեւանյանի՝ այս պարագայում դատավորը պարտավոր է անկախ ցանկացած հանգամանքից անհապաղ նիստ գումարել՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորման փոփոխման համար. «Երբ հուլիսի 8-ի աշխատակարգային որոշմամբ ՍԴ-ն վարույթ ընդունեց դատարանի դիմումը, անձը այլեւս կալանավորված չէր կարող լինել, որովհետեւ կալանավորումը կիրառելու համար պետք է լինի հիմնավոր կակսած եւ կալանավորման պայմաններ, իսկ եե հիմնավոր կասկած առկա չէ, այլեւս չեն անդրադառնում պայմաններին։ Այս պարագայում հիմնավոր կասկածի առանցքը հանդիսանում է Քրեական օրենսգրքի հոդվածը, այն հոդվածը, որը սահմանադրականության խնդիր ունի»,-ասաց նա։
Վարդեւանյանն ընդգծեց, որ խոսքը չի վերաբերում միայն առաջին ատյանի դատարանի դիմումին, այլ նաեւ՝ փաստաբանական թիմի դիմումին, որ իրենք դարձյալ բարձրացրել էին 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը. «Այդ երկու դիմումներով վարույթը ՍԴ-ում կասեցվել է մինչեւ խորհրդատվական կարծիքներ ստանալը, հետեւաբար՝ այդ սելեկտիվ մեկնաբանությունները չեն արտացոլում իրականությունը, եւ այդ պահից սկսած՝ ամեն օրը, երբ կալանավորումը շարունակում է լինել խափանման միջոց, հանդիսանում է իրավունքի խախտում, եւ սա ոչ թե իմ մեկնաբանությունն է, այլ բխում է մեր Վճռաբեկ դատարանի, ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումներից եւ իրավունքի գերակայությունից»։
Արամ Վարդեւանյանը շեշտեց, որ իրենք չեն խոսում քրեական հետապնդման դադարեցման մասին, այլ խոսում են խափանման միջոցի փոփոխման մասին. «Եթե ՄԻԵԴ-ից գա խորհրդատվական կարծիք առ այն, որ այդ հոդվածով քրեական հետապնդում առհասարակ չի կարող իրականացվել, որովհետեւ դա այդ աստիճան անորոշ է եւ անկանխատեսելի, ի՞նչ ենք պատասխանելու այս տեւական կալանավորման վերաբերյալ»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից